Բրքբեքի համալսարան(պաշտանական անվանումը՝ Բրքբեքի քոլեջ, ոչ պաշտոնական անվանումը՝ Բրքբեք) պետական հետազոտական համալսարան է, որը տեղակայված է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա և համարվում է Լոնդոնի համալսարանի բաղկացուցիչ քոլեջ։

Բրքբեքի համալսարան
Birkbeck, University of London
Изображение логотипа
Բրքբեքի համալսարան
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, constituent college?, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն
Նախկին անվանումներլատին․՝ Collegium Birkbeck Londiniense
Կարգախոսանգլ.՝ "Study by night"[1]
Հիմնադրված է1823 թվական- Լոնդոնի Մեխանիկայի ինստիտուտ
1866 թվական Բիրբեքի Գրական և Գիտական հաստատություն
1907- Բիրբեքի քոլեջ
1920- Լոնդոնի համալսարանի բաղկացուցիչ քոլեջ
ՀիմնադրիրGeorge Birkbeck?
Տիպպետական
ՆախագահՋոն Բեքուել
ՌեկտորԱրքայադուստր Աննա (Մեծ Բրիտանիա)
Ուսանողներ12,245 (2015/16)[2]
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[3] և Բաց հասարակության համալսարանական ցանց[4]
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՏեղագրությունԼոնդոն, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀասցեBirkbeck College, Malet Street, London, WC1E 7HX
ԿայքURL
Մեծ Բրիտանիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Մեծ Բրիտանիա|տեղորոշման քարտեզներ]].
 Birkbeck, University of London Վիքիպահեստում

Ջորջ Բրքբեքի կողմից հիմնադրվել է 1823 թվականին՝ որպես Լոնդոնի Մեխանիկայի ինստիտուտ, ում աջակցել են Ջերեմի Բենթամը, Ջոն Հոբհաուսը և Հենրի Բրումը։ Բիրբեքը եղել է այն քիչ հաստատություններից մեկը, որը մասնագիտացել է երեկոյան բարձրագույն կրթության մեջ։ Բիրբեքի հիմնական շենքը գտնվում է Բլումսբերիում, կենտրոնական Լոնդոնում՝ մի շարք հաստատությունների հետ միասին։

Համագործակցելով Արևելյան Լոնդոնի համալսարանի հետ Բիրբեքն ունի հավելյալ մեծ ճամբար Սթրեթֆորդ քաղաքում՝ Ռոյալ թատրոնի հարևանությամբ։ Բիրբեքն առաջարկում է շուրջ 200 բակալավրիատի և ասպիրանտուրայի ծրագրեր, որոնք ուսուցանվում են մասնակի կամ լրիվ, չնայած գրեթե բոլոր դասախոսութունները արվում են երեկոյան։ Բիրբեքի ակադեմիական գործունեությունը իրականացվում է հինգ կից ֆակուլտետներով, որոնք ունեն 19 ենթաբաժիններ։ Այն նաև առաջարկում է մի շարք շարունակական կրթական ծրագրեր՝ վկայականներով և դիպլոմներով և Բիրբեքի ակադեմիկոսների 90%ը ակտիվ հետազոտողներ են։ Լինելով Լոնդոնի համալսարանի մի մասը Բիրբեքը առաջնորդվում է նրա չափանիշներով և շնորհում է Լոնդոնի համալսարանի կոչումներ։ Լոնդոնի համալսարանի մյուս քոլեջների նման Բիրբեքը նույնպես երաշխավորված է իր սեփական անկախ կոչում շնորհելու լիազորություններով, որոնք հաստատվել են 2012 թվականի հուլիսին Մասնավոր Խորհրդի կողմից։ Բիրբեքի կողմից տրվող կոչումների որակավորումը հաստատվել է Մեծ Բրիտանիայի Որակի Ապահովման Գործակալության կողմից, որին հետևել են ինստիտուցիոնալ ստուգումներ 2005 և 2010 թվականներին[5]։

Բիրբեքը ճանաչվել է որպես «համաշխարհային էլիտար» համալսարան և ներառվել է «Times Higher Education Awards» ամսագրում որպես «Տարվա Համալսարան»[6]։

Պատմություն խմբագրել

Հիմնադրում խմբագրել

 
Ջորջ Բիրբեք, Լոնդոնի Բիրբեքի համալսարանի հիմնադիր

1823 թվականին ֆիզիկոս և Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ պարոն Ջորջ Բիրբեքը հիմնադրել է այն ժամանակվա Լոնդոնի Մեխանիկայի ինստիտուտը Ստրենդ (փողոց)ում անցկացված ժողովի ժամանակ, որին հաճախել էր երկու հազար մարդ[7]։ Այնուամենայնիվ գաղափարը այդքան էլ չընդունվեց և ոմանք մեղադրեցին Բիրբեքին «չարիքի սերմեր սփռելու համար»[8]։

1825 թվականին, երկու տարի հետո, ինստիտուտը տեղափոխվեց Սաութհեմփթոնի շինություն և 1830 թվականին առաջին իգական սեռի ուսանողներն ընդունվեցին այնտեղ։

1886 թվականին ինստիտուտը վերանվանվեց Բիրբեքի Գրական և Գիտական ինստիտուտ։ 1885 թվականին Բիրբեքը տեղափոխվեց Բրիմսի շենք, որտեղ այն գործեց հաջորդ 67 տարիների ընթացքում։ 1904 թվականին հիմնադրվեց Բիրբեքի Ուսանողական խորհուրդը։

