Արցախի Հանրապետության կառավարություն

(Վերահղված է Արցախի կառավարությունից)

Արցախի կառավարությունը երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է (1992-1994 թվականներին՝ պատերազմական իրադրության պայմաններում, լիազորությունների մեծ մասը ժամանակավորապես փոխանցվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին, ՊՊԿ)։ ԼՂՀ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։

ԼՂՀ Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից։ Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում նրա անդամների աշխատանքը։ Կառավարությունը նշանակում և ազատում է վարչակազմերի (տարածքային կառավարման մարմիններ) ղեկավարներին, Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը։ Կառավարությունը հաշվետու է ԼՂՀ նախագահին և Ազգային Ժողովին։

ՆախարարներԽմբագրել

Պաշտոն Անուն Պաշտոնավարում
Պետական նախարար Արտակ Բեգլարյան-Անկուսակցական
Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան-Անկուսակցական
Պաշտպանության նախարար Միքայել Արզումանյան-Անկուսակցական
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան-Անկուսակցական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյան-Անկուսակցական
Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան- անկուսակցական
Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյան-Անկուսակցական
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյան- անկուսակցական
Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյան- անկուսակցական
Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյան-Ազատ Հայրենիք կուսակցություն
Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյան-Ազատ Հայրենիք կուսակցություն
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյան- անկուսակցական

Պետական կառավարման այլ մարմիններԽմբագրել


Պաշտոն Անուն Պաշտոնավարում
Ոստիկանության պետ (ՆԳՆ) Արտեմ Հարությունյան-Անկուսակցական
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյան-Անկուսակցական
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն (ՆԳՆ) Մեխակ Արզումանյան-Անկուսակցական