Լեոնարդո Պավոլետի

իտալացի ֆուտբոլիստ

Լեոնարդո Պավոլետի (իտալ.՝ Leonardo Pavoletti, նոյեմբերի 26, 1988(1988-11-26)[1][2], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կալյարիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Լեոնարդո Պավոլետի
Leonardo Pavoletti
Պավոլետին 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 26, 1988(1988-11-26)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կալյարի
Համար 30
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2008 Իտալիա Արմանդո Պիկի 59 (16)
2008-2009 Իտալիա Վիարեջո 26 (7)
2009-2010 Իտալիա Պավիա 28 (9)
2010-2011 Իտալիա Յուվե Ստաբիա 7 (0)
2011 Իտալիա Կազալե 11 (3)
2011-2012 Իտալիա Վիրտուս Լանչանո 36 (16)
2012-2015 Իտալիա Սասուոլո 44 (12)
2013-2014   Իտալիա Վարեզե 33 (24)
2015-2017 Իտալիա Ջենոա 44 (23)
2017-2018 Իտալիա Նապոլի 6 (0)
2017-2018   Իտալիա Կալյարի 33 (11)
2018-ներկա Իտալիա Կալյարի 33 (16)
Ազգային հավաքական
2019-ներկա Իտալիա Իտալիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Պավոլետին սկսել է Արմանդո Պիկիում[4], ապա հանդես եկել Վիարեջոյում, Պավիայում, Յուվե Ստաբիայում և Կազալեում[5]։ 2011-12 մրցաշրջանում իտալացին միացավ Վիրտուս Լանչանոյին, որտեղ խփեց 16 գնդակ անցկացրած 36 հանդիպումներում՝ դառնալով Սերիա C-ի լավագույն ռմբարկուն[6] և օգնելով իր թիմին տեղափոխվել Իտալիայի երկրորդ դիվիզիոն։

Սասուոլո խմբագրել

2012 թվականի ամռանը Պավոլետին տեղափոխվեց Սասուոլո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ավելինոյի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Չեզենայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[8]։ Սեպտեմբերի 9-ին Պավոլետին հետ-տրիկ ձևակերպեց Էմպոլիի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սասուոլոյին[9]։ 2013 թվականի փետրվարի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ասկոլիի դեմ խաղում[10]։ Իր առաջին մրցաշրջանում Պավոլետին անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Սասուոլոյին հաղթել Սերիա B-ն և իր պատմության մեջ առաջին անգամ տեղափոխվել Իտալիայի առաջնություն[11]։

Առաջին հանդիպումը Սերիա A-ում Պավոլետին անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 25-ին՝ փոխարինման մտնելով Տորինոյի դեմ խաղում[12]։ Սեպտեմբերի 2-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Վարեզեին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 8-ին՝ Լատինայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[13]։ Սեպտեմբերի 14-ին իտալացին դուբլ ձևակերպեց Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[14]։ Սեպտեմբերի 24-ին Պավոլետին խփեց Ռեջինայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վարեզեին[15]։ Հոկտեմբերի 4-ին իտալացին դուբլ ձևակերպեց Պադովայի դեմ խաղում[16]։

2013 թվականի նոյեմբերի 17-ին Պավոլետին դուբլ ձևակերպեց Կրոտոնեի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վարեզեին[17]։ Դեկտեմբերի 21-ին նա 2 գոլ խփեց Բրեշիայի դեմ խաղում[18]։ 2014 թվականի փետրվարի 15-ին իտալացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում[19]։ Ապրիլի 5-ին Պավոլետին 2 գոլային փոխանցում տվեց Յուվե Ստաբիայի դեմ խաղում[20]։ Ապրիլի 17-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կրոտոնեի դեմ խաղում[21]։ Մայիսի 24-ին իտալացին դուբլ ձևակերպեց Նովարայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ Հունիսի 13-ին Պավոլետին 2 գոլ խփեց Նովարայի դեմ պատասխան խաղում[23]։ Վարեզեի կազմում նա անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

2014-15 մրցաշրջանում Պավոլետին վերադարձավ Սասուոլո, թեև նրանով հետաքրքրված էին Ստյաուա Բուխարեստը[24], Հոֆենհայմը[25][26] և Լիդս Յունայթեդը[27][28][29]։ Այստեղ իտալացին մրցակցում էր Սիմոնե Ձաձայի, Նիկոլա Սանսոնեի ու Դոմենիկո Բերարդիի հետ և ստանում էր քիչ խաղաժամանակ։ Իր առաջին գոլը Սերիա A-ում Պավոլետին խփեց 2014 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[30][31]։ Սասուոլոյի կազմում նա անցկացրեց 50 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ջենոա խմբագրել

2015 թվականի հունվարի 29-ին Պավոլետին մրցաշրջանի ավարտը անվճար վարձավճարով միացավ Ջենոային, իսկ Ֆրանչեսկո Աչերբին նույն գործարքով 1.8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[32]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 9-ին՝ փոխարինելով Մբայե Նյանգին Լացիոյի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 15-ին՝ Պարմայի դեմ խաղում[34]։ Մայիսի 11-ին Պավոլետին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում[35]։ Մայիսի 17-ին՝ Ատալանտայի դեմ խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ջենոային հաղթել 4-1 հաշվով[36]։ Վարձավճարի ընթացքում իտալացին անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[37]։

2015 թվականի հուլիսի 7-ին Ջենոան գնեց Պավոլետիի լրիվ տրանսֆերը 4 միլիոն եվրոյի դիմաց[38]։ Հոկտեմբերի 28-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում[39]։ Նոյեմբերի 22-ին նա գոլ խփեց Սասուոլոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ջենոային[40]։ Նոյեմբերի 29-ին Պավոլետին հեռացվեց խաղադաշտից Կարպիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 6-րդ րոպեին[41]։ 2016 թվականի հունվարի 5-ին նա դուբլի հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[42]։ Հունվարի 17-ին Պավոլետին դուբլ ձևակերպեց Պալերմոյի դեմ խաղում[43][44]։ Մայիսի 8-ին իտալացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[45]։ Ջենոայի կազմում Պավոլետին անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի խմբագրել

2017 թվականի հունվարի 2-ին Պավոլետին 18 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[46][47][48][49]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 10-ին՝ փոխարինելով Մանոլո Գաբիադինիին Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[50]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում ակումբի կազմում անցկացրեց հունվարի 29-ին՝ փոխարինելով Ժորժինյոյին Պալերմոյի դեմ խաղում[51]։ Նապոլիում Պավոլետին անցկացրեց 10 հանդիպում, որոնցից միայն 2-ը թիմի մեկնարկային կազմում[52]։

Կալյարի խմբագրել

2017 թվականի օգոստոսի 30-ին Պավոլետին սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով միացավ Կալյարիին՝ ակումբի կազմում կնքելով 5 տարվա պայմանագիր[53][54][55]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կրոտոնեի դեմ խաղում[56]։ Իր առաջին գոլը Կալյարիի կազմում խփեց հոկտեմբերի 15-ին՝ Ջենոայի դեմ խաղում[57]։ Հոկտեմբերի 25-ին Պավոլետին գոլ խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[58]։ 2018 թվականի մարտի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լացիոյի դեմ խաղում[59]։ Մայիսի 13-ին իտալացին խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ օգնելով Կալյարիին հաղթել 1-0 հաշվով[60]։ Իր առաջին մրցաշրջանում Պավոլետին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ[61]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Պավոլետին դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պալերմոյի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կալյարիին[62]։ Օգոստոսի 26-ին իտալացին դուբլ ձևակերպեց Սասուոլոյի դեմ խաղում[63]։ Հոկտեմբերի 21-ին նա գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[64]։ Հոկտեմբերի 28-ին Պավոլետին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[65]։ 2019 թվականի փետրվարի 16-ին նա դուբլ ձևակերպեց Պարմայի դեմ խաղում[66]։ Ապրիլի 14-ին իտալացին գոլ խփեց Տորինոյի դեմ խաղում[67]։ 2018-19 մրցաշրջանում Պավոլետին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[68]։

2019 թվականի օգոստոսի 25-ին՝ Բրեշիայի դեմ խաղում[69] Պավոլետին ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով շուրջ 7 ամիս[70][71]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իտալիայի ազգային հավաքական Պավոլետին առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 27-ին՝ Ֆրանսիայի և Իսրայելի դեմ խաղերի համար[72][73], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[74][75]։ 2016 թվականից հետո հաջորդ անգամ նա ազգային հավաքական հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 10-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Պորտուգալիայի և Միացյալ Նահանգների դեմ խաղերի համար[76][77][78], սակայն կրկին խաղադաշտ դուրս չեկավ[79][80]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Պավոլետին նշեց 2019 թվականի մարտի 26-ին՝ փոխարինելով Ֆաբիո Կվալյարելային Լիխտենշտայնի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 76-րդ րոպեին[81][82]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[83]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվե Ստաբիա 2010–11 Սերիա C 8 0 0 0 8 0
Վիրտուս Լանչանո 2011–12 33 15 3 1 36 16
Սասուոլո 2012–13 Սերիա B 33 11 2 0 35 11
2013–14 Սերիա A 2 0 1 1 3 1
2014–15 9 1 3 0 12 1
Ընդհանուր 44 12 6 1 0 0 0 0 50 13
Վարեզե (վարձավճար) 2013–14 Սերիա B 36 20 1 0 2 4 39 24
Ջենոա 2014–15 Սերիա A 10 6 0 0 10 6
2015–16 25 14 1 1 26 15
2016–17 9 3 1 1 10 4
Ընդհանուր 44 23 2 2 0 0 0 0 46 25
Նապոլի 2016–17 Սերիա A 6 0 4 0 10 0
Կալյարի 2017–18 33 11 0 0 33 11
2018–19 32 16 2 2 34 18
2019–20 1 0 1 0 2 0
Ընդհանուր 66 27 3 2 0 0 0 0 69 29
Կարիերայի ընդհանուր 237 97 19 6 0 0 2 4 258 107

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[83]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 1
Ընդհանուր 1 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 26, 2019 Էնիո Տարդինի մարզադաշտ, Պարմա, Իտալիա   Լիխտենշտայն 6–0 6–0 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սասուոլո

