Լոմատոգոնիում կարինտյան

բույսերի տեսակ
Լոմատոգոնիում կարինտյան
Լոմատոգոնիում կարինտյան
Լոմատոգոնիում կարինտյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Բոգազգիներ (Gentianaceae)
Ցեղ Lomatogonium
Տեսակ Լոմատոգոնիում կարինտյան (L. carinthiacum)
Միջազգային անվանում
Lomatogonium carinthiacum

Լոմատոգոնիում կարինտյան (լատ.՝ Lomatogonium carinthiacum), բոգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

10-15 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Ցողունները հիմքից բազմաթիվ են, բարակ։ 1 սմ երկարությամբ ցողունային տերևները ավելի մեծ են, քան ամենաներքևի տերևները։ Ծաղիկները միայնակ են, երկար ծաղկակոթերով, դժգույն երկնագույն[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գեղամի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Որոտան գետի վերնագավառ, Գորիսի շրջակայք և լեռնագագաթ Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը բացի Հայաստանից հանդիպում է Նախակովկասում, Ադրբեջանում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Միջին և Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծովի մակարդակից 2600-3300 մ բարձրությունների վրա, ճահճացած և գերխոնավ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Խոցելի տեսակ է։ Հայտնի է չորս պոպուլյացիաներ։ Քանի որ տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում՝ կապված կլիմայի, աճելավայրերի և պայմանների փոփոխության հետ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6