Բացել գլխավոր ցանկը

Խոլանգիոկարցինոմա, հայտնի է նաև որպես լեղածորանի քաղցկեղ, առաջանում է լեղուղիներում[2]։ Ախտանշաններն են՝ որովայնի ցավ, դեղնավուն մաշկ, քաշի կորուստ, քոր և տենդ[3]։ Բնորոշ է նաև կղանքի բաց գունավորումը կամ մեզի մգեցումը[4]։ Լեղուղիներում կարող են առաջանալ նաև լեղապարկի քաղցկեղ և Ֆատերյան պտկիկի քաղցկեղ[5]։

Խոլանգիոկարցինոմա
ERCP cholangioca.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասbile duct adenocarcinoma?[1]
Բուն պատճառC4436[1] և C8265[1]
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-9155.1 և 156.1
Հիվանդությունների բազա2505
MedlinePlus000291
eMedicine277393 և 365065
MeSHIDD018281
Disease OntologyDOID:4947
NCI ThesaurusC4436[1] և C8265[1]
Cholangiocarcinoma Վիքիպահեստում

Խոլանգիոկարցինոմայի ռիսկի գործոններն են՝ առաջնային սկլերոզացնող խոլանգիտը, խոցային կոլիտը, ցիռոզը, հեպատիտ C-ն, հեպատիտ B-ն, լյարդի ծծանը և լյարդի որոշ բնածին անոմալիաներ։ Չնայած հիմնականում ռիսկի գործոններն անհայտ են[3][6][7]։ Ախտորոշումը հիմնված է արյան թեստերի, բժշկական շերտանկարների, էնդոսկոպիայի և որոշ վիրաբուժական հետազոտությունների վրա[4]։ Հիվանդությունը հաստատվում է ուռուցքի մանրադիտակային հետազոտությամբ[4]։ Բնորոշ է ադենոկարցինոման, որը ձևավորում է գեղձեր և արտազատում լորձ[6]։

Խոլանգիոկարցինոմայի դեպքում որպես պալիատիվ բուժում կիրառելի են վիրահատական մասնահատումը, քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան և ստենտավորող միջամտությունները։ Ընդհանուր լեղածորանի և այլ տեղակայման քաղցկեղների մոտ 1/3 դեպքերում ուռուցքը կարող է լիարժեք հեռացվել վիրահատության միջոցով։ Որոշ դեպքերում կիրառվում է նաև լյարդի փոխպատվաստում։ 5- ամյա ապրելիությունը 50%-ից ցածր է[8]։

Խոլանգիոկարցինոման հազվադեպ է հանդիպում Արևմտյան երկրներում ՝ տարեկան 0,5-2 դեպք յուրաքանչյուր 100000-ին[3][8]։ Հանդիպման հաճախականությունը բարձր է Հարավարևելյան Ասիայում , որտեղ տարածված է լյարդի ծծանը։ Թաիլանդի մի մասում տարեկան դիտվում է 60 դեպք յուրաքանչյուր 10000-ին։ Խոլանգիոկարցինոման հիմնականում առաջանում 70 տարեկանում, իսկ առաջնային սկլերոզացնող խոլանգիտով մարդկանց մոտ՝ 40 տարեկանում[6]։

Նշաններ և ախտանիշներԽմբագրել

 
Մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)

Խոլանգիոկարցինոմային բնորոշ են լյարդի ֆունկցիոնալ թեստերի շեղումները, դեղնությունը (աչքերի և մաշկի դեղնություն, երբ լեղուղիները փակված են ուռուցքով), որովայնի ցավը (30-50% ), քորը (66%), քաշի կորուստը (30-50%), տենդը (մինչև 20% ) և մեզի ու կղանքի գույնի փոփոխությունները[9][10]։ Ախտանշանները կախված են նաև ուռուցքի տեղակայումից. արտալյարդային լեղուղիներում տեղակայման դեպքում բնորոշ է դեղնություն, իսկ ներլյարդայինի դեպքում՝ ցավ առանց դեղնության[11]։

