Լյուդմիլա Ուլիցկայա

ռուս գրող, իրավապաշտպան

Լյուդմիլա Ուլիցկայա (ռուս.՝ Людми́ла Евге́ньевна Ули́цкая փետրվարի 21, 1943(1943-02-21)[1][2][3], Դավլեկանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, մանկագիր, թարգմանիչ և սցենարիստ, իրավապաշտպան, Ռուսական Բուքեր մրցանակի առաջին կին-դափնեկիր (2001 թվական), 2007 և 2016 թվականներին Մեծ գիրք մրցանակի դափնեկիր։

Լյուդմիլա Ուլիցկայա
Ծնվել էփետրվարի 21, 1943(1943-02-21)[1][2][3] (81 տարեկան)
ԾննդավայրԴավլեկանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, թարգմանչուհի, մանկագիր, իրավապաշտպան, արձակագիր և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[4]
ԿրթությունՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ (1968)
Ուշագրավ աշխատանքներՍոնեչկա
Պարգևներ
ԱմուսինAndrej Krasulin?
ԱզգականներYakov Ulitsky?
 Lyudmila Ulitskaya Վիքիպահեստում

Լյուդմիլա Ուլիցկայայի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 25 լեզուներով։ Ուլիցկայան հասարակական գործիչ է․ Ընտրողների միություն կազմակերպության հիմնադիրն է։

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Ուլիցկայան ծնվել է Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունում, ուր Հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես տարհանվել են նրա ծնողների ընտանիքները։ Նրա պապիկները՝ Յակով Սամոյլովիչ Ուլիցկին և Բորիս Եֆիմովիչ Գինզբուրգը, պատժվել են և կալանավորվել։ Պատերազմից հետո Ուլիցկիները վերադարձել են Մոսկվա, որտեղ Լյուդմիլան ավարտել է դպրոցը։

Ուլիցկայան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Երկու տարի աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Ընդհանուր գենետիկայի ինստիտուտում, որտեղից 1970 թվականին ազատվել է։ Այդ օրվանից, ինչպես հավաստում է Ուլիցկայան, նա այլևս չի եղել պետական ծառայող։ Նա աշխատել է որպես գրական մասի վարիչ հրեական երաժշտական կամերային թատրոնում, գրել է ակնարկներ, մանկական երկեր, ռադիոյի, մանկական և տիկնիկային թատրոնների համար ներկայացումներ։ Գրել է երկերի գրախոսականներ և մոնղոլերենից թարգմանել բանաստեղծություններ։

1980-ական թվականների վերջերին Ուլիցկայան պարբերականներում հրապարակել է պատմվածքներ, սակայն հայտնի է դարձել, երբ իր սցենարով նկարահանվել են Լիբերթի քույրիկներ (1990 թվական, դերուսույց՝ Վլադիմիր Գրամատիկով)[8][9] և Կին բոլորի համար (1991 թվական, դերուսույց՝ Անատոլի Մատեշկո)[10] ֆիլմերը։ 1992 թվականին Նոր աշխարհ (ռուս.՝ Новый мир) պարբերականում հրապարակվել է Սոնեչկա վիպակը, որը Ֆրանսիայում 1994 թվականին ճանաչվել է տարվա լավագույն թարգմանություն, և հեղինակին շնորհվել է ֆրանսիական Մեդիչի մրցանակը։ Ֆրանսիայում լույս է տեսել Լյուդմիլա Ուլիցկայայի ֆրանսերենով առաջին գիրքը (1993 թվականին Աղքատ ազգականներ ժողովածուն)։

2007 թվականին Ուլիցկայան հիմնադրել է հումանիտար օգնության ֆոնդ։ Այդ ֆոնդի նախագծերից մեկը Լավ գրքեր ծրագիրն է, որի շրջանակներում Լյուդմիլա Ուլիցկայան անձամբ ընտրել է ռուսական հրատարակչության գրքեր և ուղարկել ռուսական գրադարաններ։ Ուլիցկայան մասնակցել է հոգաբարձական խորհրդի մոսկովյան բարեգործական ֆոնդի հոսպիս Վերա օգնությանը։ 2007 թվականից մինչև 2010 թվականը Ուլիցկայան հանդես է եկել որպես կազմակերպիչ տարբեր հեղինակների Ուրիշ, ուրիշներ, ուրիշների մասին[11] մշակութային մարդաբանություն երեխաների համար գրքերի շարքով։

Ուլիցկայան 2013 թվականին վարել է Կուլտուրա հեռուստաալիքով Արդիական ֆիլմ Լյուդմիլա Ուլիցկայայի հետ հաղորդումը[12]։

