Դեսմոնդ Տուտու
Դեսմոնդ Մըպիլո Տուտու (անգլ.՝ Desmond Mpilo Tutu հոկտեմբերի 7, 1931[1][2][3][…], Կլերսկդորպ, Հյուսիսարևմտյան նահանգ, ՀԱՀ[2]), Քեյփթաուն քաղաքի անգլիացի արքեպիսկոպոս, եղել է առաջին սևամորթ եպիսկոպոսը Հարավային Աֆրիկայում), մարդկության դեմ ուղղված հանցագործության պայքարի ակտիվ մասնակից, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր (1984)։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կլերսկդորպում ոսկու հանքավայրերի շրջանում, ընտանիքում երեք երեխաներից միջնեկն էր և միակ որդին: Երբ նա 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Յոհանեսբուրգ։ Տղայի հայրն ուսուցիչ էր, մայրը՝ խոհարար և մաքրուհի՝ կույրերի համար նախատեսված դպրոցում:
Չնայած այն բանին, որ նա երազում էր բժիշկ դառնալու մասին, սակայն ընտանիքն իրեն չէր կարող թույլ տալ նման թանկարժեք կրթուրյան: Հոր օրինակով դարձել է ուսուցիչ, աշակերտել քոլեջներում և դպրոցներում: Այնուամենայնիվ, ապարտեիդական քաղաքականության հզորացման հետ կապված և Հարավային Աֆրիկայի սպիտակ և սևամորթ բնակչության կրթության իրավունքի անհավասարության օրենսդրական ամրապնդման պատճառով նա հեռացվեց աշխատանքից: Դեսմոնդ Տուտուն զբաղվում էր աստվածաբանության ուսումնասիրությամբ և 1960 թվականին դարձավ անգլիկան քահանա։ Նրա առաջին կարևոր հատկանիշը Հարավային Աֆրիկայում սևամորթների համար այդ ժամանակահատվածում միակ Ֆորտ Հար համալսարանում պաշտոն զբաղեցնելն էր: Այնուհետև Տուտուն շարունակեց կրթությունը, որոշ ժամանակ ապրեց Մեծ Բրիտանիաում, որտեղ ծխական քահանա էր:
1975 թվականին Դեսմոնդ Տուտուն դարձավ Յոհանեսբուրգի Կույս Մարիամ Աստվածածին տաճարի առաջին սևամորթ դեկանը [13][14].
Դեսմոնդ Տուտուն 1970-ական թվականներին ապարտեիդիզմի ռեժիմի դեմ պաայքարի շնորհիվ ճանաչում ստացավ: 1984 թվականին նա դարձավ առաջին սևամորթ եպիսկոպոսը, ինչպես նաև ղեկավարում էր հարավաֆրիկյան եկեղեցիների խորհուրդը և եկեղեցիների համաաֆրիկյան համաժողովը:
Ապարտեիդիզմի ռեժիմի ոչնչացումից հետո՝ 1970-ական և 1980-ական թվականներին նա գլխավորեց Հարավային Աֆրիկայում կատարված հանցագործությունների բացահայտման հանձնաժողովը: Տուտուն 1984 թվականին պարգևատրվեց Նոբելյան մրցանակով ապարտեիդիզմի դեմ պայքարի խմբակցությունում՝ ղեկավար դերի համար[15]։
2010 թվականին Դեսմոնդ Տուտուն ավարտեց իր հասարակական գործունեությունը 79 տարեկանում[15].
Նելսոն Մանդելայի մտերիմ ընկերն է եղել և 2013 թվականին կնոջ հետ մասնակցություն է ունեցել Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը: Հուղարկավորման արարողությունը առավել մթագնեց վատ լուրով՝ անհայտ անձինք թալանել էին Տուտուի տունը, երբ հուղարկավորության ժամանակ ելույթ էր ունենում նա[16]։ Գողերն այդ տարում մտան Տուտուի տուն ևս մեկ անգամ՝ օգոստոսին․ մինչ արքեպիսկոպոսը քնած էր, նրանք գողացան կենցաղային պարագաներ[17]։
ՊարգևներԽմբագրել
- Նոբելյան մրցանակ (1984) — «ապարտեիդի դեմ պայքարում քաջության և հերոսության համար»
- Թեմփլթոնի մրցանակ (2013)
Ներկայացումներ կինոնկարներում և լրատվամիջոցներումԽմբագրել
- The Late Late Show with Craig Ferguson
- Fierce Light documentary by Velcrow Ripper (2008)
- Iconoclasts Desmond Tutu and Richard Branson (2008)
- I Am Because We Are (2008)
- For the Bible Tells Me So (2007)
- Virgin Radio (2007) —
- The Foolishness of God: Desmond Tutu and Forgiveness (2007) (post-production)
- Our Story Our Voice (2007)
- 2006 Trumpet Awards (2006)
- Nobelity DVD (2006)
- De skrev historie (2005)
- The Shot That Shook the World (2005)
- The Peace! DVD (2005)
- The Charlie Rose Show (2005)
- Out of Africa: Heroes and Icons (2005)
- Big Ideas That Changed the World (2005)
- Breakfast with Frost (2004—2005)
- Tavis Smiley (2005)
- The South Bank Show (2005)
- Wall Street: A Wondering Trip (2004)
- The Daily Show (2004)
- Bonhoeffer (2003)
- Long Night’s Journey Into Day (2000)
- Epidemic Africa (1999)
- Cape Divided (1999)
- A Force More Powerful (1999)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary on African Biography, افریقی سوانحی لغت / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1984/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ https://harvardfoundation.fas.harvard.edu/media-gallery/detail/141956/136981
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/desmond-mpilo-tutu
- ↑ https://www.aasciences.africa/fellow/tutu-desmond
- ↑ https://www.parlament.cat/document/altres-publicacions/47214.pdf
- ↑ https://www.catalannews.com/society-science/item/south-african-archbishop-desmond-tutu-awarded-the-prestigious-premi-internacional-catalunya
- ↑ https://jis.gov.jm/information/awards/order-of-jamaica/
- ↑ Desmond Tutu. — Awareness Publishing, 2003-01-01. — 34 с. — ISBN 9781919910772
- ↑ Steven Gish Desmond Tutu: A Biography. — Greenwood Publishing Group, 2004-01-01. — 206 с. — ISBN 9780313328602
- ↑ 15,0 15,1 Lenta.ru: Мир: Архиепископ Десмонд Туту ушел на покой
- ↑ Lenta.ru: Мир: Преступность: Дом друга Манделы обокрали во время его траурной речи
- ↑ Lenta.ru: Мир: Преступность: В ЮАР обокрали дом нобелевского лауреата