Լին Ֆլևելինգ

ամերիկացի գրող

Լինն Ֆլևելինգ (անգլ.՝ Lynn Flewelling, հոկտեմբերի 20, 1958(1958-10-20)[1], Presque Isle, Արուստուկ շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։

Լին Ֆլևելինգ
անգլ.՝ Lynn Flewelling
Ծննդյան անունանգլ.՝ Lynn Elizabeth Beaulieu
Ծնվել էհոկտեմբերի 20, 1958(1958-10-20)[1] (65 տարեկան)
ԾննդավայրPresque Isle, Արուստուկ շրջան, Մեն, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄենի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Nightrunner Series?
ԱշխատավայրUniversity of Redlands?
Կայքsff.net/people/Lynn.Flewelling/

Կենսագրություն խմբագրել

Ֆլևելինգը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆՄեն նահանգի Պրեսկ-Այլ քաղաքում։

Սովորել է Մեն նահանգի համալսարանում։ Սովորել է անգլիական գրականություն և պատմություն։ Ունի ուսուցչի դիպլոմ։

Մեն նահանգի համալսարանն ավարտելուց հետո Արիգոնայի համալսարանում սովորել է անասնաբուժություն, Ջորջթաունի համալսարանում՝ լրագրություն և անտիկ մշակույթ։

Հասցրել է աշխատել տարբեր բնագավառներում. եղել է ուսուցիչ, կատարել է գյուղատնտեսական աշխատանքներ, աշխատել է գրասենյակում, եղել է ներկարար, անասնաբույժի օգնական, զարդեր վաճառող, խմբագրող և լրագրող։ Շատ է ճանապարհորդել։

Լին Ֆլևելինգի նախկին ամուսինն է Դուգլաս Ֆլևելինգը (1981 թվականից)։ Ունի երկու որդի։

Ստեղծագործություն խմբագրել

Ֆլևելինգի առաջին գիրքը՝ «Մութ աստծո վրեժը», ներկայացվել է Compton Crook/Stephen Tall Award մրցանակի։ «Դավաճանի լուսինը», «Hidden Warrior» վեպերն անցել են Spectrum Award մրցանակաբաշխության եզրափակիչ։ Ներկայումս Ֆլևելինգի գրքերը թարգմանված են տարբեր լեզուներվ և վաճառվում են ավելի քան 13 երկրներում։ Նրա աշխատանքները բարձր են գնահատվել այնպիսի գրողների կողմից, ինչպիսիք են Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը[2], Օրսոն Սքոտ Կարդը[3][4][5], Էլիզաբեթ Հենդը, Ռոբին Հոբբը, Կետրին Կուրտցը։ «Գիշերային թափառաշրջիկներ» շարքի առաջին 3 գրքի էկրանավորման իրավունքը գնել է Csquared Pictures անկախ կինոընկերությունը, սակայն նկարահանումները դեռ սկսված չեն[6]։

Լին Ֆլևելինգը նշում է, որ իր ստեղծագործական աշխատանքների վրա ազդեցություն են թողել Ռեյ Բրեդբերիի, Ուիլյամ Ֆոլքների, Թոմաս Սթեռնս Էլիոթի, Հոմերոսի, Սթիվեն Քինգի, Օուտուս Ջոյս Քերոլի, Վիլյամ Շեքսպիրի, Էռնեստ Հեմինգուեյի, Մերի Ռենոյի, Էնն Ռայսի, Արթուր Կոնան Դոյլի աշխատանքները։ Գրողը նաև հիանում է Այզեկ Ազիմովի, Քլայվ Սթեյփլս Լյուիսի, Թոնի Մորիսոնի, Շերլի Ջեքսոնի, Ուայտ Էլվին Բուրկսի, Ջեյմս Մեթյու Բարրիի, Մայքլ Մուրկոկի աշխատանքներով[7]։

Իր աշխատանքներում գրողը շատ հաճախ է անդրադառնում այն հարցերին, որոնք կապված են գենդերների և ԼԳԲՏ-ների հետ։ Ֆանտաստիկ ժանրի գրքերում ԼԳՏԲ ներկայացուցիչների բացակայությունը կամ քիչ լինելուն ի պատասխան Լինն իր Գիշերային թափառաշրջիկներ գրքում ստեղծել է երկու բիսեքսուալ կերպարներ[8]։ Թամիրյան տրիադա-ի հերոսը ծանր է տանում սեռի և գենդերային փոփոխությունները։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

Գիշերային թափառաշրջիկներ խմբագրել

  • «Մութ աստծո վրեժը» (անգլ. Luck in the Shadows), 1996 թ.
  • «Գողացված մութը» (անգլ. Stalking Darkness), 1997 թ.
  • «Դավաճանի լուսինը» (անգլ. Traitor’s Moon), 1999 թ.
  • «Ստվերները վերադառնում են» (անգլ. Shadows Return), 2008 թ.
  • «Սպիտակ ճանապարհ» (անգլ. The White Road), 2010 թ.
  • «Հոգիների արկղիկը», 2012 թ.
  • «Shards of time», 2014 թ.

Թամիրյան տրիադա խմբագրել

  • «Լաթե տիկնիկի երկվորյակը» (անգլ. The Bone Doll’s Twin), 2001
  • «Գաղտնի զինվորը» (անգլ. Hidden Warrior), 2003
  • «Թագուհու վերադարձը» (անգլ. Oracle’s Queen), 2006

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Letter To Alexi» Prisoners of the Night, 1995
  • «Raven’s Cut» Assassin Fantastic anthology, Martin Greenberg and Alex Potter, ed. DAW books.
  • «The Complete Nobody’s Guide to Query Letters» Speculations, 1999, reprinted on SFWA website and in The Writer’s Guide to Queries, Pitches and Proposals by Moira Allen, Allsworth Press (2001)
  • «Perfection» Elemental: The Tsunami Relief Anthology: Stories of Science Fiction and Fantasy, Steven Savile and Alethea Kontis, ed, TOR Books, 2006.
  • Glimpses: A Collection of Nightrunner Short Stories. Three Crow Press. 2010. ISBN 1-453-62491-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «AND BEFORE THAT».
  3. «Invincible, Prospero, Bone Doll, and "romance"».
  4. «News, Schools, Mimi's, Lids, Christmas Music, Books As Gifts».
  5. «Uncle Orson's list of emergency Christmas gifts - 2007».
  6. «CSQUARED Pictures».
  7. «Interview: Lynn Flewelling». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  8. «Interview: Lynn Flewelling By Charlene Brusso». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել