Լե Ալ

Փարիզի 1-ին շրջանի 2-րդ վարչական թաղամաս

Լե Ալ (ֆր.՝ Les Halles, произношение: [le al]), Փարիզի 1-ին շրջանի 2-րդ վարչական թաղամաս։ Գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում` Սենի աջ ափին։ Անունը գալիս է կենտրոնական պարենային շուկայից, որը այստեղ էր գտնվում մինչև 1970-ականների սկիզբը։ Այսօր նրա տեղում ծառուղիներով և մանկական հրապարակներով զբոսայգի է, ինչպես նաև չորս մակարդակներից բաղկացած «Ֆորում դե Ալ» (Le Forum des Halles) ստորգետնյա առևտրային կենտրոնը, արևադարձային բույսերի ջերմոցով լողավազան, կինոթատրոններ, մանկական գրադարան, երաժշտական դպրոց-կոնսերվատորիա։ Ավելի ցածր` գետնի տակ է գտնվում RER «Շատլե - Լե Ալ» (Châtelet - Les Halles) երկաթուղային կայարանը` աշխարհում ամենամեծ ստորգետնյա կայարանը, որը թույլ է տալիս արագ հասնել քաղաքի կենտրոն Փարիզի տարածաշրջանի ցանկացած կետից` օրական 800 000 մարդ ուղևորահոսքով։ Տարածքը 10 հա է, սա Եվրոպայի առաջին հետիոտնային թաղամասն է[փա՞ստ]:

Լե Ալ
Տեսակfood market? և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Ֆրանսիա[1]
ՎարչատարածքՓարիզի 1-ին շրջան
Քարտեզ
Քարտեզ
Փարիզի 1-ին շրջանի թաղամասերը

Պատմություն խմբագրել

 
Փարիզի Լե Ալ կենտրոնական շուկան 1863 թվականին

Նախկին ճահճային տեղանք է մշակվող այգիների ու դաշտերի տեղում` Անմեղների գերեզմանատան շուրջ։ 1137 թվականին՝ Փարիզի նոր արվարձանի` Բո Բուրի (Beau Bourg` Գեղեցիկ քաղաք) ստեղծման ժամանակաշրջանում, Լյուդովիկոս VI թագավորը տնօրինում է Շամպոյի (Champeaux) շուկան այստեղ տեղափոխելը, որը, հաստատվելով Բո Բուրում, դարեր շարունակ շարունակել է ընդլայնվել։

1854 թվականին ճարտարապետ Վիկտոր Բալտարը մետաղական և ապակե փակ շուկաների նոր շենքեր է կառուցում (les halles): Էմիլ Զոլայի թեթև ձեռքով շուկան կոչվել է «Փարիզի փոր»[2]։

Մինչև 1960-ական թվականները կյանքը թաղամասում եռում էր` չդադարելով ո'չ ցերեկը, ո'չ գիշերը։ 1960-ական թվականներին ակնհայտ անհրաժեշտություն առաջացավ Կենտրոնական շուկան քաղաքից դուրս բերել տարբեր պատճառներով, առաջին հերթին` սանիտարական և տրանսպորտային, ինչն էլ արվեց 1972 թվականին. փակ շուկաների շենքերը ապամոնտաժվեցին։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Նոժան սյուր Մարն և Յոկոհամա քաղաքներ (Ճապոնիա

Կենտրոնական շուկայի տեղում այգի կառուցելու գաղափարը դուր չէր գալիս նախագահ Ժորժ Պոմպիդուին, որը վախենում էր, որ հազարավոր հիպիներ կհիմնվեն կենտրոնական զբոսայգում, բայց այդ գաղափարը պնդեց մայրաքաղաքի այն ժամանակվա քաղաքապետ Ժակ Շիրակը, որն էլ նախագիծը հասցրել է ավարտին։ Ընդ որում Շիրակը հրաժարվել է իսպանացի Ռիկարդո Բոֆիլի ծառայություններից, որը հաղթել էր նոր թաղամասի նախագծման մրցույթում։

Լե Ալը մշակույթում խմբագրել

Փարիզի կենտրոնական թաղամասը չէր կարող հետք չթողնել մշակույթի մեջ։ Էմիլ Զոլայի «Փարիզի փորը» 1873 թվականի վեպը, 1956 թվականի ֆրանսիական «Նուրբ Իրման» երաժշտական վոդևիլը և 1972 թվականի համանուն հեռուստաֆիլմը, ինչպես նաև 1962 թվականի Բիլլի Ուայլդերի «Նուրբ Իրման» օսկարակիր ֆիլմը Ջեք Լեմոնի և Շիրլի Մաքլեյնի հետ արտացոլել և պահպանել են Լե Ալի բուռն կյանքը։ Նույնիսկ կայարանի և Լե Ալ առևտրի կենտրոնի կառուցման վայրում եղած փոսորակն է օգտագործվել. «Ձեռք մի' տվեք սպիտակ կնոջը» ֆիլմ-առակում Կատրին Դենյովի և Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ 1974 թվականին և Ռոման Պոլանսկու 1976 թվականին նկարահանած «Կենվորը» ֆիլմում[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Текст романа Э. Золя «Чрево Парижа»
  3. Francisco Huertas Hernández (07.02.2017). «Paris-Les Halles - Une photo et des films ("Irma la Douce", "Non toccare la donna bianca", "Le locataire")» (իսպաներեն). El Acorazado Cinéfilo - Le Cuirassé Cinéphile. Արխիվացված է օրիգինալից 2020.02.08-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լե Ալ» հոդվածին։