Լիդիա Գրոմովա (ռուս.՝ Ли́дия Дми́триевна Гро́мова (Опу́льская), մայիսի 21, 1925(1925-05-21), Q4171159?, Q18543280?, Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 2003(2003-12-31), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս բանասեր, գրականագետ, տեքստաբան, Լև Տոլստոյի ստեղծագործության մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան միջազգային գրականության ինստիտուտի ռուսական դասական գրականության բաժանմունքի գլխավոր գիտական աշխատակից։

Լիդիա Գրոմովա
Ծնվել էմայիսի 21, 1925(1925-05-21)
Q4171159?, Q18543280?, Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 31, 2003(2003-12-31) (78 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանNikolo-Archangelskoe Cemetery
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
Գործունեության ոլորտգրականագիտություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
ԿոչումProf.?
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարNikolay Gudsy?
ՊարգևներՌԴ գիտության վաստակավոր գործիչ և AA Shakhmatov Prize?

ԿենսագրությունԽմբագրել

Լիդիա Գրոմովան ծնվել է 1925 թվականի մայիսի 21-ին Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի Դուրիկինո գյուղում՝ ուսուցչի ընտանիքում[2]։

1941 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի (ՄՓԳՊԻ) գրականության ֆակուլտետ։ Մեծ հայրենական պատերազմի տարիներին ինստիտուտը տեղափոխվել է Աշխաբադ, որից հետո Սվերդլովսկ։ 1945 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (ՄՓԳՊԻ-ն միացել էր ՄՊՀ-ին)՝ «Լև Տոլստոյի ստեղծագործությունում պատմական թեմա» թեմայով պաշտպանելով դիպլոմային աշխատանքը։ Համալսարանն ավարտելուց հետո պրոֆեսոր Նիկոլայ Գուձիյի ղեկավարությամբ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում։

1949 թվականից մինչև 1953 թվականն աշխատել է «Գեղարվեստական գրականություն»-ում, Լև Տոլստոյհի բանաստեղծությունների ամբողջական ժողովածուի խմբագիր։

1952 թվականին «Ստեղծագործական ուշ շրջանում (1880-1900-ական թվականներ) Լև Տոլստոյի ռեալիզմի առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան։

1953 թվականից եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի, իսկ հետո՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան միջազգային գրականության ինստիտուտի բաժանմունքի գլխավոր գիտական աշխատակից, 1988 թվականից մինչև 2002 թվականը՝ ռուսական դասական գրականության ամբիոնի վարիչ։ Ամուսնացած է եղել գրականագետ Միխայիլ Գրոմովի (1927-1990)` Անտոն Չեխովի ստեղծագործության մասնագետի հետ։

1983 թվականին «19-րդ դարի ռուսական գրականության տեքստաբանության խնդիրները» թեմայով պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ 1993 թվականին հաստատվել է պրոֆեսորի կոչումում։

2000 թվականի մայիսի 26-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գրականագիտության բաժանմունքի թղթակից-անդամ։

Լիդիա Գրոմովան մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 31-ին Մոսկվայում՝ 78 տարեկան հասակում[3]։

ԲանաստեղծություններԽմբագրել

Լիդիա Գրոմովա համարվում է Լև Տոլստոյի տեղծագործությունների ամբողջական ժողովածուի ակադեմիական հրատարակության գլխավոր խմբագիրը՝ 2000 թվականից հրատարակվող 100 հատորներում, ինչպես նաև բազմաթիվ հոդվածների և գրախոսությունների հեղինակ է (ընդամենը 200-ից ավելի գիտական հրատարակություններ)։

  • Лев Николаевич Толстой: Мат-лы к биографии с 1886 по 1892 гг. М., 1979
  • Лев Николаевич Толстой: Мат-лы к биографии с 1892 по 1899 гг. М., 1998
  • Избранные труды. М., 2005.

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 1: А-З. — М.: Издательский центр «Москвоведение», 2007
  3. Могила Л. Д. Громовой
  4. Премия им. А. А. Шахматова

ԳրականությունԽմբագրել

  • Посвящается Лидии Дмитриевне Громовой-Опульской. М.: Наследие, 2000.
  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 1: А-З. — М.: Издательский центр «Москвоведение», 2007

Արտաքին հղումներԽմբագրել