Լիլիա Տեր-Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիա (Լիլի) Երվանդի Տեր-Մինասյան (մայիսի 18, 1921, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ - մայիսի 27, 1998, Երևան, Հայաստան), հայ թարգմանիչ, գրականագետ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1967)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1968): ԽՄԿԿ անդամ 1956 թվականից[1]։
Լիլիա Տեր-Մինասյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1921 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | մայիսի 27, 1998 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1943) և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1971) |
Մասնագիտություն | թարգմանչուհի և գրականագետ |
Աշխատատու | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Երվանդ Տեր-Մինասյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Երվանդ Տեր-Մինասյանի դուստրը, Մարգարիտ Տեր-Մինասյանի քույրը[2]։
Կենսագրություն
խմբագրելԼիլիա Տեր-Մինասյանը ծնվել է 1921 թվականի մայիսի 18-ին Վաղարշապատում։ 1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1971 թվականին՝ Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ 1943-1980 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1967-1975 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում։ Նրա թարգմանությամբ հայերենից ռուսերեն լույս են տեսել Անահիտ Սահինյանի, Ժիրայր Ավետիսյանի, Վալտեր Արամյանի, ռուսերենից, գերմաներենից հայերեն՝ Ֆեոդոր Դոստոևսկու, Յուրի Նագիբինի, Բ. Վասիլևի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Ֆրանց Վերֆելի, Լ. Ռեննի, Էդգար Հիլզենրաթի և այլ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործություններից[3]։ Տեր-Մինասյանը բազմաթիվ գրականագետ-արվեստաբանական հոդվածներով հանդես է եկել մամուլում։ Հեղինակ է «Թումանյանը երաժշտության մեջ» (անտիպ) աշխատության[2]։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Պատմվածքներ, 1958 թ.: Տիտղթ. (Կ. Պաուստովսկի, թարգմ.՝ Լիլիա Տեր-Մինասյան)
- Շահինյան Մ., Ուլյանովների ընտանիքը, Երևան, Հայպետհրատ, 1961, 179 էջ։
- Ռենե Լյուդվիգ, Նոբի, Երևան, Հայպետհրատ, 1964, 86 էջ։
- Դիտրիխ Ալեքսանդր, Սպիտակով սևի վրա, Երևան, «Հայաստան», 1970, 150 էջ։
- Անդրեև Լ., Պատմվածքներ և վիպակներ, Երևան, «Սովետական գրող», 1978, 285 էջ։
- Պաուստովսկի Կ., Հյուսիսային պատմվածք, Երևան, «Սովետական գրող», 1978, 274 էջ։
- Լավ մարդկանց բարի լույս (ժողովածուի մեջ մտնող Յու. Նագիբինի «Արձագանք» և Վ. Ժելեզնիկովի «Լավ մարդկանց բարի լույս» գործերը թարգմանել է Լ. Տեր-Մինասյանը), Երևան, «Սովետական գրող», 1979։
- Սլավին Լ., Արդենյան չարչարանքներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 290 էջ։
- Գյոթե Վ., Ռայնեկե աղվեսը (վերապատմում կրտսեր տարիքի դպրոցականների համար), Երևան, «Սովետական գրող», 1979, 56 էջ։
- Ալեքսին Ա., Գործող անձերն ու դերակատարները, Երևան, «Սովետական գրող», 1979, 218 էջ։
- Տոկարևա Վ., Դաշնամուրի վրա քայլում էր մի շուն, Երևան, «Սովետական գրող», 1980, 230 էջ։
- Ֆալլադա Հ., Այն ժամանակ մեր տանը, Երևան, «Սովետական գրող», 1980, 330 էջ։
- Դեռահասը, 2003 թ.: Տիտղթ. (Ֆ. Մ. Դոստոևսկի, թարգմ.՝ Լ. Տեր-Մինասյան)
- Жажда: Роман, 1956: т.л. (А. Саинян, Пер. с арм. Л. Е. Тер-Минасян и В. Д. Острогорской)
Գրականություն
խմբագրել- Խաչատրյան Հ. Հ. Գրական տեղեկատու, 1986 թ. :
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տեր-Մինասյան, Լիլի Երվանդի, 1921-1998(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր՝ Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
- ↑ Գրական կատալոգ, Տեր-Մինասյան, Լիլի Երվանդի(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիա Տեր-Մինասյան» հոդվածին։ |