Լեռնիկ Հարությունյան

հայ դերասան

Լեռնիկ Հարությունյան (մայիսի 16, 1981(1981-05-16), Նավուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Բացի հայկական ֆիլմերը, նկարահանվել է գերմանական, պարսկական և ֆրանսիական ֆիլմերում։

Լեռնիկ Հարությունյան
Ծնվել էմայիսի 16, 1981(1981-05-16) (42 տարեկան)
ԾննդավայրՆավուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2002)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Լեռնիկ Հարությունյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 16-ին, Հայաստանի Տավուշի մարզի Նավուր գյուղում։ 2002 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2005 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է։ Աշխատել է նաև «ATV», «Արմենիա», «Շանթ», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում[1]։

Ներկայացումներ խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան 40 օրը» Պատվելի Նոխուդյան
Պերճ Զեյթունցյան «Արշակ թագավոր» Երիտասարդ
Պերճ Զեյթունցյան «Ոտքի, դատարանն է գալիս» Յոհան
Ն. Բաեռ «Դեպք մետրոյում» Թոնի Գոյա
Գ. Ֆիգերեյդո «Եզոպոս» Ագնոստոս
Ռ. Մարուխյան «Եղեգնուհի» Ձկնորս
Ֆ. Դյուրենմաթ «Ծեր տիկնոջ այցը» Գեղանկարիչ
Բ. Բրեխտ «Կովկասի կավճե շրջան» Բժիշկ-երաժիշտ
Լ. Ռիչարդսոն «Մեծ անտառի զավակները» Ճապոնացի

Հեռուստասերիալներ խմբագրել

Անվանում Դեր
«Որբեր»
«Հանուն սիրո»
«Վերվարածներ» Ասքանազի հարևան
«Որոգայթ»
«Կյանքի գինը»
«Կյանքի կարուսել»
«Ոստիկաններ»
«Պահանջվում է գումար»
«Ուր է իմ տղամարդը»
«Եղբայրներ» Լևոն
Ֆուլ հաուս (սիթքոմ) Գագաս
«Դեպի երազանք»
«Անհասցե ծնվածները» Լեռնո
«Փոխնակ մայրը» Կարո
Սյուրպրիզ (սիթքոմ) Իվան

Ֆիլմեր խմբագրել

Անվանում Դեր
«Մի վախեցիր»
«Մեծ պատմություն փոքր քաղաքում»
«Poker.am»
«Հովիվը»
«Կորած մոլորվածը Հայաստանում»
Սպիտակ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լեռնիկ Հարությունյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Սպիտակ»․ ֆիլմ-ռեքվիեմ

Արտաքին հղումներ խմբագրել