Մարգարետ Լիեն Ռայմս Սիբրիան (անգլ.՝ Margaret LeAnn Rimes Cibrian, օգոստոսի 28, 1982(1982-08-28)[1], Ջեքսոն[2]), քանթրի ոճի ամերիկացի երգչուհի։ Հայտնի է նրանով, որ պրոֆեսիոնալ երաժշտական գործունեություն սկսել է դեռևս 11 տարեկանում, իսկ 14 տարեկանում արդեն հաղթել է իր առաջին «Գրեմմին»[4]։

Լիեն Ռայմս
Բնօրինակ անունանգլ.՝ LeAnn Rimes
Ծնվել էօգոստոսի 28, 1982(1982-08-28)[1] (41 տարեկան)
Ջեքսոն[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ և Քանթրի
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլCurb Records
ԱմուսինԷդդի Սիբրիան
Պարգևներ
Կայքleannrimesworld.com
 LeAnn Rimes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

15 տարեկանում Լիեն Ռայմսը ձայնագրել է Դայան Ուորենի հեղինակած «How Do I Live» փոփ-բալլադը, որը «Billboard Hot 100» հիթ-շքերթում ավելի երկար է մնացել (69 շաբաթ), քան պատմության մեջ երգչուհու կատարմամբ ցանկացած այլ երգ (բոլոր արտիստների շրջանում ռեկորդը գերազանցել է Ջեյսոն Մրազի «I’m Yours» հիթը 2009 թվականին)[5]։ Դա քանթրի երաժշտության պատմության մեջ առաջին բազմապլատինե սինգլն էր։ Այն «Billboard» ամսագրի հոբելյանական ամփոփիչ «Hot 100 55th Anniversary» հիթ-շքերթում, որը նվիրված էր ամերիկյան գլխավոր հիթ-շքերթի 55-ամյակին, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[6]։

2000 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ասիայի հիթ-շքերթների բարձր հորիզոնականներ է վերադարձել Ուորենի հեղինակած մեկ այլ երգ` «Can’t Fight the Moonlight», որը հնչել է «Կեղտոտ կոյոտ բար» ֆիլմում։ Երգը Ռայմսին համաշխարհային ճանաչում է բերել և ամրապնդել նրա երաժշտական գործունեությունը[7]։ 2001 թվականի հունվարին թողարկված «I Need You» ալբոմը և «Can’t Fight the Moonlight» երգը վաճառվել են ավելի քան 8 միլիոն օրինակով։

2002 թվականի հոկտեմբերին Ռայմսը թողարկել է «Twisted Angel» ալբոմը, որտեղ ներառված են «Life Goes on» և «Suddenly» սինգլները։ Ռայմսի ևս մեկ ձեռքբերում է դարձել «We Can» հաջողակ սինգլի թողարկումը, որը դարձել է «Օրենքով շիկահերը 2» ֆիլմի սաունդթրեքը։ Մինչև 2003 թվականը «Twisted Angel» ձայնասկավառակն ամբողջ աշխարհում վաճառվել է 3 միլիոն օրինակով։

2003 թվականի դեկտեմբերի 1-ին` 21 տարեկան հասակում, Ռայմսը թողարկել է լավագույն հիթերի հավաքածու։ Փետրվարին լավագույն հիթերի հավաքածուն թողարկվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և շատ այլ երկրներում։

2005 թվականի հունվարին Լիեն Ռայմսը թողարկել է «This Woman» ստուդիական նոր ալբոմը, որը բաղկացած է «Nothin' 'bout Love Makes Sense», «Probably Wouldn’t Be This Way», «Something’s Gotta Give» և «Some People» սինգլներից[8]։ Ալբոմի թողարկումից հետո Լիենը մի շարք մենահամերգներ է տվել Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում։ Մինչև 2006 թվականը «This Woman» ալբոմը վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակով։ Առավելագույն թվով վաճառք իրականացվել է Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Դրանից հետո Լիենը ձայնագրել և թողարկել է անհատական երկու ալբոմ` «Whatever We Wanna» (2006) և «Family» (2007): Երկու ալբոմն էլ Ռայմսի երկրպագուների շրջանում միջին հաջողություն են ունեցել։ Ձայնասկավառակների վաճառքը ցածր է եղել և նույնիսկ չի հասել մեկ միլիոն օրինակի։

2010 թվականին Ռայմսը թողարկել է անհատական «Lady & Gentlemen», իսկ 2012 թվականին՝ «Spitfire» ալբոմները։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • «Everybody's Sweetheart» (1991)
  • «From My Heart to Yours» (1992)
  • «Blue» (1996)
  • «Unchained Melody: The Early Years» (1997)
  • «You Light up My Life: Inspirational Songs» (1997)
  • «Sittin' on Top of the World» (1998)
  • «LeAnn Rimes» (1999)
  • «I Need You» (2001)
  • «God Bless America» (2001)
  • «Twisted Angel» (2002)
  • «Greatest Hits» (2003)
  • «The Best of LeAnn Rimes» (2004)
  • «What a Wonderful World» (2004)
  • «This Woman» (2005)
  • «Whatever We Wanna» (2006)
  • «Family» (2007)
  • «Lady & Gentlemen» (2011)
  • «Spitfire» (2013)
  • «Today Is Christmas» (2015)
  • «Remnants» (2016)

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Holiday in Your Heart» (1997)
  • «Days of Our Lives» (1998)
  • «Կեղտոտ կոյոտ բար» (2000)
  • «American Dreams» (2003)
  • «Holly Hobbie and Friends: Christmas Wishes» (2006)
  • «Good Intentions» (2008)
  • «Հյուսիսափայլ» (2009)
  • «I Get That a Lot» (2009)
  • «Տան ճանապարհին» (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #120805316 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  4. «LeAnn Rimes : People.com». 2013 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  5. «The Top 20 Billboard Hot 100 Hits of the 1990s». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Hot 100 55th Anniversary: The All-Time Top 100 Songs». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Վերցված է 3 августа 2013-ին.
  7. «Rock On The Net: LeAnn Rimes». www.rockonthenet.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  8. «LeAnn Rimes | Album Discography | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիեն Ռայմս» հոդվածին։