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - L. Pavoletti - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. UEFA.com. «Who is Napoli's new signing Leonardo Pavoletti?». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. Newman, Blair. «Scouting AC Milan Transfer Target Leonardo Pavoletti». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 «Bomber Lega Pro, Le Noci e Pavoletti capocannonieri della Prima Divisione B davanti a Evacuo». Lega Pro (իտալերեն). 2012 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «US Sassuolo - Calcio Avellino SSD, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «Romagna Centro Cesena - US Sassuolo, Aug 27, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «FC Empoli - US Sassuolo, Sep 9, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. «Ascoli Calcio - US Sassuolo, Feb 26, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. 11,0 11,1 s.r.o., LiveSport. «Serie B 2012/2013 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. «Torino FC - US Sassuolo, Aug 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «Latina Calcio 1932 - Varese Calcio, Sep 8, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «Varese Calcio - Delfino Pescara 1936, Sep 14, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. «Varese Calcio - Urbs Reggina 1914, Sep 24, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. «Calcio Padova - Varese Calcio, Oct 4, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. «Varese Calcio - FC Crotone, Nov 17, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  18. «Brescia Calcio - Varese Calcio, Dec 21, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. «Delfino Pescara 1936 - Varese Calcio, Feb 15, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  20. «SS Juve Stabia - Varese Calcio, Apr 5, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  21. «FC Crotone - Varese Calcio, Apr 17, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  22. «Novara Calcio 1908 - Varese Calcio, May 24, 2014 - Serie B Play-out - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  23. «Varese Calcio - Novara Calcio 1908, Jun 13, 2014 - Serie B Play-out - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  24. «Steaua isi ia atacant din Italia». Ziare.com (ռումիներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  25. «Leeds battle Hoffenheim in the race to land Varese forward Leonardo Pavoletti [Sky Italia] | 101 Great Goals». Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  26. «Stürmersuche: Hoffenheim fahndet in Italien». Fussball Transfers: Aktuelle News und Gerüchte vom Transfermarkt (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  27. «Leeds United Preparing Move for Italian Striker Leonardo Pavoletti». 90min.com (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  28. «Leeds United in 'pole position' to sign 25-year-old Serie A striker | Football League World». footballleagueworld.co.uk (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. «Leeds United Fail With Late Bid For Leonardo Pavoletti As Nicola Salerno Charm Offensive Falls On Deaf Ears». Inside Futbol (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  30. «US Palermo - US Sassuolo, Dec 13, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  31. «Palermo v Sassuolo Live Commentary & Result, 13/12/2014, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  32. PianetaGenoa1893.net (2015 թ․ հունվարի 30). «UFFICIALI ARIAUDO, LAXALT E PAVOLETTI». PianetaGenoa1893 (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. «SS Lazio - Genoa CFC, Feb 9, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  34. «Genoa CFC - Parma Calcio 1913, Apr 15, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  35. «Genoa CFC - Torino FC, May 11, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  36. «Atalanta BC - Genoa CFC, May 17, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  37. «Leonardo Pavoletti | Football Stats | Cagliari | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  38. «Genoa, Pavoletti riscattato: al Sassuolo vanno 4 milioni». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  39. «Torino FC - Genoa CFC, Oct 28, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  40. «Genoa CFC - US Sassuolo, Nov 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  41. «Genoa CFC - Carpi FC 1909, Nov 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  42. «Genoa CFC - UC Sampdoria, Jan 5, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  43. «Genoa CFC - US Palermo, Jan 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  44. «Pavoletti hits brace as Genoa rout Palermo». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  45. «UC Sampdoria - Genoa CFC, May 8, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  46. «Sky: Pavoletti to Napoli is done | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  47. «Napoli announce signing of Pavoletti». ESPN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  48. Editorial, Reuters. «Soccer-Napoli sign striker Pavoletti from Genoa». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  49. «OFFICIAL: Leonardo Pavoletti signs with SSC Napoli | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  50. «SSC Napoli - Spezia Calcio, Jan 10, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  51. «SSC Napoli - US Palermo, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  52. «Leonardo Pavoletti | Football Stats | Cagliari | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  53. «Official: Cagliari sign Pavoletti | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  54. «OFFICIAL - Napoli sign PAVOLETTI over to Cagliari». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  55. «Pavoletti in rossoblù». www.cagliaricalcio.com (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  56. «Cagliari Calcio - FC Crotone, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  57. «Cagliari Calcio - Genoa CFC, Oct 15, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  58. «Cagliari Calcio - Benevento Calcio, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  59. «Cagliari Calcio - SS Lazio, Mar 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  60. «ACF Fiorentina - Cagliari Calcio, May 13, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  61. «Leonardo Pavoletti | Football Stats | Cagliari | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  62. «Cagliari Calcio - US Palermo, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  63. «Cagliari Calcio - US Sassuolo, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  64. «ACF Fiorentina - Cagliari Calcio, Oct 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  65. «Cagliari Calcio - Chievo Verona, Oct 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  66. «Cagliari Calcio - Parma Calcio 1913, Feb 16, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  67. «Torino FC - Cagliari Calcio, Apr 14, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  68. «Leonardo Pavoletti | Football Stats | Cagliari | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  69. «Cagliari Calcio - Brescia Calcio, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  70. «Pavoletti out for seven months | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  71. entertainingwe (2019 թ․ սեպտեմբերի 4). «Pavoletti out for seven months». Entertaining WE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
  72. «Italy: Ventura calls new faces | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  73. «Donnarumma, 17-year-old goalkeeper, called up to Italy squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  74. «Italy - France, Sep 1, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  75. «Israel - Italy, Sep 5, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  76. Images, AFP/Getty. «Balotelli out, Tonali in Italy squad to face Portugal, US». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  77. «Balotelli left out of Italy squad for Portugal and US games». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  78. «Chiellini, Jorginho headline Italy squad to face USMNT». ProSoccerTalk (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  79. «Italy - Portugal, Nov 17, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  80. «Italy - United States, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  81. «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  82. «Euro 2020: Italy hit Liechtenstein for six | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  83. 83,0 83,1 «Leonardo Pavoletti». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  84. «Italian Serie B Scoring Stats 2013-14 | ESPN». ESPN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո Պավոլետի» հոդվածին։