Բիրբեքի քոլեջ խմբագրել

1907 թվականին Բիրբեքի համալսարանը կարճ անվանվել է Բիրբեքի քոլեջ։ 1921 թվականին քոլեջի առաջին կին պրոֆեսոր Հելեն Գվինե-Վոգանը սկսեց դասավանդել բուսաբանություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բիրբեքը Լոնդոնի համալսարանի քոլեջներից միակն էր, որը չտեղափոխվեց մայրաքաղաքից։ 1941 թվականին գրադարանը ենթարկվում էր ուղիղ ռմբակոծման, բայց ուսուցումը շարունակվում էր։ 1952 թվականին քոլեջը տեղափոխվեց իր ներկայիս տարածք՝ Մալեթ փողոց։

 
Բիրբեքի համալսարանի հիմնական մուտքը

Համալսարանի դիրքն ու տարածքը խմբագրել

 
Նոր գրադարանի ինտերիերը

Բիրբեքը գլխավորապես գտնվում է Մալեթ փողոցի և Վոբուրն հրապարակի միջև Բլումզբերիում՝ մի շարք հաստատություններով, ուսուցման համար նախատեսված հիվանդանոցներով և գիտական լաբորատորիաներով, որոնք գտնվում են մոտակա փողոցներում։ Արվեստի դպրոցը, որն ներառում է անգլերենի և հումանիտար լեզուների ֆակուլտետը տեղակայված է Բլումզբերիի նախկին Գորդոնի հրապարակում։ Բիրբեքի շատ դասեր ուսուցանվում են Բլումզբերիի այլ շրջաններում, ի շնորհիվ Բիրբեքի ընդլայնվող ռազմավարության. այն է՝ դարձնել բարձրագույն կրթությունը մատչելի։ Բացի այդ գրեթե բոլոր դասերը դասավանդվում են նույն օրը միևնույն ժամանակ, որի արդյունքում սկսվում է ծանր պայքար սահմանափակ տարածքի համար։

Բիրբեքի տարածքը ընդլայնվել է դեպի արևելյան Լոնդոն՝ Արևելյան Լոնդոնի համալսարանի հետ միասին։ Այս նախագիծը հայտնի է որպես Բիրբեք Սթրաթֆորդ[9]։ Ճամբարը պաշտոնապես բացվել է 2013 թվականին[10]։

Ֆակուլտետներ և բաժիններ խմբագրել

Համալսարանը բաղկացած է 5 դպրոցներից, որոնք իրենց մեջ ընդգրկում են ընդհանուր 19 ակադեմիական բաժիններ՝

  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
  • Մշակույթ և Լեզուներ
  • Արվեստի Պատմություն
  • Կինո, ԶԼՄ և Մշակույթ
  • Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
  • Տնտեսագիտություն, Մաթեմատիկա և Վիճակագրություն
  • Կառավարում
  • Կազմակերպչական հոգեբանություն
  • Իրավաբանություն
  • Քրինոլոգիա
  • Կենսաբանություն
  • Երկրաբանություն և Մոլորակագիտություն
  • Հոգեբանություն
  • Կիրառական Լեզվաբանություն և Հաղորդակցություն
  • Աշխարհագրություն
  • Պատմություն և Հնէաբանություն
  • Փիլիսոփայություն
  • Հոգեբանական հետազոտություն

Ուսանողական կյանք խմբագրել

Քանի որ Բիրբեքը հիմնականում առաջարկում է կես դրույքով դասընթացներ և հաճախ երեկոները, ապա ուսանողների կյանքը ավելի քիչ է սահմանափակված՝ այլ համալսարանների հետ համեմատած։ Բիրբեքի ուսանողական միությունը առաջարկում է մի շարք ակումբներ, որի մեջ մտնում է ֆուտբոլային ակումբը՝ վերջինս էլ մրցում է Լոնդոնի համալսարանի լիգայում։ Այն նաև աջակցում է ուսանողներին տարբեր բնագավառներում, ունի ուսանողական ամսագիր, ուսանողական խանութ և բար։

Քոլեջի զինանշանի վրա պատկերված է լամպ և բու, որոնք խորհրդանշում են քոլեջի նշանաբանը՝ «սովորիր գիշերը (study by night)»: Ի պատիվ այս նշանաբանի ուսանողական ամսագիրը կոչվում է «Լամպ և Բու»։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Translation used by Birkbeck."Centre for Learning and Professional Development – Communication Skills". Birkbeck, University of London. Retrieved 2007-08-05.
  2. "2015/16 Students by HE provider, level, mode and domicile" (XLSX). Education Statistics Agency. Retrieved 17 February 2017.
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://web.archive.org/web/20240204131149/https://opensocietyuniversitynetwork.org/about/members/
  5. "Degree-awarding powers". www.bbk.ac.uk/. Birkbeck, University of London. Retrieved 9 September 2015.
  6. "Birkbeck recognised as a "global elite" university and shortlisted for University of the Year". Cambridge Education Group, The Global Education Specialists. Retrieved 30 September 2010.
  7. "The History of Birkbeck". Birkbeck, University of London. Archived from the original on 2006-10-06. Retrieved 2006-11-26.
  8. Birkbeck, University of London Continuing Education Courses 2002 Entry. Birkbeck External Relations Department. 2002. p. 5.
  9. "Birkbeck projects win £8.7m HEFCE funding for innovative higher education provision in London". Birkbeck, University of London. Archived from the original on June 27, 2006. Retrieved 2006-11-26.
  10. Birkbeck, University of London Continuing Education Courses 2004 Entry. Birkbeck External Relations Department. 2004. p. 4.

Արտաքին հղումներ խմբագրել