Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանդարին (այլ կիրառումներ)

Մանդարինը (Չինարեն՝ 官, guān, Կանտոն՝ gun, Վիետնամերեն՝ quan), ֆեոդալական Չինաստանի աստիճանավորներին պորտուգալացիների տված անվանումը։ Պորտուգալերենից անցել է ռուսերենին և եվրոպական Լեզուներին։ ժամանակակից գիտական գրականության մեջ «Մանդարին» տերմինը չի օգտագործվում[1]։

Մանդարին Ջիան Շանֆուի 15-րդ դարի պատկերը։

Այս տերմինը, ընդհանուր առմամբ, տրվում է կայսերական քննական համակարգի միջոցով պաշտոնապես նշանակվածներին։ Այն սովորաբար ներառում է, երբեմն բացառում է ներքինիներին, որոնք նույնպես ընդգրկված են երկու բնագավառների կառավարության մեջ։

Պատմությունը և տերմինի գործածում

խմբագրել

Մանդարին տերմինը գալիս է Պորտուգալերեն mandarim(վաղ գրությունը՝ mandarin)։ Պորտուգալերեն բառը լայնորեն կիրառվում է պորտուգալերեն ամենավաղ հաշվետվություններում Չինաստանի մասին՝ Տոմե Պիրեսի դեսպանատան բանտարկությունը վերապրածների նամակներում, որոնք, ամենայն հավանականությամբ, գրվել էին 1524 թ․, և «Castanheda's História do descobrimento e conquista da Índia pelos portugueses»-ում։ Մատտեո Րիչչին, որ Չինաստանի մայր ցամաք է մտել պորտուգալական Մակաուից 16-րդ դարի վերջին, նույնպես հաստատել է, որ պորտուգալացիները կիրառում էին այդ տերմինը։ Շատերին թվում էր, որ պորտուգալերեն այդ բառը կապված է mandador(անձ, որ հրամայում է), mandar(հրամայել) և լատիներեն mandare բառերի հետ։ Ժամանակակից բառարանները, սակայն, պնդում են, որ այն փախառել են պորտուգալարենից՝ Malay [ˈməntəri], որը առաջացել է սանկրիտի mantrin բառին (դեվանգարի՝ मंत्री, նշանակում է խորհրդական կամ նախարար, էթիմոլոգիայով կապված է mantra բառին)։ Ըստ Կայսերական Մալայզիայի Պրոֆեսոր Ունգկու Աբդուլ Ազիզի՝ տերմինը ունի իր ծագումը․ երբ Մալլակկայի սուլթանության ժամանակ Մալակկայում ապրող պորտուգալացիները ցանկանում էին հանդիպել Չինաստանի բարձր պաշտոնյաներին, նրանք օգտագործում էին «menteri» տերմինը, ավելացնելով «n» իրենց՝ լեզվի վատ ըմբռնման պստճառով, այդ բարձր պաշտոնյաներին դիմելու համար։ 16-րդ դարում, մինչև մանդարին տերմինը տարածվեծ եվրոպական լեզուներում, «Loutea» բառը տարբեր արտասանություններով հաճախ գործածվում էր եվրոպական ճամփորդական հաշվետվություններում չինական գիտնական-պաշտոնյաներին հղելու համար։ Այն հաճախ գործածվում է Գալեոտե Պերերյրայի՝ Եվրոպայում 1565 թ․ հրատարակված հաշվետվություններում Չինաստանում 1548-53 ստացած իր փորձի մասին։ Գործածվում է նաև Գասպար դա Կրուզի՝ Չինաստանի տրակտատում(1569 թ․) որպես Louithia։ Ըստ Ց․Ռ․Բոքսերի բացատրության՝ բառը առաջացել է չինարեն 老爷 բառից(Մանդարին փինյին՝ lǎoye, Ամոյի բարբառով՝ ló-tia, Ցունշույի բարբառով՝ lāu-tia), որը, ամենայն հավանականությամբ, օգտագործվում էր Չինաստանում պաշտոնյաներին դիմելու համար։ Խուան Գոնզալես դե Մեդոզայի «Հզոր և զորեղ Չինաստանի թագավորության պատմությունը և այդտեղի իրավիճակը»(1585 թ․) աշխատության մեջ, որը մեծ ազդեցություն ունեցավ Պերեյրայի զեկույցի և Գասպար դա Կրուզի գրքի վրա և որը եվրոպացիների Չինաստանի մասին գլխավոր տեղեկագրությունն էր 16-րդ դարի վերջին, այդ բառը հանդես է գալիս որպես գիտնական-պաշտոնյաներին դիմելու հիմնական տերմին։ Արևմուտքում մանդարին տերմինը կապված էր գիտնական-պաշտոնյաների հետ, ովքեր ընկել են իրենց պոեզիայի, գրականության և Կոնֆուցիական ուսուցմանը մեկտեղ նաև քաղաքացիական ծառայողական պարտականությունները կատարելու մեջ։ Մին և Ցին կայսրությունների հիմնական լեզուն կոչվում էր «Մանդարին լեզու» եվրոպակամ միսսիոներների կողմից, թարգմանելով չինարեն Գուանհուա անունը։ Մանդարին տերմինը նաև օգտագործվում է արդի չինարեն լեզվի համար, որը զարգացել է վաղ լեզվից։ Ավելի լայն խմբերում Մանդարինի բարբառով խոսում են նաև հյուսիսային և հարավայաին Չինասատանի բարբառով։

