Տեքստաբանություն
Տեքստաբանություն (լատիներեն՝ textum - բառերի կապ և հունարեն՝ Λογος - խոսք), գրականագիտության բաժիններից մեկը, որն զբաղվում է անցյալի գրողների երկերի գիտականորեն ճշտված (քննական) բնագրերը հրատարակելու գործով։ Դրա համար հիմք են ծառայում պահպանված ձեռագրերը, հեղինակի կենդանության ժամանակ եղած հրատարակությունները և այլ տվյալներ։
Տեքստաբանությունը ձգտում է դասական գրողների երկերն ազատել գրաքննական և այլ կարգի աղճատումներից, օտարամուտ հատվածներից և արտահայտել հեղինակի իսկական կամքը։ Գիտական հրատարակության մեջ տեղ են գտնում նաև տվյալ երկի տարբերակները։ Տեքստաբանական մանրակրկիտ աշխատանքի՝ ճշտումների շնորհիվ երբեմն էապես փոխվում են մեր պատկերացումները տվյալ ստեղծագործության և գրողի մասին[1]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Զավեն Ավետիսյան, Տեքստաբանություն, Երևան, «Վան Արյան», 2000։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 288.