Լյուտենիցա
Լյուտենիցա, բուլղարական խավարտ լոլիկից և քաղցր պղպեղներից[1]։ Ինչպես նաև՝ սոուս, համեմունք։ Անվանումը մեծ հավանականությամբ գալիս է «Լյուտի» բառից, այսինքն «ուժեղ», «չափից դուրս»։ Լյուտենիցայի բաղադրության մեջ մտնում են մանր կծու կարմիր պղպեղ, տոմատ, սխտոր, մաղադանոս, բուսական յուղ, քացախ, աղացած սև պղպեղ, աղ, շաքար։ Երբեմն թվարկված բանջարեղենին ավելացնում են սմբուկ, սոխ, գազար։ Սոուսի հիմքը քաղցր բուլղարական պղպեղն է, սովորաբար կապիա տեսակի, որոնք նախապես թխվում են։ Բանջարեղենների աշնանային բերքահավաքի ժամանակ, լյուտեննիցան սովորաբար պատրաստում են հաջորդ ձմռան համար և փակում են ապակե տարայի մեջ։ Կա նաև վաճառքում պատրաստի վիճակով օգտագործման համար։ Մատուցում են մսի, ձկան, բանջարեղենի հետ կամ որպես նախուտեստ։ Լյուտեննիցան հաճախ քսում են հացին, դրանով համեմում են կարտոֆիլից, բրնձից կամ մակարոնեղենից պատրաստված ուտեսնտները։ Բուլղարական ավանդական սոխով և եփված լոբիով աղցանը պատրաստում են լյուտենիցայով։
![]() | |
Տեսակ | համեմունք |
Առաջացման երկիր | ![]() ![]() ![]() |
![]() |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Кулинарная энциклопедия. — Litres, 2017. — Т. 18 (Л-М). — ISBN 5040537158, 9785040537150