Բացել գլխավոր ցանկը

Լուիզիանա (անգլերեն՝ Լսել Louisiana), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում, Մերձմեքսիկական դաշտավայրում։ Տարածքը՝ 125,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Բաթոն Ռուժ, խոշոր քաղաքը Նոր Օրլեանն է: Ընդհանուր տարածքը 135 382 կմ² (31-րդ տեղը ԱՄՆ-ում) է, որից ցամաքը կազմում է 113 721 կմ²: Բնակչությունը կազմում է 4 574 836 մարդ (25-րդ տեղում է ԱՄՆ-ում): Նահանգի պաշտոնական մականունը՝ «Հավալուսների նահանգ»: Անվանակոչվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի պատվին (ֆրանսերեն արտասանությունը՝ Լուի): Նախկինում Լուիզիանա էր անվանվում՝ ֆրանսիացիների կողմից վերահսկվող Մեքսիկական ծոցի ափին գտնվող ընդարձակ տարածքը (Նոր Ֆրանսիա):

Picto infobox map.png
Լուիզիանա
անգլ.՝ Louisiana
flag of Louisiana? Զինանշան
Flag of Louisiana.svg
Great Seal of the State of Louisiana.svg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մաան էՄայրցամաքային նահանգներ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԲաթոն Ռուժ
Ամենաբարձր կետDriskill Mountain?
ԲԾՄ30 մետր
Օրենսդրական մարմինLouisiana State Legislature?
Դատական մարմինLouisiana Supreme Court?
Միության մուտքապրիլի 30, 1812 (18-րդ)
Պաշտոնական լեզուներչկա
Բնակչություն
4 533 372 մարդ (ապրիլի 1, 2010)[1] (25 տեղ)
Տարածք135 382 կմ²  (31 տեղ)
Louisiana in United States.svg
Հիմնադրված էապրիլի 30, 1812 թ.
Սահմանակցում էՏեխաս, Արկանզաս և Միսսիսիպի
Ժամային գոտիUTC-6, Կենտրոնական ժամային գոտի և Ամերիկա/Չիկագո
ՀապավումLA
ISO 3166-2 կոդUS-LA
Անվանված էԼյուդովիկոս XIV
ՄականունBayou State, Child of the Mississippi, Creole State և Pelican State
Միության մուտքապրիլի 30, 1812 (18-րդ)
Կոորդինատներ: 31° հս․ լ. 92° ամ. ե. / 31° հս․. լ. 92° ավ. ե. / 31; 92
louisiana.gov

ԱնվանումԽմբագրել

17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Լուիզիանա էր կոչվում Միսիսիպի գետի ավազանի ընդարձակ տարածքը, որի զգալի մասը գաղութացրել էր Ֆրանսիան։ Այդ տարածքը 1682 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ռոբեր Կավելիե դը Լա Սալը ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի (ֆրանսերեն՝ Louis) անվանեց Louisiana։ Այժմ Լուիզիանա նահանգը զբաղեցնում է այդ ընդարձակ տարածքի միայն մի մասը[2]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Արևմուտքից Լուիզիանան սահմանակից է Տեխասին, հյուսիսից Արկանզասին, արևելքից Միսսիսիպիին, հարավից նահանգը սահմանակից է Կարիբյան ծովին: Նահանգի տարածքը հստակ բաժանված է երկու մասի`«վերին» և «ստորին»: Վերջինին բնորոշ է ճահճային ցածրադիր վայրերի առատությունը:

Ամենաբարձր կետը Դրիսքիլլ լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 163 մետր է:

ԲնակչությունԽմբագրել

2000 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը կազմված է սպիտակամորթներից (63 %), սևամորթներից (32 %), 5 % ասիացիներից և այլն: 92 %-ի մայրենի լեզուն անգլերենն է, 5 %-ինը ֆրանսերենը, 3 %-ինը իսպաներենը:

Աֆրոամերիկացիներ և ֆրանսիական ծագման ամերիկացիներԽմբագրել

Լուիզիանան երկրորդ տեղում է, իր տարածքում բնակվող աֆրիկյան ամերիկացիների թվով (32.5 %), հարևան Միսիսիպիից (36.3 %) հետո:

Սպիտակամորթ բնակչությունը հյուսիսումԽմբագրել

Լուիզիանայի հյուսիսում գերակշռում են բրիտանական ծագման սպիտակամորթները: Այդ մարդիկ հիմնականում ունեն անգլիական, ուելսական և շոտլանդաիռլանդական արմատներ և նույն մշակույթն ու բողոքական կրոնը ինչ հարևան նահանգները:

Այլ եվրոպացիներԽմբագրել

Լուիզիանայի վաճառքից առաջ մի քանի գերմանացի ընտանիքներ տեղափոխվեցին Միսսիսիպի գետի երկայնքով դեպի ծայրամաս: Նրանք միաձուլվեցին կրեոլների և քաշունցիների հասարակությունների հետ: Քանի որ Նոր Օռլեանը հանդիսանում է խոշոր նավահանգիստ և երկրի երրորդ ամենաաղտոտ քաղաքը, այն ներգրավեց բազմաթիվ իռլանդական, իտալական և գերմանական ներգաղթյալներին, որոնք ի սկզբանե կաթոլիկներ էին:

Ասիացիներ և ամերիկացիներԽմբագրել

Լուիզիանայի ասիական բնակչությունը համարվում է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին այստեղ եկած չինական աշխատողների ժառանգները 1970-ական թվականներին: 1980-ական թվականներին Մեքսիկական ծոց ժամանեցին բազմաթիվ փախստականներ Վիետնամից և Հարավարևելյան Ասիայից, ովքեր զբաղվում էին ձկնորսությամբ, արդյունաբերությամբ և ծովախեցգետնի արտադրությամբ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20111028064539/http://2010.census.gov/2010census/data/apportionment-pop-text.php
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 219 

Արտաքին հղումներԽմբագրել