Լիդիա Ալեքսեևնա Ավիլովա (ծննդյամբ՝ Ստրախովա, ռուս.՝ Лидия Алексеевна Авилова, հունիսի 3 (15), 1864, Klekotki, Տուլայի նահանգ - սեպտեմբերի 27, 1943(1943-09-27), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող և հուշավիպագիր։ Ավիլովայի ստեղծագործությունները տպագրվել են «Գեղարվեստական հանդես» (ռուս.՝ Живописное обозрение), «Հյուսիս» (ռուս.՝ «Север»), «Նոր Խոսք» (ռուս.՝ Новое слово), «Ռուսական Հարստություն» (ռուս.՝ Русское богатство), «Եվրոպայի տեղեկագիր» (ռուս.՝ «Вестник Европы»), «Նիվա» (ռուս.՝ Нива) և այլ ամսագրերում, գրքերը հրատարակվել են «Միջնորդ» հրատարակչությունում։

Լիդիա Ավիլովա
ռուս.՝ Ли́дия Алексе́евна Ави́лова
Ծննդյան անունռուս.՝ Лидия Алексеевна Страхова
Ծնվել էհունիսի 3 (15), 1864
ԾննդավայրKlekotki, Տուլայի նահանգ
Վախճանվել էսեպտեմբերի 27, 1943(1943-09-27) (79 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 Lidia Avilova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լիդիա Ավիլովան ծնվել է Տուլայի նահանգի Եպիֆանսկի շրջանի Կլեկոտկի գյուղում, ոչ հարուստ ազնվական կալվածքում (այժմ՝ Ռյազանի մարզի Սկոպինսկի շրջան)։ 1882 թվականին ավարտել է Մոսկվայի գիմնազիան։ 1887 թվականին ամուսնացել է և Մոսկվայից տեղափոխվել Պետերբուրգ, որտեղ էլ սկսվել է նրա գրական կյանքը։ Քրոջ ամուսնու՝ «Պետերբուրգյան թերթի» խմբագիր և հրատարակիչ Սերգեյ Նիկոլաևիչ Խուդեկովի տանը ծանոթացել է բազմաթիվ հայտնի գրականագետների հետ, այդ թվում՝ Անտոն Չեխովի, Լև Տոլստոյի, Մաքսիմ Գորկու, Իվան Բունինի և ուրիշների։

1890 թվականին Ավիլովայի պատմվածքները հրատարակվել են պետերբուրգյան թերթերում և ամսագրերում։ 1896 թվականին հրատարակել է առաջին ժողովածուն՝ «Բախտավոր մարդը և այլ պատմվածքներ»[1]։ 1898 թվականին «Ռուսական հարստություն» (ռուս.՝ Русское богатство) ամսագիրը տպագրել է Ավիլովի առաջին վիպակը՝ «Ժառանգորդները»։ «Նիվա» ամսագրի №№ 3-4 ամսական գրական հավելվածներում 1901 թվականին տպագրվել է «Ավելորդ զգացմունք» վիպակը։

1906 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Մոսկվա, որտեղ շարունակել է արդյունավետ աշխատել.

  • «Իշխանություն և այլ պատմվածքներ» (ռուս.՝ «Власть и другие рассказы», 1906)
  • «Որդին։ Պատմվածք» (ռուս.՝ «Сын. Рассказ», 1910)
  • «Առաջին վիշտը և այլ պատմվածքներ» (ռուս.՝ «Первое горе и другие рассказы», 1913)
  • «Մարդկային կերպար» (ռուս.՝ «Образ человеческий», 1914)
  • «Շքեղ կյանք։ Կամարդին» (ռուս.՝ «Пышная жизнь. Камардин», 1918)

1914 թվականին Ավիլովան դարձել է«Ռուսական բանահյուսության սիրահարների ընկերության» անդամ, 1918 թվականին՝ Համառուսաստանյան գրողների միության անդամ։ 1922 թվականին բանաստեղծուհին մեկնում է Չեխոսլովակիա հիվանդ աղջկա մոտ։ Երկու տարի ապրելով ռուսական վտարանդիության պայմաններում՝ 1924 թվականին վերադարձել է Ռուսաստան։ 1929 թվականին ընտրվել է «Անտոն Չեխովը և նրա դարաշրջանը ընկերության» պատվավոր անդամ։

Մահ խմբագրել

Մահացել է 1943 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայում, Վագանկովյան գերեզմանոցում։ Նրա գերեզմանը կորել է, հարազատները հուշարձան են կանգնեցրել Վագանկովյան գերեզմանոցի 7 Ա տեղամասում[2]։

Ավիլովա և Անտոն Չեխով խմբագրել

 
Չեխովը 1889 թվականին, երբ առաջին անգամ նա և Ավիլովան հանդիպեցին

Մեծ մասսայականություն է վայելում գրողի վերջին գրական աշխատանքը՝ «Ա. Պ. Չեխովն իմ կյանքում» հուշագրությունը, որտեղ նա պատմում է Անտոն Չեխովի հետ նամակագրության և անձնական հանդիպումների մասին, և ամբողջ ստեղծագործությունը կառուցված է հետևյալ կարգախոսի ներքո՝ «սիրավեպ, որի մասին երբեք ոչ ոք չի իմացել, չնայած այն տևել է ամբողջ տասը տարի» (և ինքնատիպ անունը խոսում է իր մասին «Իմ կյանքի սիրավեպը»)։ Այս հուշագրությունը բազմաթիվ վեճերի տեղիք տվեց, որոշ մարդիկ Ավիլովայի գրառումները համարում էին լիովին հիմնավոր, մյուսները քննադատաբար էին մոտենում՝ գրողի կարծիքը համարելով չափազանց սուբյեկտիվ, իսկ որոշ դրվագներ չափազանց կասկածելի։

Հայտնի է, որ Լիդիա Ալեքսեևնան Անտոն Չեխովի հետ ծանոթացել է 1889 թվականին, 1892 թվականից նրա հետ ունեցել է նամակագրական կապ։ Անտոն Պավլովիչը գրախոսել է նրա աշխատանքները, աջակցել դրանց հրատարակմանը, տվել մասնագիտական խորհուրդներ՝ նշելով Ավիլովայի ոճի չափազանց զգայունությունը։

Երկեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Наследники».
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Ավիլովա» հոդվածին։