Բացել գլխավոր ցանկը

Անտոնով-Օվսեենկո (կուսակցական ծածկանունը՝ Շտիկ, գրականը՝ Անտոնով Գալոկի) Վլադիմիր Ալեքսանդրովիչ (1883-1939 թվականներ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, լրագրող։ ՌՍԴԲԿ անդամ 1903 թվականից։

Վլադիմիր Անտոնով-Օվսեենկո
Antonov-Ovseenko.jpg
 
Կուսակցություն՝ Մենշևիզմ
Կրթություն՝ Վլադիմիրյան ռազմական ուսումնարան
Մասնագիտություն՝ դերասան, քաղաքական գործիչ, դիվանագետ և զինծառայող
Ծննդյան օր մարտի 9 (21), 1883[1]
Ծննդավայր Չեռնիգով, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր փետրվարի 10, 1938(1938-02-10)[1] (54 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Գերեզման Kommunarka shooting ground
Թաղված Kommunarka shooting ground
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Զավակներ Anton Antonov-Ovseyenko?
 
Պարգևներ

Կարմիր դրոշի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է մարտի 9(21)–ին, Չեռնիգովում։ Հեղափոխական շարժումներին մասնակցել է 1901 թվականից, 1905–1906 թվականներին եղել է Նովո Ալեքսանդրիայի (Լեհաստան) և Անաստոպոլի ռազմական ապստամբությունների կազմակերպիչներից։ 1906 թվականին դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է 20 տարվա տաժանակրության։ Փախել է տաժանավայրից։

1910 թվականին մեկնել է Ֆրանսիա, որտեղ հարել է մենշևիկներին։ 1914 թվականին խզել է կապերը մենշևիկների հետ, 1917 թվականի մայիսին մտել բոլշևիկյան կուսակցության մեջ։ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի քարտուղարն էր։

Սովետների Համառուսաստանյան 2-րդ համագումարում, 1917 թվականի հոկտեմբերի 26 (նոյեմբեր 8)–ին, ընտրվել է ժողկոմխորհի առաջին կազմում, որպես ռազմական և ծովային գործերի կոմիսարիատի անդամ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին ղեկավարել է ուկրաինական ռազմաճակատը։ 1922–1924 թվականներին աշխատել է որպես Ռազմահեղափոխական խորհրդի քաղաքական վարչության պետ։

Եղել է լիազոր ներկայացուցիչ Չեխոսլովակիայում (1924 թվականից), Լիտվայում (1928 թվականից), Լեհաստանում (1930 թվականից), ՌՍՖՍՀ դատախազ (1934 թվականից)։ 1936–1937 թվականին ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս էր Բարսելոնայում։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456