Լիանա Հայդ
Լիանա Հայդ (գերմ.՝ Liane (Juliane) Haid, օգոստոսի 16, 1895[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - նոյեմբերի 28, 2000[1][2][3], Wabern bei Bern), ավստրիացի դերասանուհի և երգչուհի, նրան հաճախ անվանում են առաջին ավստրիական կինոաստղ:
Լիանա Հայդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 16, 1895[1][2][3] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 28, 2000[1][2][3] (105 տարեկան) |
Մահվան վայր | Wabern bei Bern |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | Deutscher Filmpreis |
ԿենսագրությունԽմբագրել
Լիանա Հայդը ծնվել է 1895 թվականի օգոստոսի 16-ին, Վիեննայում: Սերում է ազնվական ընտանիքից, նրա քույրը` Գրիտ Հայդը, նույնպես եղել է կինոդերասանուհի: Լիանայի բեմական կարիերան սկսվել է թատերական բալետային ներկայացումներով: Ստացել է նաև համակողմանի վոկալ կրթություն, որը հետագայում նրա համար շատ օգտակար է եղել: 1915 թվականին Յակոբ Ֆլեկի մոտ նկարահանվել է իր առաջին ֆիլմում: Երբ ռեժիսոր Ռիխարդ Օսվալդը տեղեկացավ նրա մասին, 1921 թվականին առաջարկեց Լիանային նկարահանվել «Լեդի Համիլթոն» համր ֆիլմի գլխավոր դերում: Նույն ռեժիսորի «Լուկրեցիա Բորջիա» ֆիլմում մեկ այլ կարևոր դերում նկարահանվելուց հետո պատրաստվել է մեկնել Հոլիվուդ, սակայն ամուսնանալով Ավստրո-Հունգարիայի նախկին գործերի նախարար Հենրիխ Կարլ Հեյմերլի թոռան՝ բարոն Ֆրիդրիխ Հեյմերլի (Friedrich Haymerle, 1881-1969) հետ, հրաժարվել էայդ առաջարկից:
Առաջին ձայնային ֆիլմը, որում նկարահանվել է Լիանան, եղել է «Der unsterbliche Lump»-ը, որին հաջորդել են այլ ֆիլմեր: Նրա գործընկերների թվում են եղել Հանս Ալբերսը, Վիլլի Ֆորստը և Գուստավ Ֆրյոլիխը: Շատ ֆիլմերում երգել է, ինչին նպաստել է նրա վոկալ կրթությունը: 1937 թվականին Լիանան ամուսնալուծվել է երկրորդ ամուսնուց՝ բեռլինցի դերասան և ռեժիսոր Հանս Սոմբորնից: Դրանից հետո նա սկսել է ավելի քիչ դերեր ստանալ և ամուսնացել է շվեյցարացի բժիշկ, դոկտոր Կարլ Սպայհերի (Carl Spycher) հետ, որին ուղեկցում էր մերձարևադարձային հետազոտությունների և ուղևորությունների ընթացքում: Բնակվել է Շվեյցարիայում, սակայն 30 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է երրորդ ամուսնուց: Դրանից հետո Լիանան բնակվել է Բաբեռն-Բեռնում երկրորդ ամուսնությունից իր որդու՝ Պիեռի (Peter Pierre Spycher, ծնվ. 1940) հետ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լիանա Հայդը նկարահանվել է միայն մեկ ֆիլմում՝ «Im Krug zum grünen Kranze» և 1953 թվականին պաշտոնապես ավարտել է իր կարիերան:
ՄահԽմբագրել
Մահացել է 2000 թվականի նոյեմբերի 28-ին՝ Բաբերն-Բեռնում: Թաղված է Դորնբահերի տոհմական դամբարանում:
ՀիշատակԽմբագրել
1969 թվականին գերմանական կինոյում ունեցած վաստակի համար Լիանա Հայդը ստացել է Filmband in Gold մրցանակ: 2008 թվականին Վիեննայի Հերնալս շրջանի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով՝ Liane-Haid-Weg:
ՖիլմագրությունԽմբագրել
Գերմաներեն
|
|
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #13544697X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
ԳրականությունԽմբագրել
- Kay Weniger. Das große Personenlexikon des Films. Die Schauspieler, Regisseure, Kameraleute, Produzenten, Komponisten, Drehbuchautoren, Filmarchitekten, Ausstatter, Kostümbildner, Cutter, Tontechniker, Maskenbildner und Special Effects Designer des 20. Jahrhunderts. Band 3: F - H. John Barry Fitzgerald — Ernst Hofbauer. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2001, ISBN 3-89602-340-3.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լիանա Հայդ կատեգորիայում։ |