Մինչ դու քնած ես
Մինչ դու քնած ես (հանգըլ՝ 당신이 잠든 사이에, կորեերենի նոր ռոմանականացում՝ Dangshini jamdeun saie), 2017 թվականի ռոմանտիկ և ֆենտեզի ժանրի հարավկորեական հեռուստասերիալ։ Դերերը մարմնավորել են Լի Ջոնգ Սոկը, Բե Սյուզին, Լի Սանգ Յոբը, Ջոնգ Հե Ինը և Կո Սոնգ Հին[1]։ Հեռարձակվել է 2017 թվականի սեպտեմբերի 27-ից SBS հեռուստաընկերության եթերով, ամեն չորեքշաբթի և հինգշաբթի, ժամը 22:00-ին (KST)[2][3]։
![]() Հեռուստասերիալի պոստեր | |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ և ֆենտեզի հեռուստատեսություն |
Երկիր | ![]() |
Գլխավոր դերերում | Լի Ջոնգ Սոկ, Բե Սու Ջի, Լի Սանգ Յոբ, Ջոնգ Հե Ին և Կո Սոնգ Հի |
Սցենարիստ | Պակ Հյե Ռյուն |
Պատմվածքի վայր | Անսան |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 32 |
Էկրաններին է | սեպտեմբերի 27, 2017-ից նոյեմբերի 16, 2017-ը |
Հեռուստաալիք | SBS |
Ընկերություն | SBS |
Դիստրիբյուտոր | SBS և Hulu |
Նախորդ | Միավորված աշխարհներ |
Հաջորդ | Judge vs. Judge? |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
ՍյուժեԽմբագրել
Նամ Հոն Ջուն (Սյուզի) ունի գերբնական ունակություն. իր երազներում նա տեսնում է ապագայի՝ ինչպես ուրախ ու հաճելի իրադարձությունները, այնպես էլ ողբերգական դեպքերը։ Հոն Ջուն սարսափում է իր մղձավանջներից, քանի որ կարծում է, թե անհնար է փոխել ապագան։ Ինչ֊որ պատճառով Չոն Ջե Չանը (Լի Ջոնգ Սոկ), ով Հոն Ջուի նոր հարևանն է, մի գիշեր սարսափելի երազ է տեսնում Հոն Ջուի մասին։ Երազն այնքան իրական է թվում, որ Ջե Չանը հավատում է, թե այն կիրականանա, և որոշում է փոխել իրադարձությունների ընթացքը, որպեսզի փրկի Հոն Ջուի ու նրա մոր կյանքը։ Փրկվում է նաև Հան Ու Տակը (Ջոնգ Հե Ին),ով նույնպես կմեռներ,եթե Ջե Չանը թույլ տար, որ իր երազն իրականանա։ Այսպես նրանք սկսում են մտերմանալ, բայց շարունակում են տեսնել ապագայի լավ ու վատ դեպքերն իրենց երազներում։ Հոն Ջուն, Ջե Չանը և Ու Տակը պիտի պարզեն, թե որն է իրենց երազների պատճառը, ու կարողանան փրկել միմյանց և ուրիշների կյանքը։
ԴերերումԽմբագրել
ՀիմնականԽմբագրել
- Լի Ջոնգ Սոկը Չոն Ջե Չանի դերում[4]
- Նամ Դա Ռըմը երիտասարդ Չոն Ջե Չանի դերում
- 29 ամյա սկսնակ դատախազ։ Չնայած թվացյալ սառնության և հումորի զգացողության բացակայության՝ նա դեռ նախկինի պես միամիտ է որոշ հարցերում։ Նրա մոտ պատահաբար զարգանում է այն նույն կարողությունը, որից ունի նաև Նամ Հոն Ջուն։
- Բե Սյուզին Նամ Հոն Ջուի դերում[5]
- Շին Յի Ջունը երիտասարդ Նամ Հոն Ջուի դերում
- 29 ամյա գործազուրկ նախկին լրագրող։ Ունի ապագա իրադարձությունները երազներում տեսնելու կարողություն։
- Լի Սանգ Յոբը Լի Յու Բոմի դերում[6]
- Յո Հե Հյոնը երիտասարդ Լի Յու Բոմի դերում
- Հաջողակ և հայտնի դատապաշտպան, նախկինում եղել է դատախազ։
- Ջոնգ Հե Ինը Հան Ու Տակի դերում[7]
- Ոստիկանության աշխատակից, որ ձեռք է բերում նույն ունակություններն, ինչ Հոն Ջուն և Ջե Չանը։
- Կո Սոնգ Հին Շին Հի Մինի դերում[8]
- Հմայիչ արտաքինով կին դատախազ, որը նույնպես հանցագործերին հետապնդելու շատ լավ փորձ ունի։
Լրացուցիչ դերասանական կազմԽմբագրել
Division 3-ի դետեկտիվներԽմբագրել
- Մին Սոնգ Վուկ - Լի Ջի Կվանգ
- Բե Հե Սոն - Սո Վու Ջու
- Լի Կի Յոնգ - Փակ Դե Յոնգ
- Կիմ Վոն Հե - Չու Դամ Դոնգ[9]
- Փակ Ջին Ջու - Մուն Հյանգ Մի[10]
- Սոն Սան - Մին Ջոնգ Հա
