Լի Ջոնգ Սոկ (հանգըլ՝ 이종석, անգլ.՝ Lee Jong Suk, սեպտեմբերի 14, 1989(1989-09-14)[1], Սուվոն, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի հանրահայտ դերասան և մոդել։ Նկարահանվել է մի շարք հայտնի դորամաներում (հեռուստասերիալներում), ինչպիսիք են «Ես լսում եմ քո ձայնը», «Դպրոց 2013», «Խորհրդավոր այգի» և «Պինոկիո»-ն, «W»-ն և «Մինչ դու քնած ես»-ը։

Լի Ջոնգ Սոկ
կորեերեն՝ 이종석
Հասակը1.85
Ծնվել էսեպտեմբերի 14, 1989(1989-09-14)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՍուվոն, Հարավային Կորեա[2]
ԿրթությունYongdong Middle School?, Yangjae High School? և Կոնկուկ Համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունմոդել, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2005 ― ներկա
IMDbID 4347327
lee-jongsuk.com
Լի Ջոնգ Սոկ՝ Վիքիպահեստ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կյանք և կարիերա խմբագրել

Լի Ջոնգ Սոկը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Հարավային Կորեայի Յոնգին քաղաքում։

Մասնակցել է SBS ընկերության՝ դերասանների համար նախատեսված քաստինգին միջին դպրոցում սովորելու տարիներին։ Մասնակցել է ընթացիկ տեսանկարահանումներին՝ որպես SBS ընկերության յոթ ազատ դերասաններից մեկը։ Մոդելային կարիերայում Լի Ջոնգ Սոկը դարձավ սեուլյան Collection ծրագրի ամենաերիտասարդ մոդելը։

2010 թվականին նկարահանվում է հարավկորեական հանրահայտ «Խորհրդավոր այգի» և «Արքայազն դատախազը» դորամաներում (հեռուստասերիալ)։ 2012 թվականին Ջոնգ Սոկը հայտնվել է MBC հեռուստաընկերության «Ուժեղ հարված» դորամայում։ «Ghost» սարսափ ֆիլմում իր առաջին դերը խաղալուց հետո․ նրան բաժին է հասնում «Սոար․ Դեպի երկինք» հեռուստասերիալի գլխավոր դերը։

Լի Ջոնգ Սոկը հետագայում նկարահանվում է նաև «Դպրոց 2013» դորամայում՝ դասարանի ավագի դերում։

Դերասանին հեռուստադիտողների շրջանում էլ ավելի հայտնի դարձրեց «Ես լսում եմ քո ձայնը» հեռուստասերիալում Փակ Սու Հայի դերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ալիք
2010 Արքայազն դատախազը Լի Վու Հյուն SBS
Խորհրդավոր այգի Հան Տե Սուն
2011 Ուժեղ հարված․ Շորթ Լեգեդի վրեժը Ահն Ջոնգ Սոկ MBC
2012 Երբ ես հրաշալի տեսք ունեի Յուն Ջունգ Հյուկ KBS
Դպրոց 2013 Գո Նամ Սուն
2013 Ես լսում եմ քո ձայնը Փակ Սու Հա SBS[3]
2014 Օտարերկրացի բժիշկը Փակ Հուն
Պինոկիո Չոի Դալ Պո /
Չհվե Դալ Պո
2016 W Կանգ Չոլ MBC
2017 Մինչ դու քնած ես Ջոնգ Ջե Չան  

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Հեռուստասերիալ Արդյունք
2012 KBS դորամայի մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան Դպրոց 2013 Հաղթանակ
2013 20֊ականների 7֊րդ դորամայի աստղ մրցանակաբաշխություն 20֊ականների դորամա աստղ ֊ տղամարդ Առաջադրված
Կորեական դորամայի 6֊րդ մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ, դերասան Ես լսում եմ քո ձայնը Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ Լի Բո Յունգի հետ Հաղթանակ
Ոճային իկոն 6֊րդ մրցանակաբաշխություն 21֊րդ դարի ջենթլմեն Հաղթանակ
21֊րդ դարի կորեական արվեստի և գերազանցության մրցանակաբաշխություն Լավագույն դերասան Հաղթանակ
Ապանի աստղերի 2֊րդ մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ, դերասան Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ Լի Բո Յունգի հետ Հաղթանակ
SBS դորամաների մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ, մինիսերիալների դերասան Հաղթանակ
Աստղերի թոփ 10 Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ՝ Լի Բո Յունգի հետ Առաջադրված
2014 Ասիայի մոդելների մրցանակաբաշխություն Աստղ֊մոդելի մրցանակ Չկա տվյալ Հաղթանակ
Բեկսանգի արվեստի մրցանակաբաշխություն (TV) լավագույն դերասան Ես լսում եմ քո ձայնը Առաջադրված
(TV) ամենահայտնի դերասան Առաջադրված
Կորեական դորամայի 7֊րդ մրցանակաբաշխություն Գերազանցության մրցանակ, դերասան Օտարերկրացի բժիշկը Առաջադրված
Ոճային իկոնի 7֊րդ մրցանակաբաշխություն Ոճային երիտասարդ տղամարդ Չկա տվյալ Սպասվող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.highziumstudio.com/%EC%95%84%ED%8B%B0%EC%8A%A4%ED%8A%B8/%EC%9D%B4%EC%A2%85%EC%84%9D/
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «이종석, '너의 목소리가 들려' 출연..초능력 소년» (Korean). star.mt.co.kr. 2013 թ․ ապրիլի 24.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Дорами с Ли Джон Соком[1]

Լի Ջոնգ Սոկ

Խորհրդավոր այգի (2010-2011) • Դպրոց 2013 (2012) • Ես լսում եմ քո ձայնը (2013) • Օտարերկրացի բժիշկը (2014) • Պինոկիո (2014)  • W (2016)  • Մինչ դու քնած ես (2017)

  1. «Дорами с Актёр: Lee Jong Suk». GoDorama. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.