Լի Հուն Չժան
Լի Հոն Ճան (փետրվարի 15, 1823[1], Հեյֆեյ, Luzhou Fu, Anhui, Ցին կայսրություն - նոյեմբերի 7, 1901[1], Պեկին, Ցին կայսրություն[2]), չինացի պետական գործիչ, դիվանագետ։ Մասնակցել է Տայպինյան (1850-1864) և Նյանցզյունյան (1853-1868) ապստամբությունների ճնշմանը։ Վարել է այսպես կոչված «բարբարոսների օգտագործումը բարբարոսներին սանձելու համար» քաղաքականություն, այսինքն՝ փորձել է մեկ գերտերությանը զիջումների և համաձայնությունների գնով հակազդել այլ տերությունների ագրեսիային։ Ճապոնիայի հետ ստորագրել է Չինաստանի համար ծանր Սիմոնոսեկիի պայմանագիրը (1895)։ 1896 թվականին Ռուսաստանի հետ կնքել է Ճապոնիայի դեմ պաշտպանական ռազմական դաշինք և Չին-Արևելյան երկաթգծի կառուցման կոնցեսիան Ռուսաստանին հանձնելու գաղտնի պայմանագիր։
Լի Հուն Չժան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1823[1] |
Ծննդավայր | Հեյֆեյ, Luzhou Fu, Anhui, Ցին կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 7, 1901[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, Ցին կայսրություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Hanlin Academy? |
Գիտական աստիճան | Ցզինշի[3] |
Մասնագիտություն | դիվանագետ, Մանդարին, քաղաքական գործիչ և արվեստագետ |
Ամուսին | Zhao Xiaolian? |
Ծնողներ | հայր՝ Լի Վենան |
Զբաղեցրած պաշտոններ | Viceroy of Zhili?, Viceroy of Zhili?, viceroy of Huguang?, Liangguang Governor?, xunfu of Jiangsu?, Wén huá diàn dàxué shì?, Viceroy of Liangjiang? և Shujishi of Qing dynasty? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լի Ցզուոու[4], Լի Ցզինմայ և Li Jingshu? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2019.
- ↑ Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ Yanping X. Qing Dynasty literary family and marriage Pedigree — 1 — Nanjing: Phoenix Publishing House, 2010. — P. 3. — ISBN 978-7-5506-0061-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 615)։ |