Սիմոնա դը Բովուարի մրցանակ

Սիմոն դե Բովուարի (ֆր.՝ Prix Simone de Beauvoir pour la liberté des femmes), մարդու իրավունքների միջազգային մրցանակ կանանց ազատության համար, որը շնորհվում է 2008 թվականից ի վեր գենդերային հավասարության համար պայքարող և մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարող անհատներին կամ խմբերին։ Մրցանակը կրում է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Սիմոն դը Բովուարի անունը, որը հայտնի է 1949 թվականին իր «Երկրորդ սեռի» տրակտատով[1]։

Սիմոնա դը Բովուարի մրցանակ
Տեսակպարգև
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրվել է2008
Անվանված էՍիմոնա դը Բովուար
Կայքprixsimonedebeauvoir.com(ֆր.)

Մրցանակը սահմանվել է Յուլիա Կրիստևայի կողմից 2008 թվականի հունվարի 9-ին՝ դը Բովուարի ծննդյան 100-ամյակին։ Սիլվի Լե Բոն դե Բովուարը և Պիեռ Բրասը նախագահում են Սիմոն դե Բովուարի մրցանակի հանձնաժողովը[2]։ Մրցանակի գումարը կազմում է 10000 եվրո[3]։

Դափնեկիրներ

խմբագրել
  • 2008 թվական, Թասիլմա Նասրին, բանգլադեշցի գրող և Այան Հիրսի Ալի, հոլանդացի ֆեմինիստ, գրող և քաղաքական գործիչ[4][5]
  • 2009 թվական, «Մեկ միլիոն ստորագրություն», Իրանում կանանց իրավունքների շարժման քարոզարշավ՝ Իրանում խտրական օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջով[6]
  • 2010 թվական, Այ Սյաոմինգ, չինացի տեսանկարահանող և Չժոնգշանի համալսարանի պրոֆեսոր, և Գուո Ցզյանմեյ, չինացի իրավաբան, Պեկինի համալսարանի Իրավունքի դպրոցի կանանց իրավունքի ուսումնասիրության և իրավաբանական օգնության կենտրոնի հիմնադիր
  • 2011 թվական, Լյուդմիլա Ուլիցկայա, ռուս գրող և իրավապաշտպան
  • 2012 թվական, Թունիսի Ժողովրդավարական կանանց ասոցիացիա[7]
  • 2013 թվական, Մալալա Յուսուֆզայ, պակիստանցի ուսանողուհի, բլոգեր և ակտիվիստ[8]
  • 2014 թվական, Միշել Պերրո, ֆրանսիացի պատմաբան[9]
  • 2015 թվական, Կանացի արվեստի ազգային թանգարան[10]
  • 2016 թվական, Լամպեդուզա ի Լինոզայի քաղաքապետ Ջուզի Նիկոլինին ներգաղթյալների ինտեգրմանը մասնակցելու համար[11]
  • 2017 թվական, Լեհական «Փրկեք կանանց» ասոցիացիա։ Բարբարա Նովակն ընդունել է մրցանակը[12]
  • 2018 թվական, Ասլի Էրդողա, թուրք գրող[13]
  • 2019 թվական, Սառա Գարսիա Գրոս, սալվադորցի ակտիվիստ[14]
  • 2020 թվական, Le Collectif 490, մարոկկացի կանանց և տղամարդկանց մի խումբ, ովքեր պաշտպանում էին սեռական ազատությունը և դեմ էին Մարոկկոյի Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածին[15]
  • 2021 թվական, Սքոլաստիկ Մուկազոնգա, ռուանդացի գրող[16]
  • 2022 թվական, La Maison des femmes de Saint-Denis, ֆրանսիական կազմակերպություն, որն օգնում է դժվար իրավիճակում հայտնված կամ բռնության զոհ դարձած կանանց[17]
  • 2023 թվական, ազատության համար պայքարող իրանցի կանայք Մահսա Ամինիի հիշատակին[18]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «One Million Signature Campaign Honored with Simone de Beauvoir Award». Campaign for Equality. 2009 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Simone de Beauvoir Prize 2009 goes to the One Million Signatures Campaign in Iran». Change for Equality. 2009 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Giusi Nicolini - Prix Simone de Beauvoir 2016 - Prix Simone de Beauvoir pour la liberté des femmes». www.prixsimonedebeauvoir.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Exiled writer Taslima Nasreen awarded Simone de Beauvoir prize». Radio France international. 2008 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  5. «Presentation of Simone de Beauvoir prize to Taslima Nasreen (May 21, 2008)». France-Diplomatie (French Ministry of Foreign and European Affairs). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  6. «The Simone de Beauvoir prize for Women's freedom 2009 is awarded to the Iranian campaign "One Million Signatures"» (Press release). Prix Simone de Beauvoir official weblog. 2009 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  7. Interview des responsables de l’association, site de l’université Paris-Diderot.
  8. «Le Prix Simone de Beauvoir 2013 décerné à Malala Yousafzai» (ֆրանսերեն). 2013 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  9. «Michelle Perrot — Prix Simone de Beauvoir 2014». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 16 (օգնություն)
  10. «National Museum of Women in the arts - Prix Simone de Beauvoir (...) - Prix Simone de Beauvoir». www.prixsimonedebeauvoir.com (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. «Giusi Nicolini - Prix Simone de Beauvoir 2016 - Prix Simone de Beauvoir pour la liberté des femmes». www.prixsimonedebeauvoir.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  12. «Collectif «Sauvons les femmes» — Prix Beauvoir 2017». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 31 (օգնություն)
  13. Cécilia Lacour (2017 թ․ դեկտեմբերի 12). «Asli Erdogan, lauréate du prix Simone-de-Beauvoir pour la liberté des femmes 2018». Livres Hebdo. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. Calderón, Beatriz (2019 թ․ հունվարի 9). «Salvadoreña Sara García Gross gana premio internacional Simone de Beauvoir». La Prensa Gráfica (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  15. «Accueil > Les lauréates > Le Collectif 490 « hors la loi »». Le Prix Simone-de-Beauvoir (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  16. «Accueil > Les lauréates > Scholastique Mukasonga». Le Prix Simone-de-Beauvoir (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 5-ին.
  17. «Accueil > Les lauréates > La Maison des femmes de Saint-Denis». Le Prix Simone-de-Beauvoir (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  18. «Accueil > Les lauréates > Les femmes iraniennes, en hommage à Mahsa Amini». Le Prix Simone-de-Beauvoir (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 5-ին.