Կոնկուկ համալսարան
Կոնկուկ Համալսարան (կոր. 건국대학교, հնջ. 建國大學校), մասնավոր համալսարան Սեուլում։ Գտնվում է Սեուլի հարավարևելյան մասում, Հանգան գետի ափին և սպասարկվում է համանուն մետրոյի կայարանի կողմից։ Համալսարանը հավատարմագրված է Կորեայի Հանրապետության Մշակույթի և Կրթության նախարարության կողմից։ Բուհն առավել հայտնի է բանական, ճշգրիտ և տեխնիկական գիտությունների ոլորտի հետազոտություններով։ Հիմնադրվել է 1946 թվականին։ "Կոնկուկ" անունը չինարենից թարգմանաբար նշանակում է "հիմնել ազգ", քանի որ համալսարանի հիմնադիր դոկտոր Յո Սուկ-Չանգը ուզում էր, որ Կոնկուկի շրջանավարտները ծառայեին Կորեային այնպես, ինչպես կհիմնեին իրենց ազգը։
Կոնկուկ համալսարան կորեերեն՝ 건국대학교 | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան |
Հիմնադրված է | 1931 |
Ընդհանուր անձնակազմ | 1200 մարդ |
Անդամակցություն | Korean Council for University Education?[1] և KESLI Consortium?[2] |
Երկիր | Հարավային Կորեա |
Տեղագրություն | Սեուլ |
Կայք | konkuk.ac.kr(կոր.) |
Konkuk University Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնկուկ համալսարան» հոդվածին։ |