Լուիզա Աստոն (գերմ.՝ Louise Franziska Aston, նոյեմբերի 26, 1814(1814-11-26)[1], Gröningen, Börde, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[1] - դեկտեմբերի 21, 1871(1871-12-21)[2], Wangen im Allgäu, Ռավենսբուրգ, Տյուբինգեն, Գերմանիա[1]), գերմանացի գրող և քաղաքական գործիչ։ Կոչել են «գերմանական Ժորժ Սանդ»։ Նա հայտնի ֆեմինիստ էր, ժողովրդավարության, ազատ սիրո և սեքսուալության պաշտպան և հայտնի է դարձել տղամարդու հագուստի ցուցադրական կրմամբ։

Լուիզա Աստոն
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1814(1814-11-26)[1]
ԾննդավայրGröningen, Börde, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[1]
Մահացել էդեկտեմբերի 21, 1871(1871-12-21)[2] (57 տարեկան)
Մահվան վայրWangen im Allgäu, Ռավենսբուրգ, Տյուբինգեն, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունգրող և խմբագիր
Ծնողներհայր՝ Johann Gottfried Hoche?
 Louise Aston Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուիզա Աստոնը ծնվել է 1814 թվականի նոյեմբերի 26-ին Գրինենգեն քաղաքում։

1846 թվականին վտարվել է Բեռլինից՝ հեղափոխական գործիչների հետ շփվելու համար. նա բնակություն է հաստատել Շվեյցարիայում։

1848 թվականին Շլեզվիգում անցկացվող արշավի ընթացքում նա գնաց այնտեղ որպես բուժքույր, և այնուհետև սկսեց խմբագրել հեղափոխական «Der Freischärler» թեթրը Բեռլինում։ Այս թերթն արգելված էր, և ինքը՝ Լուիզա Աստոնը, վտարվեց Գերմանիայից։

1850 թվականին ամուսնացել է դոկտոր Էդվարդ Մեյերի հետ։ Երբ վերջինս Ղրիմի պատերազմի ընթացքում որպես բժիշկ գնաց ռուսական բանակ, Լուիզա Աստոնը նրա հետ գնաց Ռուսական կայսրություն և պատերազմից հետո նրա հետ հաստատվեց Խարկով քաղաքում, որտեղ նա բնակվում էր մինչև 1857 թվականը[3]։

Լուիզա Աստոնը մահացել է 1871 թվականի դեկտեմբերի 21-ին Վանգեն քաղաքում։

Մատենագրություն խմբագրել

  • "Wilde Rosen" (1846),
  • "Freischärler Reminiscenzen" (1849),
  • "Revolution und Contrerevolution" (1849)
  • "Aus dem Leben einer Frau" (1847)
  • "Lydia" (1848)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 WeChangEd
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Астон Луиза». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)