Սպիտակ (ֆիլմ, 2018)

ֆիլմ, 2018

«Սպիտակ», ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի նկարահանած հայ-ռուսական համատեղ արտադրության[1] ֆիլմ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Նկարահանվել է երկրաշարժի 30-րդ տարելիցին: Թեև ֆիլմն անվանվել է «Սպիտակ», ռեժիսորը ֆիլմի առաջին մասը նկարահանել է Ղրիմում, երկրորդ մասը` Հայաստանում[2]։

Picto infobox cinema.png
Սպիտակ
Սպիտակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուհայերեն
ՌեժիսորԱլեքսանդր Կոտտ
ԴերակատարներԼեռնիկ Հարությունյան, Ժոզեֆին Ժապի, Դմիտրի Մուլյար և Ալեքսանդր Կուզնեցով
ԿինոընկերությունTelesto-Film Company
National Cinema Development Foundtion
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում: Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր: Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած: Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները: Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ:
Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել:

ԴերերումԽմբագրել

  • Լեռնիկ Հարությունյան
  • Հերմինե Ստեփանյան
  • Ալեքսանդրա Պոլիտիկ
  • Օլեգ Վասիլկով
  • Ժոզեֆին Ժապի
  • Օլիվիե Պաժես
  • Մարտուն Ղևոնդյան
  • Արթուր Մանուկյան
  • Ալեքսանդր Կուզնեցով
  • Կոնստանտին Պոյարկին
  • Դմիտրի Մուլյար
  • Աննա Ցուկանովա-Կոտտ
  • Եկատերինա Ֆեդուլովա

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Մարինա Սոչինսկայա
  • Բեմադրող օպերատոր՝ Պյոտր Դուխովսկոյ
  • Բեմադրող նկարիչ՝ Օլեգ Ուխով
  • Մոնտաժի ռեժիսոր՝ Նիկոլայ Ռյախովսկի, Օլգա Գրինշպունի մասնակցությամբ
  • Զգեստների նկարիչ՝ Ելենա Ուշակովա
  • Նկարիչ դիմահարդար՝ Մարինա Եվսեյենկո
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆեդենև
  • Պրոդյուսերներ՝ Թերեզա Վարժապետյան, Ելենա Գլիկման

ՓառատոներԽմբագրել

  • Մոսկվայի միջազգային կինոփառատոն, Լավագույն ռեժիսորական մրցանակ
  • Մոնրեալի համաշխարհային կինոփառատոն
  • Accolade Global կինոմրցույթ, Գերազանցության հատուկ մրցանակ
  • Ասիական խաղաղության էկրանային մրցանակաբաշխություն
  • «Ամուրի աշուն» բաց ռուսական կինոյի և թատրոնի փառատոն
  • Լավագույն ռեժիսորական մրցանակ
  • Նիժնի Նովգորոդի «Մանկական կինոյի» բարեգործական ֆիլմերի փառատոն, Հանդիսատեսի մրցանակ
  • «Լուչեզարնի անգել» միջազգային բարեգործական կինոփառատոն
  • Ասիական մայրցամաքի կինոփառատոն (AWFF)
  • Ֆորտ Լոդերդալ միջազգային կինոփառատոն (FLIFF)
  • Նուռ կինոփառատոն, Լավագույն խաղարկային ֆիլմ / Հանդիսատեսի մրցանակ
  • Festival du cinema russe a Honfleur
  • Տալլինի սև գիշերներ կինոփառատոն
  • Թբիլիսիի միջազգային կինոփառատոն

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել