Լիլ Փիփ
Գուստավ Էլայջա Ար (անգլ.՝ Gustav Elijah Åhr, նոյեմբերի 1, 1996[1], Ալլենթաուն, Լեհայ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 15, 2017[1], Թուսոն, Պրիմա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), առավել հայտնի է Լիլ Փիփ (անգլ.՝ Lil Peep) կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, մոդել։
Լիլ Փիփ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lil Peep |
Ի ծնե անուն | Գուստավ Էլայջա Ար |
Նաև հայտնի է որպես | Լիլ Փիփ |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1996[1] Ալլենթաուն, Լեհայ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ և Շվեդիա |
Մահացել է | նոյեմբերի 15, 2017[1] (21 տարեկան) Թուսոն, Պրիմա շրջան, Արիզոնա, ԱՄՆ |
Գերեզման | Դիակիզում |
Ժանրեր | հիփ հոփ, Թրեպ երաժշտություն, Լոու ֆայ երաժշտություն, փոփ փանկ, էմո ռեփ և SoundCloud rap |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, ռեփեր և մոդել |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | First Access Entertainment, Columbia Records և AWAL |
Կրթություն | Լոնգ Բիչի ավագ դպրոց |
Կայք | lilpeep.com |
Lil Peep Վիքիպահեստում |
Վաղ տարիներ խմբագրել
Ծնվել է Փենսիլվանիայի Ալենթաուն բնակավայրում և մեծացել Լոնգ-Այլենդի հարավային ափում։ Ծնողները Հարվարդի համալսարանի ավարտականներ են, ովքեր ամուսնալուծվել էին, երբ Գուստավը դեռահաս էր։ Հայրը քոլեջում պրոֆեսոր է աշխատել, իսկ մայրը՝ սկսնակ դասարանների ուսուցչուհի։
Արը դադարել է դպրոց հաճախել, իսկ ուսումն ավարտել է առցանց դասընթացների միջոցով[2]։ Ավելի ուշ սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ և իր կատարումները տեղադրել է ՅուԹյուբում և SoundCloud-ում։
17 տարեկան հասակում Արը տեղափոխվել էր Լոս Անջելես, որպեսզի զբաղվի իր երաժշտական կարիերայով։ Այնտեղ ընդգրկվել է լոսանջելեսյան «GothBoiClique» ռեփ կոլեկտիվի կազմ, դառնալով էմո ռեփի առաջին ներկայացուցիչներից մեկը[3]։
Կարիերա խմբագրել
Սկիզբ (2015-2017) խմբագրել
2015 թվականին Լիլ Փիփը թողարկել է իր առաջին միքսթեյփը` «Lil Peep Part One»-ը, որն առաջին իսկ շաբաթում SoundCloud հարթակում հավաքել է 4000 լսում։ Այդ ամենից հետո թողարկեց «Feelz»-ը և ևս մեկ միքսթեյփ՝ «Live Forever»-ը[4][5]։
2016 թվականին թողարկեց ևս երկու միքսթեյփ՝ «Crybaby»-ն և «Hellboy»-ը[2]։
«Come Over When You’re Sober» (2017) խմբագրել
2017 թվականի հունիսի 2-ին իր ինստագրամյան էջում Փիփը հայտարարեց իր դեբյուտային` «Come Over When You’re Sober» ալբոմի մասին[6]։ Ալբոմը թողարկվեց օգոստոսի 15-ին[7]։ «Come Over When You’re Sober» ալբոմի աշնանային շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին և պետք է ավարտվեր 2017-ի նոյեմբերի 16-ին[8], սակայն Փիփը կնքեց մահկանացուն նոյեմբերի 15-ին՝ թմրանյութերի չարաշահումից։
Տեսահոլովակներ խմբագրել
2017 թվականի հունիսի 8-ին Լիլ Փիփը թողարկեց «Benz Truck» երգի երաժշտական տեսահոլովակը։
Մինչ այդ, Լիլ Փիփը ինքնուրույն նկարահանել է իննը տեսահոլովակ՝ «Backseat», «Girls», «White Wine», «Gym Class», «Beamerboy», «Drugz», «Live Forever», «California World», «Your Eyes» և «White Tee»[9]։
2017 թվականի հուլիսի 27-ին Լիլ Փիփը թողարկեց «The Brightside» երգի տեսահոլովակը, որը նրա դեբյուտային ալբոմի երկրորդ սինգլն է[10]։
Երաժշտական ոճ խմբագրել
Լիլ Փիփը նկարագրվում է որպես «Soundcloud ռեփեր», իսկ իր երաժշտական ոճը ասոցացվում է լոու ֆայ ռեփի և էմո թրապի հետ[11][12]։ Գուստաֆի երգերը հիմնված են հարավային ռեփի և փոստհարդռոք ոճի վրա[13]։ Նյու Յորք Թայմս ամսագիրը նշել է, որ վերջին 24 ամիսների ընթացքում Փիփը «հանդես է գալիս ավելի մռայլ և դիմանկարային թողարկումներով, որը բնորոշ է Կուրտ Քոբեյնին»[13]։
Լիլ Փիփի երաժշտությունը պարունակում է լիրիկական թեմաներ՝ ինքնասպանություն, նախորդ հարաբերություններ, թմրադեղերի օգտագործում և կախարդություն։ Նրան անվանում էին «ապագայի էմո»[14]։
Նրա երաժշտական կարիերայի վրա ազդեցություն են ունեցել Գուչի Մենը, Riff Raff-ը, Red Hot Chili Peppers խումբը, Crystal Castles-ը, Seshollowaterboyz-ը, Rozz Dyliams-ը, My Chemical Romance և Panic! At the Disco խմբերը[15][16]։
Գուստավը տրոմբոն և տուբա երաժշտական գործիքների է տիրապետել[17]։
Անձնական կյանք խմբագրել
2017 թվականին Գուստավը ապրել է Լոնդոնում և անդամակցել է «GothBoiClique» և «Schemaposse» խմբերին[18]։
Զուգընկերուհու հետ բաժանումից հետո մոտ վեց տարի չի կարողացել շփվել մարդկանց հետ։
