Պատրիսիա Քեմփբել Հերսթ (անգլ.՝ Patricia Campbell Hearst, փետրվարի 20, 1954(1954-02-20)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի միլիարդատեր և թերթի մագնատ։ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի թոռնուհին, առևանգման զոհ, ահաբեկիչ, որը դատվել է բանկի կողոպուտի համար։

Պատրիսիա Հերսթ
անգլ.՝ Patty Hearst
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1954(1954-02-20)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունCrystal Springs Uplands School?, Santa Catalina School?, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Menlo College? և Sacred Heart Preparatory?
Մասնագիտությունդերասանուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն, bank robber, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և սցենարիստ
Ծնողներհայր՝ Ռանդոլֆ Էպերսոն Հերսթ[3], մայր՝ Քեթրին Վուդ Քեմփբել[3]
ԵրեխաներԼիդիա Հերսթ
 Patty Hearst Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հերսթը եղել է Էպիրսոն Ռանդոլֆ Հերսթի և Քեթրին Վուդ Քեմփբելի հինգ դստրերից երրորդը։ Նա ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, սակայն հիմնականում մեծացել է Հիլսբորոյում։ Հաճախել է Հիլսբորոյի Քրիսթալ Սփրինգսի աղջիկների դպրոց և Մոնտերեյի Սանտա Կատալոնիայի դպրոց։ Որից հետո, ի սկզբանե, սովորել է Աներտոնի Մենլո քոլեջում, այնուհետև տեղափոխվել է Բերքլիի համալսարան, որտեղ սովորել է արվեստի պատմությունը։ Չնայած իրենց ընտանիքի հարստությանը, Պատրիսիայի ծնողները չեն վերահսկել նրա հոբբիները և հետաքրքրությունները, ինչպես նաև անհրաժեշտ չեն համարել միջոցներ ձեռնարկել նրա անձնական անվտանգության համար։ Առևանգման պահին նա սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի երկրորդ կուրսում և ապրել իր փեսացուի՝ Սթիվեն Ուիդի հետ։

1974 թվականի փետրվարին՝ 19 տարեկանում, ամերիկայն համալսարանական Բերքլի քաղաքում գերեվարված է եղել «Ազատագրման սիմբիոնիստական բանակ» ահաբեկչական խմբավորման կողմից։ 57 օր անցկացրել է 2 մետր և 63 սմ չափսերով պահարանում, առաջին երկու շաբաթները՝ կապած աչքերով, առաջին մի քանի օրերը՝ բերանը փակած և առանց զուգարան գնալու թույլտվության, կրել է ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնություն[4]:Նախնական պլանը՝ պատանդին փոխանակել խմբավորման երկու անդամների հետ, որոնք բանտարկվել էին խմբի կողմից կատարված քաղաքական սպանության համար, ձախողվել է իշխանությունների հետ բանակցությունների առաջին փորձի ժամանակ[5]։

Միլիարդատիրոջ թոռնուհուն ազատ արձակելու համար ահաբեկիչները պահանջել են Կալիֆոռնիայի յուրաքանչյուր կարիքավոր բնակչին 70 դոլարի պարենային փաթեթ տրամադրել և քարոզչական գրականության զանգվածային տպաքանակով տպագրություն։ Դա Հերսթի ընտանիքի համար արժեցել է 400 մլն դոլար։ Ընտանիքը հայտարարել է «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի պայմանների կատարման անհնարինության մասին և առաջարկել է 6 մլն դոլար հատկացնել՝ 2-ական մլն դոլարի երեք չափաբաժիններով[5].

Այն բանից հետո, երբ պատանդների ընտանիքները կազմակերպել են 4 մլն դոլար գումարի սննդամթերքի բաշխում, և ահաբեկիչների խոստացած ազատ արձակումից մեկ օր առաջ ևս 2 մլն դոլար գրավի դիմաց խմբավորումը թողարկել է ձայնագրություն, որում Պատրիսիա Հերսթը հայտարարել է իր անդամակցությունը «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ին և հրաժարվել է վերադառնալ ընտանիք։

  Կամ շարունակում է մնալ գերության մեջ, կամ օգտագործել «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի հզորությունը և պայքարել խաղաղության համար։ Ես որոշեցի պայքարել... ես որոշեցի մնալ նոր ընկերների հետ[5]։  

Հետագայում պարզվել է, որ աղջիկը համաձայնել է անցնել զավթիչների կողմը և որդեգրել է նրանց քաղաքական համոզմունքները սպանության սպառնալիքի ներքո[6]։