Պատմություն

խմբագրել

Մոտավորապես 1300 տարի(605-1905 թթ․) մանդարինները ընտրվում էին չափազանց խիստ կայսերական քննությունան միջոցով։ Չինաստանում քաղաքացիական ծառայողներ եղել են դեռևս Ճոու դինաստիայում։ Ամեն դեպքում, ամենաբարձր պաշտոնները զբաղեցնում էին ազնվականության և իշխանների բարեկամները։ Կարգերը փոխվեցին, երբ Թան դինաստիայում մանդարինների վերջնական ձևը հաստատվեց։ Մանդարինները դարձան չինական ազնվականության հիմնադիրները։ Ցին դինաստիայի անկումից հետո մանդարիններին փոխարինեցին ժամանակակից քաղաքացիական ծառայողները։ Վիետնամը, չինական կանոններից ազատվելուց հետո և նորերը ստեղծելուց հետո, դարձավ անկախ միապետություն, ընդօրինակելով մանդարինների քաղաքացիական ծառայության համակարգը։

Աստիճանավորում

խմբագրել

Ցին Դինաստիան(1644-1912 թթ.) բաժանեց բյուրոկրատիան քաղաքացիական և ռազմական դիրքերի, երկուսն էլ ունեին 9 գնահատման աստիճան՝ յուրաքանչյուրը բաժանված Ա և Բ կատեգորիաների։ Քաղաքացիական նիշերը ատիճանավորում էին սպասավորից մինչև կայսր, կամ Արգելված քաղաքի գլխավոր քարտուղարից մինչև մաքսավոր։ Ռազմական աստիճանավորումը կազմված էր հարկադիր կատարողից մինչև թագավորական արքունիքի կառավարիչ։

Տվյան աղյուսակում «na»-ն «առաջնային n-րդ աստիճանի» (正n品) հապավումն է և ավելի բարձր ենթաստիճան է, քան «nb»-ն, «երկրորդային n-րդ աստիճանի» հապավումը (從n品)։

