Կոնցեսիա (լատին․՝ concessio — թույլտվություն, զիջում), պետությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, կորպորացիայի, ֆիզիկական կամ այլ իրավաբանական անձանց պատկանող բնական հարստությունները, ձեռնարկությունները, տնտեսական այլ օբյեկտները որոշակի պայմաններով շահագործման հանձնելու պայմանագիր։

Կոնցեսիոն ձեռնարկություններն ու բաժնետիրական խառը (փայատիրական) ընկերությունները գործում էին պետության որոշած պայմաններով և անմիջական հսկողությամբ։ Կոնցեսիոներները դառնում էին պետական ձեռնարկության վարձակալ, այլ ոչ սեփականատեր։

Տես նաև

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 585