Խոլանգիոկարցինոմայով հիվանդների մոտ դիտվում է «օբստրուկտիվ պատկեր»՝ բիլիռուբինի, հիմնային ֆոսֆատազի, գամմա գլուտամիլ տրանսֆերազի մակարդակի բարձրացում արյան մեջ։ Այդպիսի լաբորատոր տվյալներն առավել բնորոշ են լեղուղիների խցանմանը, քան լյարդի պարենքիմայի բորբոքմանը կամ ինֆեկցիային[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. "NCI Dictionary of Cancer Terms". National Cancer Institute. 2 February 2011. Retrieved 21 January 2019.
  3. 3,0 3,1 3,2 "Bile Duct Cancer (Cholangiocarcinoma) Treatment (PDQ®)–Health Professional Version". National Cancer Institute. 14 March 2018. Retrieved 21 January 2019.
  4. 4,0 4,1 4,2 "Bile Duct Cancer (Cholangiocarcinoma) Symptoms, Tests, Prognosis, and Stages". National Cancer Institute. 5 July 2018. Retrieved 21 January 2019.
  5. Benavides, M; Antón, A; Gallego, J; Gómez, MA; Jiménez-Gordo, A; La Casta, A; Laquente, B; Macarulla, T; Rodríguez-Mowbray, JR; Maurel, J (December 2015). "Biliary tract cancers: SEOM clinical guidelines". Clinical & Translational Oncology : Official Publication of the Federation of Spanish Oncology Societies and of the National Cancer Institute of Mexico. 17 (12): 982–7. doi:10.1007/s12094-015-1436-2. PMC 4689747. PMID 26607930.
  6. 6,0 6,1 6,2 Razumilava, N; Gores, GJ (21 June 2014). "Cholangiocarcinoma". Lancet. 383 (9935): 2168–79. doi:10.1016/S0140-6736(13)61903-0. PMC 4069226. PMID 24581682.
  7. Steele, JA; Richter, CH; Echaubard, P; Saenna, P; Stout, V; Sithithaworn, P; Wilcox, BA (17 May 2018). "Thinking beyond Opisthorchis viverrini for risk of cholangiocarcinoma in the lower Mekong region: a systematic review and meta-analysis". Infectious Diseases of Poverty. 7 (1): 44. doi:10.1186/s40249-018-0434-3. PMID 29769113.
  8. 8,0 8,1 Bridgewater, JA; Goodman, KA; Kalyan, A; Mulcahy, MF (2016). "Biliary Tract Cancer: Epidemiology, Radiotherapy, and Molecular Profiling". American Society of Clinical Oncology Educational Book. American Society of Clinical Oncology. Annual Meeting. 35 (36): e194–203. doi:[1]. PMID 27249723.
  9. Nagorney DM, Donohue JH, Farnell MB, Schleck CD, Ilstrup DM (August 1993). "Outcomes after curative resections of cholangiocarcinoma". Archives of Surgery. 128 (8): 871–7, discussion 877–9. doi:10.1001/archsurg.1993.01420200045008.
  10. Bile duct cancer: cause and treatment
  11. Nakeeb A, Pitt HA, Sohn TA, Coleman J, Abrams RA, Piantadosi S, Hruban RH, Lillemoe KD, Yeo CJ, Cameron JL (October 1996). "Cholangiocarcinoma. A spectrum of intrahepatic, perihilar, and distal tumors". Annals of Surgery. 224 (4): 463–73, discussion 473–5. doi:10.1097/00000658-199610000-00005. PMC 1235406. PMID 8857851.
  12. Mark Feldman; Lawrence S. Friedman; Lawrence J. Brandt, eds. (21 July 2006). Sleisenger and Fordtran's Gastrointestinal and Liver Disease (8th ed.). Saunders. pp. 1493–6. ISBN 978-1-4160-0245-1