Արցախի Հանրապետության Պետական նախարար

(Վերահղված է Արցախի վարչապետից)

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքական պաշտոն Արցախի Հանրապետությունում։ Համարվում է Արցախի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարը։ Պաշտոնը ստեղծվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Արցախի Հանրապետության նոր սահմանադրության, որը հաստատվել էր 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով Արցախի վարչապետի պաշտոնը վերացնելուց հետո[1]։ Առաջին Պետական նախարար նշանակվել է Արայիկ Հարությունյանը։ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից ներկայիս պետական նախարարը Արթուր Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության Պետական նախարար
Պաշտոնավարում է՝
Արթուր Հարությունյան
ՏիտղոսՊարոն Նախարար
ՆստավայրՍտեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, № 1, կառավարության շենք։
ՆշանակողԱրայիկ Հարությունյան
Անդրանիկ պաշտոնավարԱրայիկ Հարությունյան
Ձևավորումհունիսի 6, 2018
Կայքhttp://gov.nkr.am/hy/prime-minister/

Պատմություն խմբագրել

Մինչ այդ, պաշտոնը կոչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար, իսկ այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետ։ Պաշտոնը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 18-ին՝ Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդի առաջին գումարման անդրանիկ նստաշրջանում[2]։ Չնայած ծայրահեղ վտանգավոր պայմաններին կազմակերպած համընդհանուր ընտրություններում ընտրվում է նորանկախ Արցախի առաջին օրենսդիր մարմինը, որն իր հերթին կազմավորում է նախարարների խորհուրդ, որի ղեկավար է նշանակվում Օլեգ Եսայանը։

Արցախի վարչապետների ցանկ (1992-2017) խմբագրել

Մինչ օրս գործած Արցախի վարչապետների ցանկը[3]՝

Արցախի պետական նախարարների ցանկ խմբագրել

Պատկեր Անուն

(Ծնունդ-Մահ)

Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն
1   Արայիկ Հարությունյան
(1973–)
սեպտեմբերի 25, 2017 հունիսի 6, 2018 Ազատ հայրենիք
2   Գրիգորի Մարտիրոսյան[4]
(1978–)
հունիսի 6, 2018 հունիսի 1, 2021 Անկուսակցական
3 Արտակ Բեգլարյան
(1988–)
հունիսի 1, 2021 նոյեմբերի 3, 2022 Անկուսակցական
4   Ռուբեն Վարդանյան
(1968–)
նոյեմբերի 4, 2022 փետրվարի 23, 2023 Անկուսակցական
5 Գուրգեն Ներսիսյան
(1985–)
փետրվարի 24, 2023 օգոստոսի 31, 2023 Անկուսակցական
6 Սամվել Շահրամանյան
(1978–)
օգոստոսի 31, 2023 սեպտեմբերի 10, 2023 Անկուսակցական
7 Արթուր Հարությունյան
(1979–)
սեպտեմբերի 18, 2023 մինչ օրս Ազատ հայրենիք

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախը նոր Սահմանադրություն ունի». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարնեչի խորհրդի մասին» օրենքը կիրարկելու մասին». armenpress.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. LLC, Helix Consulting. «Նախկին վարչապետներ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Grigory Martirosyan appointed Artsakh State Minister». artsakhpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել