Լեռնիկ Հակոբյան

հայ գրող

Լեռնիկ Հակոբյան (1970, Արփագետիկ, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, պետական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (2008-2009)[1], Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ[2]։

Լեռնիկ Հակոբյան
Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
օգոստոսի 7, 2008 - հունիսի 15, 2009
Հաջորդող Նարինե Աղաբալյան
Արցախի վարչապետի խորհրդական
 ապրիլի 12, 2010
Արցախի Կրթության և գիտության նախարարության Լեզվի տեսչության պետ
2005 - 2007
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1996)
Մասնագիտություն՝ գրող և պետական գործիչ
Ծննդյան օր 1970
Ծննդավայր Արփագետիկ, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Արցախ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1970 թվականին Հադրութի շրջանի Արփագետիկ (Քարինգ) գյուղում՝ ուսուցչի ընտանիքում[2]։ 1978-1988 թվականներին սովորել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում[2]։ 1988-1993 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում[2]։ 1993-1996 թվականներին կրթությունը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում[2]։ 1992-1996 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում[2]։ 2000 թվականին ավարտել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավաբանության ֆակուլտետը[2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1996-2005 թվականներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում, Արցախի կառավարության աշխատակազմում և Արցախի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների և քաղաքաշինության նախարարությունում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ[2]։ 2005-2007 թվականներին զբաղեցրել է Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Լեզվի տեսչության պետի պաշտոնը[2]։ Արցախի նախագահի 2008 թվականի օգոստոսի 7-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար[2]։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 2009 թվականի հունիսի 15–ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից[1]։

2010 թվականի ապրիլի 12-ին Արցախի վարչապետի որոշմամբ նշանակվել է Արցախի վարչապետի խորհրդական[2][3]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ է[2]։ Հեղինակել է հինգ գիրք[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Լեռնային Ղարաբաղում նոր նախարար է նշանակվել». news.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 ««ԻՆքնակենսագրություն», Լեռնիկ Հակոբյան․ Արցախի գրողների միություն». artsakhwriters.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «ԼՂՀ վարչապետի խորհրդական է նշանակվել Լեռնիկ Հակոբյանը». newsarmenia.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.