Լյուիս Վուլպերտ

բրիտանացի գիտնական, կենսաբան

Լյուիս Վուլպերտ (անգլ.՝ Lewis Wolpert, հոկտեմբերի 19, 1929(1929-10-19)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն - հունվարի 28, 2021(2021-01-28)[2]), բրիտանացի գիտնական, կենսաբան, զարգացման կենսաբանության մասնագետ, գիտության ժողովրդականացնող։

Լյուիս Վուլպերտ
անգլ.՝ Lewis Wolpert
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1929(1929-10-19)[1]
ԾննդավայրՅոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն
Մահացել էհունվարի 28, 2021(2021-01-28)[2] (91 տարեկան)
Քաղաքացիություն ՀԱՀ և  Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՈւիտուոտերստրանդի համալսարան, Լոնդոնի կայսերական քոլեջ և Լոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտությունկենսաբան, համալսարանի դասախոս, ճարտարագետ, բջջաբան և embryologist
ԱշխատավայրԼոնդոնի համալսարանի քոլեջ և Լոնդոնի թագավորական քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Թագավորական գրական ընկերություն և Եվրոպական ակադեմիա[4]
ԵրեխաներԴանիել Վուլպերտ
 Lewis Wolpert Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Յոհաննեսբուրգ քաղաքում (Հարավաֆրիկյան Միություն)[5], լիտվացի հրեայի ընտանիքում[6]։ Կրթություն է ստացել Վիտվատերսրանդի համալսարանում։

1955-1966 թվականներին եղել է Լոնդոնի Թագավորական քոլեջի կենսաբանության ամբիոնի անդամ, որտեղ էլ 1961 թվականին ստացել է փիլիսոփայության գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2001 թվականին դարձել է Լոնդոնի Թագավորական ընկերության իսկական անդամ։ Եղել է Լոնդոնի համալսարանական քոլեջի առաջավոր պրոֆեսոր, Մեծ Բրիտանիայի բժշկական գիտությունների, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Բրիտանիայի հումանիստների ասոցիացիայի փոխնախագահ։ Արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի կոչման, 1994-1998 թվականներին եղել է «Committee on the Public Understanding of Science» գիտական հասարակական կոմիտեի նախագահը[7]։

1999 թվավանին դարձել է Թագավորական գրական հասարակություն Մեծ Բրիտանիայի հեղինակավոր գրական կազմակերպության լիրիրավ անդամ, եղել է Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկների պատվավոր անդամ։

«Զարգացման կենսաբանություն» դասագիրքի հեղինակն է։

Որդին՝ պրոֆեսոր Դանիել Վուլպերտը (1963) նույնպես հանդիսանում է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։

Մահացել է կորոնավիրուսից, 92 տարեկանում[8][9]։

Միջադեպ խմբագրել

2011 թվականին Վուլպերտը հրատարակել է ծերացման մասին «Դուք շատ լավ եք փնտրում» գիրքը։ Գիրքը հրատարակչի կողմից վաճառքից հանվել է 2014 թվականին, այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ բազմաթիվ հատվածներ են պատճենված՝ գիտական գրականությունից և տարբեր կայքերից, այդ թվում՝ Վիքիպեդիայի, առանց վերագրումների[10]։ Վուլպերտի հետագա «Ինչո՞ւ կինը չի կարող տղամարդու նմանվել» գրքի հրատարակումը հետաձգվեց նաև այն բանից հետո, երբ պարզվել է, որ այդ գրքի հատվածները պատճենվում են առանց վերագրման։ Վուլպերտը ներողություն խնդրել և ստանձնել սխալների պատասխանատվությունը։

Պարգևներ խմբագրել

  • Royal Institution Christmas Lectures (1986)
  • Բրիտանական կայսրության շքանշան (1990)
  • Բաթի համալսարանի պատվավոր դոկտոր (1997)
  • Մայքլ Ֆարադեյի մրցանակ (Լոնդոնի թագավորական ընկերություն) (2000)
  • Թագավորական մեդալ (Լոնդոնի թագավորական ընկերություն) (2018)[11]

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել