Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրի (Երևան)
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրի (նաև Լեոնիդ Ազգալդյանի հուշարձան[1][2], Լեոնիդ Ազգալդյանի հուշաքար[3]), Արցախյան ազատամարտի հայազգի հրամանատար, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կիսանդրի, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում[1][2]։
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրի | |
---|---|
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկ |
Բարձրություն | 2,2 մ |
Քանդակագործ(ներ) | Տիգրան Արզումանյան |
Նյութ | գրանիտ |
Շինարարության ավարտ | 2002, դեկտեմբերի 11-ին |
Ներկա վիճակ | Կանգուն
|
Հուշարձանը տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին[1][2]։
Հեղինակ
խմբագրելՀուշարքանի քանդակագործն է Տիգրան Արզումանյանը[1][2]
Ճարտարապետական նկարագիր
խմբագրելՀուշարձանը կառուցված է գրանիտից, ընդհանուր բարձրությունը 2,2 մետր է[1]։
Վանդալիզմ
խմբագրել2022 թվականի ապրիլին Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին ենթարկվել է վանդալության, Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը կոտրել է Լեոնիդ Ազգալդյանի քթի հատվածը[3][4][5]։ Դեպքից հետո ոստիկանությունը հայտնաբերել է նրան և ձերբակալել, որից երեք օր անց ազատ արձակել[4][5]։ Լեոնիդ Ազգալդյանի արձանի նկատմամբ վանդալություն իրականացրած անձի կարծիքով ինքն այդ քայլին է դիմել, քանի որ, ըստ նրա, Լեոնիդ Ազգալդյանն է մեղավոր 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի համար[4]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 DVahagn. «ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ – idiscoverarmenia». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ոսկեխունկ մի մոմ՝ նրա սուրբ շիրմին». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 3,0 3,1 «Երևանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը» հոդված tert.am լրատվական կայքում, (արխիվացված 14․04․2022թ․)
- ↑ 4,0 4,1 4,2 «Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթը ջարդել եմ, որովհետև նա է մեղավոր 5 հազար զոհի համար» հոդված hraparak.am լրատվական կայքում, (արխիվացված 18․04․2022թ․)
- ↑ 5,0 5,1 «Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է» հոդված armeniasputnik.am լրատվական կայքում։