2014 թվականի ապրիլի 24-ից 25-ը Կիևում մասնակցել է Ուկրաինա-Ռուսաստան երկխոսություն վեհաժողովին[13]։ Նա քննադատել է Ռուսաստանի իրադրությունը՝ համարելով, որ այժմյան քաղաքականությունը Ռուսաստանին վերածում է բարբարոսների երկրի։

  Իմ երկիրը այսօր պատերազմ է հայտարարել մշակույթին, պատերազմ է հայտարարել հումանիզմի արժեքներին, ազատ անհատի գաղափարին, մարդու իրավունքների գաղափարին, որը ամբողջ պատմության ընթացքում ստեղծել է քաղաքակրթությունը։ Իմ երկիրը հիվանդ է ագրեսիվ տգիտությամբ, ազգայնականությամբ և կայսերական մոլագարությամբ[14]։
- Լյուդմիլա Ուլիցկայա, The New Times պարբերական, 21.02.2018
 

Ուլիցկայան այցելել է Ադրբեջանի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որից հետո 2018 թվականին Ադրբեջանում Ուլիցկայան հայտարարվել է որպես Պերսոնա նոն գրատա, քանի որ կոպտորեն խախտել է հանրապետության օրենսդրությունը՝ անօրինական այցելելով «օկուպացված» երկրամաս։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Եվգենի Ուլիցկին (1916-1989 թվականներ), գիտնական գյուղատնտեսական տեխնոլոգիայի ոլորտում, տեխնիկական գիտությունների դոկտոր, մի շարք գրքերի և գյուտերի հեղինակ, համամիութենական գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի և համամիութենական գյուղատնտեսական մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտական աշխատակից
  • Մայրը՝ Մարիաննա Գինզբուրգը (1918-1971 թվականներ), կենսաքիմիկոս, գիտական աշխատակից
  • Առաջին ամուսինը՝ Յուրի Տայցը, համակուրսեցի, հետագայում՝ օվկիանոսագետ, 1977 թվականին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ուրախ թաղում վիպակի Ալիկի նախատիպ
  • Երկրորդ ամուսինը՝ ծագումնաբան Միքայել Եվգենևը, կենսաբանական գիտությունների դոկտոր
  • Որդիները՝
Ալեքսեյ Եվգենև՝ անհատ ձեռներեց
Պետրոս Եվգենև՝ ջազային երաժիշտ, ներկայումս աշխատում է որպես սինխրոն թարգմանիչ
  • Երրորդ ամուսինը՝ Անդրեյ Կրասուլինը, քանդակագործ

Էթնիկական և մշակութային պատկանելության տեսանկյունից Լյուդմիլա Ուլիցկայան իրեն համարում է քրիստոնեություն ընդունած հրեուհի։

Պարգևներ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • 1992 - դեբյուտային վիպակ Սոնեչկան տպագրվել է Նոր աշխարհ պարբերականում[18]
  • 1993 - Աղքատ ազգականներ, պատմվածքների ժողովածու
  • 1996 - Մեդեան և իր զավակները, ընտանեկան ժամանակագրություն[19]
  • 1997 - Ուրախ թաղում, վիպակ[20]
  • 2001 - Կուկոցկիի դատական խճճված գործը, վեպ[21]
  • 2002 - Աղջիկներ, պատմվածքների ժողովածու
  • 2002 - Միջանցիկ գիծ, վիպակ[22]
  • 2003 - Անկեղծ ձեր Շուրիկ, վեպ[23]
  • 2005 - Մեր թագավորի մարդիկ, պատմվածքների ժողովածու[24]
  • 2006 - Դանիել Շտայն, թարգմանիչ, վեպ[25]
  • 2008 - Ռուսական մուրաբա և մի այլ բան, երկերի ժողովածու
  • 2011 - Կանաչ վրան, վեպ[26]
  • 2012 - Սրբազան աղբ, հոդվածների և Էսսեների ժողովածու
  • 2013 - Մանկություն 45-53։ Իսկ վաղը կլինի երջանկություն, պատմվածքների ժողովածու
  • 2015 - Յակովի աստիճանը վեպ-առակ[27]
  • 2016 - Անձեռակերտ ձիրք, ժողովածու։

Ուլիցկայայի որոշ պատմվածքներ, որոնք ներառված են վերևում թվարկված ժողովածուների մեջ, նույնպես հրատարակվել են ինչպես ժողովածուներ՝ Մանկություն-49 (2003), Երկրորդ դեմք, Առաջիները և վերջիները, Պատմություններ գազանների և մարդկանց մասին Ապրելու արվեստ։