Չոն Ջե Չանի շրջապատի մարդիկԽմբագրել
- Շին Ջե Հա - Չոն Սին Վոն, Ջե Չանի կրտսեր եղբայր[11]
- Լի Ջոնգ Ըն - Ջե Չանի մայր
Նամ Հոն Ջուի շրջապատի մարդիկԽմբագրել
- Հվանգ Յոնգ Հի - Յուն Մուն Սուն, Հոն Ջուի մայր
ԱյլԽմբագրել
- Լի Յու Ջուն - Օ Կյոնգ Հան
- Լի Բոնգ Ռյոն - Կո Փիլ Սոկ
- Փյո Յե Ջին
- Կիմ Դա Յե
- Օ Ըի Սիկ - Բոնգ Դու Հյոն
Հատուկ մասնակցություններԽմբագրել
- Կիմ Սո Հյոն - Փակ Սո Յուն (3-8-րդ դրվագներ)[12]
- Ջանգ Սո Յոն - Դո Գըմ Սոկ, Սո Յունի մայր (3-8-րդ դրվագներ)
- Ում Հյո Սուպ - Փակ Ջուն Մո, Սո Յունի հայր (3-8-րդ դրվագներ)
- Չոի Վոն Յոնգ - Նամ Չուլ Դու, Հոնգ Ջուի հայր (3-4-րդ դրվագներ)
- Ջանգ Հյոն Սոնգ - Ջոնգ Իլ Սընգ, Ջե Չանի հայր (1-ին, 5-6-րդ դրվագներ)
- Կիմ Մին Ջե[13]
- Յուն Կյուն Սանգ[14]
- Լի Սոնգ Կյունգ[14]
ՍաունդթրեկերԽմբագրել
While You Were Sleeping OST | |
---|---|
Various artists-ի սաունդթրեկ | |
Թողարկված | 2017 |
Ժանր | քեյ փոփ, սաունդթրեկ |
Լեզու | կորեերեն, անգլերեն |
Լեյբլ | iHQ Gazi Contents LOEN Entertainment |
OST Part 1Խմբագրել
# | Անվանում | Artists | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «When Night Falls» (긴 밤이 오면) | 03:48 | |||||||
2. | «When Night Falls» (긴 밤이 오면) (Inst.) | 03:48 | |||||||
07:36 |
OST Part 2Խմբագրել
# | Անվանում | Artists | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «It's You» | Հենրի | 03:51 | ||||||
2. | «It's You» (Inst.) | 03:51 | |||||||
07:42 |
OST Part 3Խմբագրել
# | Անվանում | Artists | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «You Belong to My World» (좋겠다) | Ռոյ Կիմ | 03:38 | ||||||
2. | «You Belong to My World» (Inst.) | 03:38 | |||||||
07:16 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Suzy, Lee Jong-suk to star in new SBS series»։ The Korea Herald։ նոյեմբերի 28, 2016
- ↑ «‘While You Were Sleeping’ to premiere in late September»։ Kpop Herald։ հունիսի 7, 2017
- ↑ «Lee Jong-suk, Su-zy to Star in New TV Series This Fall»։ The Chosun Ilbo։ օգոստոսի 5, 2017
- ↑ «New drama 'Sleeping' casts Lee Jong-suk»։ Korea JoongAng Daily։ նոյեմբերի 15, 2016
- ↑ «Singer-actress Suzy cast in new SBS series»։ Yonhap News Agency։ նոյեմբերի 28, 2016
- ↑ «[단독]이상엽, '당신이 잠든 사이에' 주연 발탁…이종석·수지 호흡»։ Վերցված է 2017-01-21
- ↑ «[단독] 정해인, '당신이 잠든 사이에' 합류..이종석·수지와 호흡»։ Վերցված է 2017-01-21
- ↑ «[단독] 고성희, 이종석 선배 검사된다..'당잠사'로 안방 복귀»։ Osen (կորեերեն)։ Վերցված է 2017-01-24
- ↑ «김원해 측 "'당신이 잠든 사이에' 출연, 3월부터 촬영 중"»։ TV Daily (կորեերեն)։ Վերցված է 2017-04-13
- ↑ «박진주 측 "'당신이 잠든 사이에' 출연 확정"»։ TV Daily (կորեերեն)։ Վերցված է 2017-01-21
- ↑ «[단독] 신재하, '당신이 잠든 사이에' 출연확정…'피노키오' 어게인 : 스포츠동아»։ Sports Donga (կորեերեն)։ Վերցված է 2017-02-01
- ↑ POP 헤럴드 (փետրվարի 27, 2017)։ «[단독]김소현, 이종석X수지 '당신이 잠든 사이에' 특별출연»։ Herald Corporation (կորեերեն)։ Վերցված է 2017-02-27
- ↑ «[단독] 김민재, '당신이 잠든 사이에' 출연…이종석과 형제 호흡»։ Վերցված է 2017-01-21
- ↑ 14,0 14,1 «[단독] 윤균상X이성경, '당잠사' 특별출연…이종석+'닥터스' 의리» (կորեերեն)։ Վերցված է 2017-06-21
Արտաքին հղումներԽմբագրել
Լի Ջոնգ Սոկ |
---|
Խորհրդավոր այգի (2010-2011) • Դպրոց 2013 (2012) • Ես լսում եմ քո ձայնը (2013) • Օտարերկրացի բժիշկը (2014) • Պինոկիո (2014) • W (2016) • Մինչ դու քնած ես (2017) |