Հայտնի է եղել թմրանյութերի օգտագործմամբ, հատկապես ունեցել է կախվածություն կոկաինից և քսանաքսից. այդ փաստը նա պարբերաբար հիշատակում էր սոցցանցերի գրառումներում[19][20]։ Ինստագրամի գրառումներից մեկում հայտարարել էր, որ «արդյունավետ թմրամոլ» է և կոչ է արել հրաժարվել թմրանյութերից։
2017 թվականի օգոստոսին թվիթթերում հայտարարել է, որ բիսեքսուալ է[21][22]։
Մահ խմբագրել
2017 թվականի նոյեմբերին Արի մտերիմ ընկեր Ադամ Գրանդմեյսոնը հաղորդել է, որ Արը գտնվում է հիվանդանոցում չափազանց մեծ քանակությամբ թմրանյութի՝ կոկաինի և ֆենտանիլի օգտագործման արդյունքում։
Նոյեմբերի 15-ին Գուստավի մենեջերը հայտարարեց, որ Արը հիվանդանոցում կնքել է մահկանացուն[23]։ Մահը վրա է հասել Արիզոնայի Թուսոն քաղաքում սպասվելիք ելույթից առաջ[24]։ Գուստավ Արը 21 տարեկան էր։
Սկավառակագրություն խմբագրել
Ստուդիական ալբոմներ խմբագրել
Միքսթեյփներ խմբագրել
- Lil Peep Part One (2015)
- Live Forever (2015)
- Crybaby (2016)
- Hellboy (2016)
Մինի ալբոմներ խմբագրել
- Feelz (2015)
- Vertigo (2016)
- California Girls (2016)
- Teen Romance (2016)
- Castles (2016)
- Castles II (2017)
- Goth Angel Sinner (2019)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 «Meet Lil Peep, The All-American Reject You'll Hate To Love». The FADER (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Lil Peep Has Died at Age 21». Noisey (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Lil Peep @ The Foundry 10/30 | mxdwn.com». music.mxdwn.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ stereoboard.com. «Lil Peep Tour Dates & Tickets». Stereoboard.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Lil Peep Announces Album Title, Shares "no respect freestyle"». The FADER (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Come Over When You're Sober, Pt. 1 by Lil Peep on Apple Music». itunes.apple.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Emo-rapper Lil Peep announces 'Come Over When You're Sober' tour - News - Alternative Press». Alternative Press (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «We Went To Lil Peep's House Today To Drop His "White Tee" Music Video». www.themaskedgorilla.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Lil Peep Looks at "The Brightside" In New Video | V Magazine». vmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «How Losing SoundCloud Would Change Music». The Ringer. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «♫ Listen: LIL TRACY - ✧✧✧ LIFE OF A POPSTAR✧✧✧». Tiny Mix Tapes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 13,0 13,1 Harrison, Angus (2017 թ․ ապրիլի 21). «Lil Peep: the YouTube rapper who's taking back emo». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Tears of a Dirtbag: Rapper Lil Peep Is the Future of Emo | Pitchfork». pitchfork.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «"White Wine" by Lil Peep Review | Pitchfork». pitchfork.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «13 Artists You Need To Know About In 2017». The FADER (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «The Break Presents: Lil Peep - XXL». XXL Mag. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Templeton, Lily (2017 թ․ հունիսի 22). «Front Row at Haider Ackermann Men's Spring 2018». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Is Lil Peep's Music Brilliant or Stupid as Shit?». Noisey (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ SINNER, GOTH ANGEL (6:03 PM - 16 Feb 2017). «I am a depressed drug addict and I'm nearing my breaking point. Everything I love is disappearing». @lilpeep (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Tracer, Dan (2017 թ․ օգոստոսի 9). «Rapper Lil Peep comes out as bi on Twitter». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Lil Peep Reveals He's Bisexual - XXL». XXL Mag. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Lil Peep Dies at 21». Billboard. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (2017 թ․ նոյեմբերի 16). «Lil Peep, hero to the emo and hip-hop scenes, dies of suspected overdose at 21». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլ Փիփ» հոդվածին։ |