 
1974 թվականին Պատրիսիա Հերստը (աջից) «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի առաջնորդ Դոնալդ Դեֆրիզի ուղեկցությամբ (ձախից) մասնակցում է Սան Ֆրանցիսկոյի «Հիբերնիա» բանկի կողոպուտին:

«Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ում Հերսթը ստացել է «Տանյա» մարտական կեղծանունը՝ ի պատիվ Թամարա (Թանի) Բունկեի (անգլ.՝ Tania Bunke)՝ մահացած Էռնեստո Չե Գևարայի համախոհի։ 1974 թվականի ապրիլի 15-ին «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի կազմում Պատրիսիա Հերսթը Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է «Հիբերնիա» բանկի կողոպուտին։ Ավելի ուշ ներգրավված է եղել Կալիֆոռնիայի Քերմիչել քաղաքում բանկի կողոպուտի, սուպերմարկետի գնդակոծման, ավտոմեքենաների առևանգման և պատանդառման մի քանի դեպքերի, պայթուցիկի արտադրության մեջ։ Հետախուզում է հայտարարվել և ՀԴԲ-ի կողմից ձերբակալվել է 1975 թվականի սեպտեմբերի 18-ին՝ «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի չորս այլ անդամների հետ[4][5]։

Իշխանություններին հանձնվելուց և կալանավորվելուց հետո Հերսթը պատմել Է ահաբեկիչների կողմից իր նկատմամբ իրականացված բռնությունների մասին և հայտարարել է «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի շարքերում իր ողջ գործունեության հարկադիր բնույթի մասին։ Դատարանի որոշմամբ կազմակերպված հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է աղջկա մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման առկայությունը, որը պայմանավորված է եղել ինտենսիվ վախի, անօգնականության և ծայրահեղ սարսափի զգացումով[4][5]։

Հանգամանքների բերումով Հերսթը խմբավորման միակ անդամն է եղել, որին մեղադրանք է առաջադրվել «Հիբերնիա» բանկը կողոպտելու համար[6]։ 1976 թվականի մարտի 20-ին Հերսթը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ բանկի կողոպուտին մասնակցելու համար, չնայած փաստաբանների առևանգման զոհ ներկայացնելու ջանքերին՝ դատավճիռը նրա կողմից չի վիճարկվել։ ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի միջամտության շնորհիվ ժամկետը կրճատվել է, իսկ 1979 թվականի փետրվարի 1-ին դատավճիռը չեղյալ է հայտարարվել «Պատրիսիա Հերսթի ազատագրման կոմիտեի» կողմից ծավալված աջակցության հասարակական արշավի ճնշման ներքո[7]։

Բանտային կալանքի ժամկետը լրանալուց հետո ամուսնացել է իր թիկնապահներից մեկի հետ և ընտանիքի հետ ապրում է Նյու Յորքի արվարձանում։ Համագործակցել է ՀԴԲ-ի հետ՝ վկայություններ տալով «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի գործով երեք դատական գործընթացների ժամանակ, մի քանի դեր է խաղացել կինոյում և թատրոնում։

2001 թվականի հունվարի 20-ին Հերսթը ստացել է Բիլ Քլինթոնի հրամանագրով լիակատար նախագահական ներում[8]։

Պատրիսիա Հերսթի դեպքը համարվում է Ստոկհոլմի համախտանիշի դասական օրինակ[4]։

Ընտանիք

խմբագրել
  • Ամուսինը՝ Բերնարդ Շոու (նախկին թիկնապահ և ոստիկան)
  • Դուստրերը՝ մոդել ու դերասան Լիդյա Հերսթը ու Ջիլանա Հերսթ Շոուն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 William Graebner. Patty’s Got a Gun: Patricia Hearst in 1970s America. The University of Chicago Press, 2008. ISBN 0-226-30522-8, ISBN 978-0-226-30522-6
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Patricia Cambell Hearst, Alvin Moscow. Every Secret Thing. Doubleday & Co., 1982. ISBN 0-385-17056-4. Reprint: Hearst, Patricia Campbell, Alvin Moscow. Patty Hearst: Her Own Story. New York: Avon, 1988. ISBN 0-380-70651-2.
  6. 6,0 6,1 «CNN Larry King Live. Transcript of the Interview with Patty Hearst». 2001 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
  7. Patricia Cambell Hearst, Alvin Moscow. Every Secret Thing. — Doubleday & Co., 1982. — ISBN 0-385-17056-4
  8. Office of Public Affairs (2001 թ․ հունվարի 20). «President Clinton's Pardons, January 2001». United States Department of Justice. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Հերսթ» հոդվածին։