Լիպտովսկի Հրադոկ (գերմ.՝ Neuhäusel in der Liptau, հունգ.՝ Liptóújvár) քաղաք Սլովակիայի հյուսիսում, Լիպտով շրջանում։

Բնակավայր
Լիպտովսկի Հրադոկ
սլովակ.՝ Liptovský Hrádok
Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Հիմնադրված է1341 թ.
Առաջին հիշատակում1341
Մակերես18,32 կմ²
ԲԾՄ656 մետր
Բնակչություն7154 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ044
Փոստային դասիչ033 01
Ավտոմոբիլային կոդLM
Պաշտոնական կայքliptovskyhradok.sk
Լիպտովսկի Հրադոկ (Սլովակիա)##
Լիպտովսկի Հրադոկ (Սլովակիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 1341 թվականին. այն իր անվանումը ստացել է մոտակա ամրոցից։ Ամրոցը, որը նաև հայտնի է Լիպտովսկի Հրադոկ անունով, ի սկզբանե կառուցվել է անտառային առևտրի, տարածքի որսորդների և կաթոլիկ եկեղեցու համար։ Ամրոցն ավելի ուշ ձևափոխվել և կահավորվել է Լուի XVI-ի ոճով[2]։ Քաղաքի և ամրոցի անունը բառացիորեն նշանակում է «Լիպտովի փոքրիկ ամրոց»։ 1728 թվականին այստեղ կառուցվել է աղի արդյունաբերության գործարան, որը աղ է հավաքել Soliver Salt Works-ի համար, որն այժմ Սլովակիայի հեռավոր արևելյան Պրեշով քաղաքի մաս է։ Սա օգնել է Լիպտովսկի Հրադոկին որոշակի դիրք ձեռք բերել տարածաշրջանում։ Քաղաքի բնակեցված կենտրոնը հիմնական փողոցն էր, որը ձգվում է ամրոցից հարավ ու շարունակում Վահ գետի ափով և Պրեկազկա գյուղակով։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Լիպտովսկի Հրադոկի շրջանը սահմանակից է Ստորին տատրաներին, մասամբ սահմանակից է Արևմտյան և Բարձր տատրաներին։ Քաղաքը գտնվում է Լիպտովի ավազանի կենտրոնում, որն առաջացել է Վահ գետի հունից։ Այն Լիպտովի հյուսիսային շրջանում 1 և ընկած է Վահ և Բելա գետերի միախառնման կետում։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 637 մետր է։ Լիպտովսկի Հրադոկն ունի խոնավ կլիմա, միջին ջերմաստիճանը 16 °C, մինչդեռ լեռնային մասերում ավելի ցուրտ է։ Ամռանը ջերմաստիճանը միջինում 18-23 °C է, իսկ ձմռանը -10 °C: Անձրևներն այստեղ շատ են, և եղանակը փոփոխական է։ Ձյունը տարվա մեջ մնում է մոտ 140 օր։

Փաստեր քաղաքի մասին խմբագրել

  • 1869 թվականին Լիպտովսկի Հրադոկն ունեցել է 731 բնակիչ և 2012 թվականի տվյալներով ունի 7454 բնակիչ[3]
  • Քաղաքի տարածքը կազմում է 1.832 հա
  • Դովալովոն քաղաքի թաղամաս է` 1001 բնակիչով։
  • Տարեկան միջին ջերմաստիճանը 6.3 °C (43 °F) է
  • Առավելագույն ջերմաստիճան` 31.0 °C (88 °F) է
  • Նվազագույն ջերմաստիճան` -25.0 °C (-13 °F)
  • Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը եղել է 34.4 °C (94 °F) (16.08.1952)
  • Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -38 °C (-36 °F) (11.02.1929)
  • Տարվա մեջ 140 օր արևոտ է
  • Անձրևի միջին քանակը տարվա մեջ 691 մմ է
  • Ցուրտ օրերի միջին քանակը տարվա մեջ կազմում է 160.4 օր
  • Ամառային օրերի միջին քանակը տարվա մեջ կազմում է 28.9 օր

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ 2001 թվականի մարդահամարի, քաղաքը ունի 8232 բնակիչ։ Բնակչության 97.11% սլովակներ են, 1.37%-ը` չեխեր, 0.72%-ը` գնչուներ և 0.15%-ը` հունգարացիներ։ Կրոնական պատկանելիությունը հետևյալն է` 42.23% լյութերականներ են, 31.74% դավանում են կաթոլիկ եկեղեցուն, իսկ 21.17%-ը որևէ կրոնական պատկանելիություն չունեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The 2021 Population and Housing CensusBratislava: Statistical Office of the Slovak Republic.
  2. lhradok_SiteTitle Արխիվացված Մարտ 14, 2007 Wayback Machine
  3. [1](չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպտովսկի Հրադոկ» հոդվածին։