Ֆիլմեր նկարահանված Ուլիցկայայի սցենարով խմբագրել

  1. 1983 - Հարյուր կոճակներ (ռուս.՝ Сто пуговиц) (տիկնիկային)[28]
  2. 1987 - Խաղալիքների գաղտնիքը (ռուս.՝ Тайна игрушек) (անիմացիոն)[29]
  3. 1990 - Լիբերթի քույրիկներ (ռուս.՝ Сестрички Либерти)[30]
  4. 1991 - Կին բոլորի համար (ռուս.՝ Женщина для всех)[31]
  5. 1999 - Մահանալ հեշտ է (ռուս.՝ Умирать легко)[32]
  6. 2003 - Սա Պիկովայա դաման է (ռուս.՝ Эта пиковая дама) (հեռուստաներկայացում)
  7. 2005 - Կուկոցկիի դատական խճճված գործը (ռուս.՝ Казус Кукоцкого) (սերիալ)[33]
  8. 2005 - Միջանցիկ գիծ (ռուս.՝ Сквозная линия) (ֆիլմ-ներկայացում)[34]
  9. 2007 - Սիրով ոչ մի տեղից կամ ուրախ թաղում (ռուս.՝ Ниоткуда с любовью, или Весёлые похороны)[35]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 541—544. — ISBN 5-94848-307-X
  4. LIBRIS — 2015.
  5. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  6. https://orf.at/stories/3169601/ (գերմ.) — 2020.
  7. https://www.stern.de/gesellschaft/regional/niedersachsen-bremen/schriftstellerin--ulitzkaja-erhaelt-remarque-friedenspreis-2023-33376864.html
  8. «Լյուդմիլա Ուլիցկայա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  9. Сестрички Либерти (1991) Full Cast & Crew
  10. Женщина для всех (1991)
  11. Ольга Дробот Одна хорошая книга способна произвести действие, которое не может вагон плохих. Интервью с Людмилой Улицкой // Иностранная литература. — 2009. — № 7. — ISSN 0130-6545.
  12. «АКТУАЛЬНОЕ КИНО С ЛЮДМИЛОЙ УЛИЦКОЙ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  13. «Կիևում բացվել է «Ռուսաստան – Ուկրաինա։ երկխոսություն»». Հասարակություն. Gordonua.com. 2014 թ․ ապրիլի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  14. ЕВРОПА, ПРОЩАЙ! (ЗАЛЬЦБУРГСКИЕ ВПЕЧАТЛЕНИЯ)
  15. ազգային մրցանակ, որը Ռուսական Ակադեմիայի ձեռնարկատիրության և գործունեության կողմից ճանաչում է կանանց հասարակական նվաճումները
  16. «Михаилу Ходорковскому присудили литературную премию». Русская служба Би-би-си. 2010 թ․ հունվարի 12. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  17. «Ուլիցկայան դարձել է Ավստրիական պետական մրցանակի առաջին ռուս դափնեկիր». Մշակույթ. ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ հուլիսի 26. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  18. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Սոնեչկա. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-28809-0. (ռուս.)
  19. Մեդեան և իր զավակները
  20. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Ուրախ թաղում. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-27942-5. (ռուս.)
  21. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Կուկոցկիի դատական խճճված գործը. Մոսկվա: Էկսմո. էջ 736. ISBN 978-5-699-28061-2. (ռուս.)
  22. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Միջանցիկ գիծ. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-34066-8. (ռուս.)
  23. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Անկեղծ ձեր Շուրիկ. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-31269-6. (ռուս.)
  24. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Մեր թագավորի մարդիկ. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-10734-6, 5-699-12801-8. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն) (ռուս.)
  25. Ուլիցկայա, Լյուդմիլա (2007). Դանիել Շտայն, թարգմանիչ. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-18345-6. (ռուս.)
  26. Ուլիցկայա, Լյուդմիլա (2011). Կանաչ վրան. Մոսկվա: Էկսմո. էջ 592. ISBN 978-5-699-47710-4. (ռուս.)
  27. Ուլիցկայա, Լյուդմիլա (2015). Յակովի աստիճանը. Մոսկվա: Էկսմո. էջ 736. ISBN 978-5-17-093650-2. (ռուս.)
  28. Сто пуговиц
  29. Советские Мультфильмы, Тайна Игрушек
  30. Sestrichki Liberty 1990 XviD TVRip
  31. Женщина для всех. Мелодрама.1991 год.
  32. Умирать легко (1999) Александр Хван
  33. Х/ф "Казус Кукоцкого" (1 серия)
  34. Сквозная линия. Людмила Улицкая. Театральная постановка.
  35. Ниоткуда с любовью или веселые похороны
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Ուլիցկայա» հոդվածին։