Աստիճան Քաղաքական պաշտոն Զինվորական պաշտոն
1a Կայսրի սպասավորներ, Գլխավոր քարտուղարներ Ֆելդմարշալ, Կայսրական արքունիքի կառավարիչ
1b Կայսրի սպասավորների տեղակալներ, սպասավորներ մինչևը ժառանգորդի հայտնվելը, Դատարանների, Խորհուրդների և Գրաքննության մարմիններ նախագահներ Ռազմական միավորներ գեներալ-լեյտենանտ, Մանչուի գլխավոր գեներալ, Չինական բանակի մարզային գլխավոր հրամանատար
2a Մինչև ժառանգորդի հայտնվելը սպասավորների տեղակալներ, Դատարանների, Խորհուրդների և Գրաքննության միավորների փոխնախագահներ, Կայսերական տան նախարարներ, գլխավոր նահանգապետեր Ռազմական միավորների գեներալ, Բաժանմունքների հրամանատար, Բրիգադի գեներալ
2b Կայսերական տան և Հանլին ինստիտուտի կանցլերներ, Ֆինանսների վերակացու, Նահանգային կառավարիչ Գեներալ-մայոր, Գնդապետ
3a Գրաքննության միավորների փոխնագահներ, Նահանգային դատավորներ, Դատարանների և Գործունեության միավորների տնօրեններ Հրետանու և հրաձգարանի բրիգադավար, Սկաոտերի բրիգադավար, Ռազմական միավորի գնդապետ
3b Կայսերական խնջույքների տնօրեն, Կայսերական ձանոցի տնօրեն Պեկինից դուրս ռազմական միավորների հրամանատար
4a Կայսերական տան տնօրեն և փոխտնօրեններ, Դատարանների, Գրաքննության միավորների, Արտաքին հարաբերությունների սպասարկող Հրետանու փոխգնդապետ, Հրաձգարանի և սկաուտների զորավար, Պեկինի ոստիկանության մայոր
4b Գլխավոր քարտուղարության և Հանլին ինստիտուտի դասախոսներ, Ոստիկանապետեր Զորավար, Արքայական Պալատի մայոր
5a Հանլին ինստիտուտի ուսուցման ղեկավարների տեղակալներ, Ենթաոստիկանապետեր Ոստիկանության հրամանատար, Լեյտենանտ կամ Ավագ լեյտենանտ
5b Օգնական դասախոսներ և գրադավարներ կայսերական և Հանլին ինստիտուտներում, Խորհուրդների և դատարանների փոխնտօրեններ, Գրաքննիչնեչ Դարպասային գվարդիայի լեյտենանտ, Կրտսեր հրամանատար
6a Քարտուղարներ և դասավանդողներ կայսերական և Հանլին ինստիտուտներում, Կայսերական գրասենյակների քարտուղարներ և գրանցողներ, Ոստիկանության դատավորներ Թինկապահներ, Հրետանու, Հրաձգարանաի և Սկաուտների Լեյտենանտ, Կրտսեր լեյտենանդ
6b Կայսերական գրասենյակների քարտուղարներ, Օրենսդիր քարտուղարներ, Թաղապետերի տեղակալներ, Բուդիստ և դաոսական քահանաներ Ոստիկանական լեյտենանտի տեղակալ
7a Ոստիկանության դատավորի տեղակալ, Ուսումնական արձանագրող, Պեկինում կրթության տնօրեն, Մարզայաին դատավորներ Քաղաքային դարպասապահ, Ենթալեյտենանտ
7b Մարզապետերի սրասենյակների քարտուղարներ, Ծովային և տրանսպորտի կայարաններ կարգավորիչներ Ազնվական Պալատնի մայոր
8a Մարզայաին օգնական դատավոր, Պրեֆեկտուրայի քարտուղարներ, Մարզային կրթության տնօրեններ Ենթասպաներ
8b Կրթության ենթատնօրեններ, Ծովային կարգավորիչի գրասենյակի արխիվի աշխատող Առաջին կարգի սերժանտ
9a Բանտի հսկիչներ, Թաղամասային գրանցողներ, Պրեֆեկտուրայի արխիվագետներ Երկրորդ կարգի սերժանտ
9b Պրեֆեկտուրայի հարկ հավաքողներ, Բանտի հսկիչների տեղակալներ, Ոստիկանական հանձնակատարի տեղակալներ, Հարկերի վերահսկողներ Երրորդ կարգի սերժանտ, Ֆիզիկական, Առաջին և Երկրորդ կարգի շարքայիններ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան