Թագավորական գրական հասարակություն
Թագավորական գրական հասարակություն (անգլ.՝ The Royal Society of Literature), Մեծ Բրիտանիայի հեղինակավոր գրական կազմակերպություն, որը ստեղծվել է 1820 թվականին թագավոր Գեորգ 4-րդի կողմից` «գրականության բնագավառում վաստակի խրախուսման և գրական տաղանդների խթանման նպատակով»[1]: Ընկերությունը գտնվում է Լոնդոնի Սոմերսեթ հաուսում:
Թագավորական գրական հասարակություն | |
---|---|
Տեսակ | գիտական ընկերություն և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | 1820 |
Հիմնադրիր | Գեորգ IV |
Երկիր | ![]() |
Կայք | rsliterature.org |
Հասարակության անդամությունԽմբագրել
Հասարակությունն ունի մոտավորապես 500 անդամ, որոնցից յուրաքանչյուրն իրավունք է ստանում օգտագործել F.R.S.L. հապավումը անվան մոտ: Ընկերություն են ընդունվում գրողներ, բանաստեղծներ, դրամատուրգներ, կենսագիրներ, ճանապարհորդական ուղեցույցներ գրողներ, գրականագետներ և անգլերեն լեզվով գրող սցենարիստներ: Թեկնածուին ներկայացվող պահանջները. Առնվազն երկու հրատարակված գիրք, հասարակության առնվազն երկու գործող անդամների առաջարկներ: Ընտրություններն անցկացվում են տարին երկու անգամ: Քվեարկությանը մասնակցում են հասարակության նախագահը, փոխնախագահները և խորհուրդը: 70 թեկնածուներից շուրջ 15-ը տարեկան դառնում են հասարակության անդամ: Հասարակության նորընտիր անդամներից են Յան Բենքսը (2009), Իմթիազ Դարկերը (2011): Ընտրվելուց հետո հասարակության նոր անդամները Բայրոնի կամ Դիքենսի գրիչով պաշտոնական գրանցամատյանում մուտքագրում են իրենց անունները: Հասարակության խորհուրդը հավաքվում է ամիսը մեկ անգամ ՝ քննարկելու դասախոսությունների, գրական ընթերցումների, վեճերի ծրագիրը: Գրականության թագավորական ընկերությունը հրատարակում է ամենամյա ալմանախ և շնորհում է մի շարք մրցանակներ և պարգևներ:
- RSL Encore մրցանակ - 10,000 ֆունտ ստեռլինգ տարվա լավագույն երկրորդ վեպի համար: RSL- ն այս մրցանակը շնորհում է 2016 թվականից:
- The RSL Giles St Aubyn Awards for Non-Fiction- ամենամյա պարգևներ, մեկ 10 000 ֆունտ ստեռլինգ և երկու-5000 ֆունտ ստեռլինգ փաստագրական գրականության ժանրում առաջին հրապարակումների համար:
- Ondaatje Prize - ամենամյա մրցանակ 10 000 ֆունտ ստեռլինգ արձակի, պոեզիայի կամ փաստագրական ժանրի ականավոր ստեղծագործության համար, որը բացահայտում է տեղի ոգին:
- Վիկտոր Պրիչետի հուշային մրցանակ- 1000 ֆունտ ստերլինգ՝ տարվա լավագույն չհրապարակված պատմվածքի համար:
- Բենսոնի մեդալ - գրականությանը երկարաժամկետ կայուն ծառայության համար:
- Գրականության ընկեր-ամենապատվավոր կոչումն է, որը Ընկերությունը կարող է շնորհել գրողին:
Նախագահների ցուցակԽմբագրել
Թագավորական գրական հասարակության առաջին նախագահը անգլիացի գրող և փիլիսոփա եպիսկոպոս Թոմաս Բյորջենսն էր[2]:
Այս տարիների ընթացքում Թագավորական գրական հասարակության նախագահներ են եղել.
- 1820-1832, Թոմաս Բյորջենս (Սբ. Դեյվիդսի եպիսկոպոս)
- 1832-1833, Ջորջ Ագար Էլիս, Լորդ Դովեր
- 1834-1845, Ֆրեդերիկ Ռոբինսոն
- 1845-1849, Հենրի Հալամ (անգլ. ՝ Henry Hallam)
- 1849-1851, Սփենսեր Քոմփթոն, լորդ Նորթհեմփթոն
- 1851-1856, Կոմս Կարլայլ
- 1856-1876, Եպիսկոպոս Կոննոպ Տրիվոլսկի
- 1876-1885, Օլբանի դուքս Լեոպոլդ
- 1885-1893, Սըր Պատրիկ Կոլհաուն
- 1893-1920, Լորդ Հալսբուրի
- 1921-1946, Ռոբերտ Քրյու Միլնս
- 1946-1947, Կոմս Լիտտոն
- 1947-1982, Ռեբ Բաթլեր
- 1983-1988, Անգուս Վիլսոն
- 1988-2003, Ռոյ Հարիս Ջենկինս
- 2003-2008, Մայքլ Հոլյորդ
- 2008—2017, Քոլին Տաբրոն
- 2017 թվականից մինչ այժմ` Մարինա Ուորներ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «История Королевского литературного общества» (англ)։ Официальный сайт Королевского литературного общества։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին։ Վերցված է 2010-02-03
- ↑ www.bbc.co.uk