Alexander McQueen, նորաձևության տուն, որը հիմնվել է դիզայներ Ալեքսանդր Մաքքուինի կողմից 1992 թվականին։ Ներկայիս տնօրենը Սարա Բարթոնն է։

ՊատմությունԽմբագրել

 
Alexander McQueen զգեստը Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի ցուցասրահում, Լոնդոնում, 2010 թվական

Alexander McQueen նորաձևության տունը հիմնվել է դիզայներ Մաքքուինի կողմից 1992 թվականին[1]: Մաքքուինը օգտագործել է իր երկրորդ անունը լեյբլի համար Իզաբելա Բլոուի առաջարկով[2]: Տան համար վարկանիշ են ստեղծել իր վաղ շոկային հավաքածուները (որոնց պատճառով նա ստացել է «l’enfant terrible» և «անգլիական մոդայի ավազակ» մականունները), մասնավորապես՝ տաբատ-«բամստերները»՝ իրանի շատ նեղ գծով և Highland Rape («Բռնաբարված Շոտլանդիա») անունը կրող հավաքածուն[3][4]: Ալեքսանդր Մաքքուինը կազմակերպել է թանկարժեք և ոչ միօրինակ ցուցադրություններ, այնպիսիք, ինչպիսիք են 2003 թվականի գանանային ցուցադրության համար նավածորտակման վերստեղծումը, 2005 թվականի գարնանը՝ մարդկանցով շախմատ խաղը և 2006 թվականի աշնան Widows of Culloden («Կալոդենի այրիները») ցուցադրությունը, որտեղ գործարկվել է սուպերմոդել Քեյթ Մոսի մարդկային հասակ ունեցող հոլոգրաման[5]:

Լինելով տան գլխավոր դիզայներ՝ Մաքքուինը չորս անգամ պարգևատրվել է «Տարվա բրիտանացի դիզայնը» տիտղոսով՝ 1996 և 2003 թվականների միջև ընկած միջավայրում[6], նա նաև պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (CBE) և 2003 թվականին ճանաչվել է Տարվա միջազգային դիզայներ Նորաձևության դիզայներների ամերիկյան խորհրդի կողմից[7]:

2000 թվականի դեկտեմբերին Gucci խումբը ձեռք է բերել նորաձևության տան 51 %-ը և Մաքքուինին նշանակել է տնօրեն[8]: Այդ ամենի հետևանքով խանութներ են բացվել Լոնդոնում, Միլանում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում և Պեկինում։ Սկսած 2002 թվականի գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությունից՝ McQueen ցուցադրությունները տեղափոխվել են Լոնդոնից Փարիզ[9]:

Alexander McQueen-ը տղամարդկանց հագուստի իր առաջին հավաքածուն թողարկել է 2005 թվականի գարուն/ամառ ցուցադրության ժամանակ[10]:

Alexander McQueen-ը զբաղվել է ինտերնետ առևտրով՝ ԱՄՆ-ում թողարկելով օնլայն-խանութ 2008 թվականին[11][12]: 2010 թվականի փետրվարին Մաքքուինը ինքնասպանություն գործեց[13]: Իր մահվան ժամանակ ընկերության պարտքերը կազմում էին 32 միլիոն ֆունտ ստեռլինգ[14][15]՝ չնայած 2008 թվականին պայուսակների վաճառքից ստացված շահույթին[16]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Alexander McQueen Trading Limited: Private Company Information - BusinessWeek»։ Investing.businessweek.com։ Վերցված է 2010-11-06 
  2. Blow Detmar (օգոստոսի 27, 2010)։ «Isabella Blow's BIG discovery: Finding Sophie Dahl should have been the making of her - but betrayal by protégé Alexander McQueen led to a fatal downfall»։ Daily Mail (London) 
  3. Leonard Tom (փետրվարի 10, 2005)։ «Ban for low trousers gains support»։ The Daily Telegraph (London) 
  4. Gray Sadie (փետրվարի 11, 2010)։ «Profile: Alexander McQueen, the 'hooligan' of English fashion»։ London: The Times։ Վերցված է փետրվարի 11, 2010 
  5. Bridget Foley (June 2008)։ «Hail McQueen»։ W magazine։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-20-ին։ Վերցված է նոյեմբերի 21, 2008 
  6. «Designer Alexander McQueen dies»։ BBC News։ փետրվարի 11, 2010 
  7. Barnett Leisa (փետրվարի 11, 2010)։ «Alexander McQueen dies»։ Handbag.com։ Վերցված է փետրվարի 11, 2010 
  8. 05/11/2010 17:36։ «Alexander McQueen > Gucci Group > Présentation et Chiffres clés»։ Ppr.Com։ Վերցված է 2010-11-06 
  9. Mari Davis, Tom Massey, Boyd Davis։ «Alexander McQueen Spring 2002 Paris Pręt-á-Porter»։ Fashionwindows.com։ Վերցված է 2010-11-06 
  10. «Alexander McQueen Menswear - Catwalk report - Milan Spring/Summer 2005 (Vogue.com UK)»։ Vogue.co.uk։ 2004-06-29։ Վերցված է 2010-11-06 
  11. «Alexander McQueen UK Online Store Launch | F.TAPE | Fashion Directory»։ F.TAPE։ Վերցված է 2010-11-06 
  12. «Catwalk Queen: Alexander McQueen launches online store»։ Catwalkqueen.tv։ 2010-01-15։ Վերցված է 2010-11-06 
  13. Camber Rebecca, Nathan Sara (փետրվարի 12, 2010)։ «British fashion icon Alexander McQueen commits suicide days after death of his beloved mother»։ Daily Mail (London) 
  14. February 19, 2010 12:00AM (2010-02-19)։ «McQueen's legacy swamped by debt»։ The Australian։ Վերցված է 2010-11-06 
  15. «Alexander McQueen label will continue despite debts of Ł32m | News»։ Thisislondon.co.uk։ Վերցված է 2010-11-06 
  16. «Alexander McQueen Boasts With Profit - Fashion - Lifestyle»։ Dalje.com։ 2008-03-02։ Վերցված է 2010-11-06 

Արտաքին հղումներԽմբագրել