Լիճք (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիճք (այլ կիրառումներ)
Լիճք (նախկինում նաև` Լիշք), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 18 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1750-1850 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 53 կմ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լիճք | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Մեղրու | ||
Գյուղապետ | Հովհաննես Միրզոյան | ||
Մակերես | 34.92 կմ² | ||
ԲԾՄ | 1780 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 161[1] մարդ (2011) | ||
Խտություն | 4.5 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | լիճքեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286) | ||
| |||
Լիշք անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լիճք մշտական բնակչությունը կազմել է 162 մարդ[1]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով, որոնք բնիկ տեղացիներ են[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 244 | 455 | 724 | 706 | 639 | 509 | 355 | 307 | 201[5] | 161[1] |
Պատմություն խմբագրել
Գյուղը մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։ Գյուղից վեր կան մի քանի լճեր, որի համար էլ, ըստ տեղացիների, գյուղը անվանվել է Լիճք։ Գյուղը 1781 թ. հարկացուցակով Տաթևի վանքին տարեկան վճարում էր 3350 դահեկան պտղի հարկ։ Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ դարի Ջվարավանի կոչվող եկեղեցին։ Շրջակայքում կան գյուղատեղիներ՝ Զվար, Թաղամիր, Մուլք անուններով։ Ղևոնդ Ալիշանը Լիճքն ու Լեշկինը համարում է տարբեր բնակավայրեր, որը ընդունելի չէ։
Ավանդություն խմբագրել
Ավանդություն առաջին խմբագրել
Մասնավորապես գյուղացիները պատմում են դիմացի լեռան վրա գտնվող Կապույտ լճի մասին, որը գյուղացիների այցելության սիրելի վայրերից մեկն էր, մինչև հայ-ադրբեջանական պատերազմը։ Ներկայումս այն սահմանային է, և վտանգավոր այցելության համար։ Ըստ գյուղացիների՝ խորհրդային շրջանում, ամեն տարվա օգոստոս ամսին, ողջ գյուղը բարձրանում էր Կապույտ լճի մոտ, այնտեղ մատաղ անում, խնջույք կազմակերպում։ Տարածված սովորույթ էր լճի շրջակայքի քարերին անունները գրելը՝ որպես հիշատակ այնտեղ լինելու ու գալու մասին
Գյուղը 1781 թվականին հարկացուցակով Տաթևի վանքին տարեկան վճարում էր 3350 դահեկան պտղի հարկ։ Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ դարի Ջվարավանի կոչվող եկեղեցին։ Գյուղում է գտնվում երկու միջնադարյան գերեզմանոցներ՝ 16-18-րդ դարերի, ու բազիլիկ անանուն մի եկեղեցի, լրիվ կանգուն, վերանորոգված։ Շրջակայքում կան գյուղատեղիներ՝ Զվար, Թաղամիր, Մուլք անուններով։
Ավանդություն երկրորդ խմբագրել
Զվարավանի կամ Զվարի վանքի վերաբերյալ կան մի քանի պատումներ։ Այսպես «Զվար» պարսկերեն նշանակում է գանձ։ Ըստ մի ավանդության՝ վանքում եղել են անհամար գանձեր։ Գանձերի առկայության վերաբերյալ կա մեկ ուրիշ բացատրություն։ Տեղացիները ասում են, որ թշնամու հարձակման ժամանակ վանք էին բերում շրջակա գյուղերի ոսկիները։
Որոշները գանձերի առկայության ամսին ավանդությունը կապում են 1720-ական թվականներին ազատագրական պատերազմի ժամանակ այստեղ ի պահ տրված Դավիթ Բեկի ոսկիների լեգենդի հետ։ Իր հերթին վանքը գտնվում է ոսկու հանքի վրա, ու, թերևս, այդ է պատճառը, որ ինչպես Արցախում Գանձասարը, այնքպես էլ այս վանքն անվանվել է Գանձերի կամ Զվարի վանք։ Վանքում հատկապես մեծ շուքով նշել են Վարդավառի տոնը, որի ուխտագնացությունը կենդանի է մինչև այժմ։ Գյուղը գտնվում է ալպիական գոտում, ու հրաշալի վայր է վրանային հանգստի համար։
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-06 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 589
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 587
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները