Էյլին Մերի Չալենս[5] (անգլերեն՝ Eileen Mary Challans, սեպտեմբերի 4, 1905(1905-09-04)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][2] - դեկտեմբերի 13, 1983(1983-12-13)[1][2][3][…], Քեյփթաուն, ՀԱՀ[2]), անգլիացի գրող, ով թողել է Հին Հունաստանի մասին պատմական վեպերի մեծ ժառանգություն։ Գրել է «Թեսևս», «Սոկրատես», «Պլատոն», «Ալեքսանդր Մակեդոնացի» գեղարվեստական վեպերը և վերջինիս՝ Մակեդոնացու վավերագրական կենսագրությունը։

Մերի Ռենո
Ծննդյան անունանգլ.՝ Eileen Mary Challans
Ծնվել էսեպտեմբերի 4, 1905(1905-09-04)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][2]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1983(1983-12-13)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՔեյփթաուն, ՀԱՀ[2]
Մասնագիտությունվիպասան, կենսագիր, բուժքույր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ՀԱՀ
ԿրթությունՍանկտ Հյուի քոլեջ[4] և Clifton High School?
Ժանրերպատմավեպ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆորեսթ Գեյթում (անգլ.՝Forest Gate) և կրթությունը ստացել Օքսֆորդի Սեյնթ Հյուզ քոլեջում և ստացել դիպլոմ՝ «Անգլերեն լեզու» բաժինն ավարտելու համար, 1928 թվականին։ 1933 թվականին Օքսֆորդի Ռեդքլիֆի անվան հոսպիտալում անցել է բուժքույրական դասընթացներ։ Այդ ժամանակաշրջանում նա մտերմանում է բուժքույրերից մեկի՝ Ջուլի Մյուլարդի հետ, և նրանց մտերմությունը վերածվում է ռոմանտիկ հարաբերությունների։ Դեռ Դենքրիքի շտապ օգնությանում և Ռեդքլիֆի վիրաբուժական բաժանմունքում աշխատելու ժամանակ նա սկսում է ստեղծագործել։ Առաջին վեպը՝ «Սիրո նպատակները» (Purposes of Love) հրատարակվել է 1939 թվականին։ Վեպը արդիական էր։ 1948 թվականին «Հյուսիսի դեմքը» (North Face) հաղթանակ բերեց նրան Մետրո-Գոլդուին-Մայեր (անգլ.՝ Metro-Goldwyn-Mayer, կրճ.` «MGM») մրցույթում, որի համար նա ստացավ 150000 դոլար և ընկերուհու հետ տեղափոխվեց Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղ էլ շարունակեց ազատ գրել համասեռամոլների մասին։ 1956 թվականին Ռենոն հրատարակեց իր առաջին պատմական վեպը «Գինու վերջին կաթիլը» (The Last of the Wine), որտեղ բացահայտ նկարագրում է երկու տղամարդկանց միջև եղած հարաբերությունները։ Նա մեծ համբավ ձեռք բերեց համասեռամոլների շրջանում։ Մահացել է Քեյփթաունում, թոքերի բորբոքումից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 893.
  5. "She always pronounced it 'Ren-olt', though almost everyone would come to speak of her as if she were a French car." Sweetman, David (1994). Mary Renault: A Biography. Orlando, FL: Harvest/HBJ. էջեր 74. ISBN 0-15-600060-1.