Լենի Ուիլքենս
Լեոնարդ Ռենդոլֆ «Լենի» Ուիլքենս (անգլ.՝ Leonard Randolph "Lenny" Wilkens, հոկտեմբերի 28, 1937[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Հայտնի է որպես NBA-ի պատմության ամենատաղանդավոր մարզիչներից մեկը։ 1989 թվականին Լենի Ուիլիքենսի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես խաղացող, իսկ 1998 թվականին՝ որպես մարզիչ։
Լենի Ուիլքենս Lenny Wilkens | ||||||||||||||
Լենի Ուիլքենսը 1968 թվականին «Սուպերսոնիքս»-ի կազմում | ||||||||||||||
Կարիերան ավարտել է
| ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |||||||||||||
Դիրքը | Խաղակող | |||||||||||||
Ի ծնե տրված անունը | Լեոնարդ Ռենդոլֆ «Լենի» Ուիլքենս Leonard Randolph "Lenny" Wilkens | |||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 28, 1937 (86 տարեկան) | |||||||||||||
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | |||||||||||||
Ազգություն | Ամերիկացի | |||||||||||||
Հասակ | 1,85 մ | |||||||||||||
Քաշ | 85 կգ | |||||||||||||
Դպրոց | Բոյս (Բրուքլին, Նյու Յորք) | |||||||||||||
համալսարան | Փրովիդենս (1957—1960) | |||||||||||||
Դրաֆթի տարի | 1960 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ | |||||||||||||
Դրաֆթ ակումբ | Սենթ Լուիս Հոքս | |||||||||||||
Կարիերա սկիզբ | 1960 թվական | |||||||||||||
Կարիերա ավարտ | 1975 թվական | |||||||||||||
Կարիերայի պատմություն
| ||||||||||||||
Որպես խաղացող
Որպես մարզիչ
| ||||||||||||||
Մրցանակներ
| ||||||||||||||
Որպես խաղացող
Որպես մարզիչ
| ||||||||||||||
Կարիերայի ցուցանիշներ
| ||||||||||||||
| ||||||||||||||
| ||||||||||||||
1989 Բասկետբոլի փառքի սրահ |
Կենսագրություն
խմբագրելԼենի Ուիլքենսը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 28-ին Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում[6]։ Սովորել է Բոյսի դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ Նրա հայրը եղել է աֆրոամերիկացի[7]։
Իր կարիերան սկսել է Փրովիդենսի քոլեջի «Փրովինդերս Ֆրիարս» ուսանողական ակումբում։ 1960 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սենթ Լուիս Հոքս» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր 6-րդ համարի ներքո, որի կազմում հանդես է եկել մինչև 1968 թվականը։ Ուիլքենսը իր 15-ամյա կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ NBA-ի չորս ակումբների կազմերում։
1969 թվականին նա դարձել է խաղացող մարզիչ՝ գլխավորելով «Սիեթլ Սուպերսոնիքս»-ը։ 1969-70 թվականների մրցաշրջանին դարձել է NBA պարբերական առաջնության արդյունավետ փոխանցումների քանակով առաջնորդ (9,11 փ/խ)։ Խաղացողի կարիերայի ավարտից հետո մարզել է «Սուպերսոնիքս» (1969-1972), «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» (1974-1976), «Կլիվլենդ Կավալիերս» (1986-1993), «Ատլանտա Հոքս» (1993-2000), «Տորոնտո Ռեպտորս» (2000-2003) և «Նյու Յորք Նիքս» (2004-2005) ակումբները
1978-79 թվականների մրցաշրջանին «Սիեթլ Սուպերսոնիքս»-ը Ուիլքենսի գլխավորությամբ հաղթել է NBA առաջնությունը։ 1994 թվականին Լենի Ուիլքենսը գերազանցել է Ռեդ Աուերբաքի կողմից սահմանված ռեկորդը՝ որպես մարզիչ NBA մրցաշրջաններում հաղթելով 939 խաղ (ընդհանուր՝ 1332)։
1989 թվականին Լենի Ուիլիքենսի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես խաղացող[8], իսկ 1998 թվականին՝ որպես մարզիչ[9]։ 1996 թվականի հոկտեմբերի 29-ին Ուիլքենսը ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում[10]։
Կարիերան ԱՄՆ հավաքականում
խմբագրելՈպես գլխավոր մարզիչ Չաք Դեյլիի օգնական, Լենի Ուիլքենսը «Dream Team» թիմի հետ միասին Բարսելոնայում անցկացվող 1992 թվականի Ամառային օլիմպիական խաղերին նվաճել է ոսկե մեդալներ։ Որպես ԱՄՆ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, 1996 թվականին Ուիլքենսը Ատլանտայում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերին նվաճել է ոսկե մեդալներ։
Մրցանակներ և ձեռքբերումներ
խմբագրել- 9 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1963-1965, 1967-1971, 1973)
- Բոլոր աստղերի խաղի MVP (1972)
- NBA պարբերական առաջնության արդյունավետ փոխանցումների քանակով առաջնորդ (1970)
- NBA չեմպիոն՝ որպես «Սիեթլ Սուպերսոնիքս»-ի մարզիչ (1979)
- Ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահի կազմում (որպես խաղացող) (1989)
- NBA տարվա մարզիչ (1994)
- Ընդգրկվել էNBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստներ ցանկի կազմում (1996)
- Ընդգրկվել էNBA-ի պատմության 10 լավագույն մարզիչներ ցանկի կազմում (1996)
- Ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահի կազմում (որպես մարզիչ) (1998)
NBA կարիերայի ցուցանիշներ
խմբագրելՊայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
* | Գլխավորել է առաջնությունը |
Ամենամյա մրցաշրջան
խմբագրելՏարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1960-61 | Սենթ Լուիս | 74 | – | 25.3 | .425 | – | .713 | 4.5 | 2.8 | – | – | 11.7 |
1961-62 | Սենթ Լուիս | 20 | – | 43.5 | .385 | – | .764 | 6.6 | 5.8 | – | – | 18.2 |
1962-63 | Սենթ Լուիս | 75 | – | 34.3 | .399 | – | .696 | 5.4 | 5.1 | – | – | 11.8 |
1963-64 | Սենթ Լուիս | 78 | – | 32.4 | .413 | – | .740 | 4.3 | 4.6 | – | – | 12.0 |
1964-65 | Սենթ Լուիս | 78 | – | 36.6 | .414 | – | .746 | 4.7 | 5.5 | – | – | 16.5 |
1965-66 | Սենթ Լուիս | 69 | – | 39.0 | .431 | – | .793 | 4.7 | 6.2 | – | – | 18.0 |
1966-67 | Սենթ Լուիս | 78 | – | 38.1 | .432 | – | .787 | 5.3 | 5.7 | – | – | 17.4 |
1967-68 | Սենթ Լուիս | 82 | – | 38.6 | .438 | – | .768 | 5.3 | 8.3 | – | – | 20.0 |
1968-69 | Սիեթլ | 82 | – | 42.2 | .440 | – | .770 | 6.2 | 8.2 | – | – | 22.4 |
1969-70 | Սիեթլ | 75 | – | 37.4 | .420 | – | .788 | 5.0 | 9.1* | – | – | 17.8 |
1970-71 | Սիեթլ | 71 | – | 37.2 | .419 | – | .803 | 4.5 | 9.2 | – | – | 19.8 |
1971-72 | Սիեթլ | 80 | – | 37.4 | .466 | – | .774 | 4.2 | 9.6 | – | – | 18.0 |
1972-73 | Կլիվլենդ | 75 | – | 39.6 | .449 | – | .828 | 4.6 | 8.4 | – | – | 20.5 |
1973-74 | Կլիվլենդ | 74 | – | 33.6 | .465 | – | .801 | 3.7 | 7.1 | 1.3 | 0.2 | 16.4 |
1974-75 | Պորտլենդ | 65 | – | 17.9 | .439 | – | .768 | 1.8 | 3.6 | 1.2 | 0.1 | 6.5 |
Կարիերա | 1,077 | – | 35.3 | .432 | – | .774 | 4.7 | 6.7 | 1.3 | 0.2 | 16.5 | |
Բոլոր աստղեր | 9 | 3 | 20.2 | .400 | – | .781 | 2.4 | 2.9 | – | – | 9.4 |
Փլեյ օֆ
խմբագրելՏարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1961 | Սենթ Լուիս | 12 | – | 36.4 | .380 | – | .759 | 6.0 | 3.5 | – | – | 14.2 |
1963 | Սենթ Լուիս | 11 | – | 36.4 | .370 | – | .755 | 6.3 | 6.3 | – | – | 13.7 |
1964 | Սենթ Լուիս | 12 | – | 34.4 | .448 | – | .759 | 5.0 | 5.3 | – | – | 14.3 |
1965 | Սենթ Լուիս | 4 | – | 36.8 | .351 | – | .828 | 3.0 | 3.8 | – | – | 16.0 |
1966 | Սենթ Լուիս | 10 | – | 39.1 | .399 | – | .687 | 5.4 | 7.0 | – | – | 17.1 |
1967 | Սենթ Լուիս | 9 | – | 42.0 | .400 | – | .856 | 7.6 | 7.2 | – | – | 21.4 |
1968 | Սենթ Լուիս | 6 | – | 39.5 | .440 | – | .750 | 6.3 | 7.8* | – | – | 16.1 |
Կարիերա | 64 | – | 37.5 | .399 | – | .769 | 5.8 | 5.8 | – | – | 16.1 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/bio/_/id/4121/lenny-wilkens
- ↑ http://espn.go.com/nba/player/_/id/4121/lenny-wilkens
- ↑ http://espn.go.com/nba/player/stats/_/id/4121/lenny-wilkens
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/blog/brooklyn-nets/tag/_/name/lenny-wilkens
- ↑ 5,0 5,1 http://espn.go.com/blog/new-york/brooklyn-nets/archive/_/month/october-2013/count/76
- ↑ Beck, Howard. "PRO BASKETBALL; Wilkens Denies He Was Asked to Go", The New York Times, September 28, 2005. Accessed November 20, 2007. "A native of Brooklyn's Bedford-Stuyvesant neighborhood, Wilkens had added motivation to succeed in New York, which made leaving so quickly that much tougher."
- ↑ Smith, Gary (1994 թ․ դեկտեմբերի 5). «He Has Overcome». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Leonard R. "Lenny" Wilkens (player) Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Leonard R. "Lenny" Wilkens (coach) Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «The NBA at 50». nba.com (անգլերեն). NBA Media Ventures, LLC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը NBA-ի հանրագիտարանում (անգլ.)
- NBA կարիերայի ցուցնիշները basketball-reference.com կայքում Արխիվացված 2015-12-01 Wayback Machine (անգլ.)
- Մարզչի basketball-reference.com կայքում Արխիվացված 2015-10-22 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենի Ուիլքենս» հոդվածին։ |