Լիլի Փալմեր
Լիլի Փալմեր (անգլ.՝ Lilli Palmer,մայիսի 24, 1914[1][2][3][…], Պոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունվարի 27, 1986[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ ), գերմանացի դերասանուհի, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր։
![]() գերմ.՝ Lilli Palmer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Պոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 27, 1986[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, սեղանի թենիսիստ, ինքնակենսագիր, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ռեքս Հարիսոն[4] և Carlos Thompson? |
Երեխա(ներ) | Carey Harrison?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Լիլի Մարի Պայզերը ծնվել է 1914 թվականի մայիսի 24-ին պրուսական Պոզնանի քաղաքում ՝ բժիշկ Ալֆրեդ Պայզերի և Ռոզա Լիսմանի[6]՝ ավստրիացի թատերական դերասանուհու ընտանիքում։ Երբ Լիլին չորս տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Բեռլին, որտեղ հաստատվել է Շառլոտենբուրգի շրջանում։ Այնտեղ էլ Լիլին տարվել է թատրոնով և սկսել ուսումնասիրել դրաման, իսկ 1933 թվականին, երբ նացիստները իշխանության եկան, նրա ընտանիքը փախել է Փարիզ[7]։
Լիլիի կարիերան սկսվել է կաբարում, որտեղ նրան նկատել է բրիտանացի գործակալներից մեկը և պայմանագիր առաջարկել «Gaumont-British» ստուդիայում։ Նրա առաջին ելույթը կայացել է 1935 թվականին և հաջորդ տասնամյակում նա ակտիվորեն շարունակել է նկարահանվել Բրիտանական ֆիլմերում։
1943 թվականին Լիլին ամուսնացել է դերասան Ռեքս Հարիսոնի հետ և 1945 թվականին նրա հետ տեղափոխվել Հոլիվուդ։ Այնտեղ նա պայմանագիր է կնքել «Warner Bros.» ընկերության հետ և շուտով հայտնվել մի քանի ֆիլմերում, ներառյալ «թիկնոց և դաշույն» (1946) և «մարմին և հոգի» (1947)։ Նա նաև պարբերաբար հայտնվել է թատերական բեմում, իսկ 1951-ին եղել է սեփական հեռուստատեսային շոուի հաղորդավար։ 1950-ականների սկզբին Փալմերը և Հարիսոնը միասին հայտնվել են Բրոդվեյի «զանգ, գիրք և մոմ» պիեսում, իսկ ավելի ուշ գլխավոր դերերը կատարել են «Մահճակալ» (1952) ֆիլմում։ Ռեքսը բազմիցս փոխել է Լիլին և արդյունքում 1956-ին ամուսնալուծվել է։ Այս ամուսնությունից Լիլին ունեցել է Ռեքս Քերի Ալֆրեդ Հարիսոնին, որը ծնվել է 1944 թվականին։
1954 թվականին Փալմերը վերադարձել է Գերմանիա, որտեղ սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։ Նա շարունակում էր իր կարիերան նաև ԱՄՆ-ում ։ Հետագա տարիներին նա հայտնվել է այնպիսի ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են «Իր հաճելի ընկերությունում» (1961) և «սպիտակ ձիերի հրաշալի փրկությունը» (1963)։ 1986 թվականին Լիլին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Պետրոս Մեծ» սերիալում ունեցած դերի համար, որը վերջինն էր նրա կարիերայում։
1958 թվականին Լիլին ամուսնացել է արգենտինացի դերասան Կառլոս Թոմփսոնի հետ, որի հետ մնացել է մինչև իր մահը։ Լիլի Փալմերը մահացել է 1986 թվականի հունվարի 27-ին Լոս Անջելեսում՝ 71 տարեկանում։ Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար նա հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։
ՖիլմագրությունԽմբագրել
Թվական | Անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1936 | ֆ | «Գաղտնի գործակալ» | Secret Agent | Լիլի |
1940 | ֆ | «Յոթ բանալիների դուռ» | The Door with Seven Locks | Ջան Լենսդաուն» |
1943 | ֆ | «Ուժեղ սեռ» | The Gentle Sex | Էռնա Դեբրուսկի |
1946 | ֆ | «Թիկնոց և դաշույն» | Cloak and Dagger | Ջինա |
1946 | ֆ | «Զգուշացեք խղճահարությունից» | Beware of Pity | Էդիտ Կեկեշալվա |
1947 | ֆ | «Մարմին և հոգի» | Body and Soul | Պեգ Բորն |
1952 | ֆ | «Անկողին» | The Four Poster | Էբի Էդվարդս |
1954 | ֆ | «Հրավառություն» | Feuerwerk | Իդունա |
1956 | ֆ | «Անաստասիա» | Anastasia — Die letzte Zarentochter | Աննա Անդերսոն |
1958 | ֆ | «Մոնպարնաս, 19» | Les Amants de Montparnasse | Բեատրիս |
1958 | ֆ | «Համազգեստով աղջիկը» | Mädchen in Uniform | Էլիզաբեթ Բետբրունգ |
1958 | ֆ | «Կյանքը երկուսով» | La Vie à deux | Ստարենբերգ |
1961 | ֆ | «Նրա հաճելի ընկերությունում» | The Pleasure of His Company | Քեյթ |
1963 | ֆ | «Սպիտակ ձիերի հրաշալի փրկությունը» | Miracle of the White Stallions | Վեդենա |
1965 | ֆ | «Արբալետ» օպերացիա | Operation Crossbow | Ֆրիդա |
1965 | ֆ | «Երկնային» | Le Tonnerre de Dieu | Մերի Բրասաք |
1966 | ֆ | «Կարմիր աստղերով երկու աղջիկ» | Zwei Girls vom Roten Stern | Օլգա Նիկոլաևա |
1966 | ֆ | «Հոր ուղևորություն» | Le Voyage du père | Իզաբելա |
1972 | ֆ | «Քամո մյուս կողմը» | The Other Side of the Wind | Զառա Վալեսկա |
1974 | ֆ | «Լոտան Վայմերում» | Lotte in Weimar | Լոտտա |
1978 | ֆ | «Բրազիլիայից տղաներ» | The Boys from Brazil | Լիբերման |
1985 | ֆ | «Հոլքրոֆթի կտակը» | The Holcroft Covenant | Ալթեն |
ՀեռուստատեսությունԽմբագրել
Թվական | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1938 | Starlight | դրվագ՝ «Ռիչարդ Հերն» | |
1938 | S-s-s-h! The Wife! | Կին | Կարճ |
1949 | Suspense | Ջուլիա | Դրվագ՝ «Սպանություն կոմիքսում» |
1950 | The Philco-Goodyear Television Playhouse | Մոլլի | |
1952 | Lux Video Theatre | Նենսի | Դրվագ՝ «Երեք ժամ ինքնաթիռների միջև» |
1952 | Omnibus | Աննե Բոլեյն | Դրվագ՝ «Աննա Բոլեյնի դատավարությունը» |
1953 | The United States Steel Hour | Քրիստալ | |
1954 | Four Star Playhouse | Լավրենսե | |
1972–1979 | Eine Frau bleibt eine Frau | Վարիոուս | 5 դրվագ |
1974 | The Zoo Gang | 6 դրվագ | |
1974 | Derrick | Մարթա | Դրվագ՝ «Ջոհաննա» |
1984 | The Love Boat | Լիլի | 2 դրվագ |
1986 | Peter the Great | Նատալյա | Փոքր սերիա |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lilli Palmer (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Kindred Britain
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ http://knerger.de/html/palmerlischauspieler_166.html
- ↑ https://lillipalmer.jimdofree.com/lillis-familie/