Կանանց շվեդական գիմնազիա (Վիբորգ)

Կանանց շվեդական գիմնազիա (շվեդ.՝ Fruntimmersskolan i Viborg), հանդիսանում է միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություն, որը գոյություն է ունեցել 1788 թվականից մինչև 1937 թվականը ընկած ժամանակաշրջանում Վիբորգում, կանանց պետական առաջին գիմնազիան է Հյուսիսային Եվրոպայի երկրներում[1][2]։

Կանանց շվեդական գիմնազիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց, դպրոցի շենք և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1788
Լուծարված է1937
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ

Պատմություն խմբագրել

1784 թվականին կայսրուհի Եկատերինա II-ի հրամանագրով Վիբորգի նահանգապետարանը վերափոխվեց Վիբորգի փոխարքայության։ Համառուսաստանյան նահանգային, քաղաքային և դատական հաստատությունները մտան փոխարքայության մեջ համաձայն գործող կարգի` մերձեցնելով Ռուսական Ֆինլանդիայի կառուցվածքը կայսրության մյուս տարածքների հետ։ Միաժամանակ գործավարության պաշտոնական լեզուն ինչպես Բալթյան նահանգներում շարունակում էր մնալ գերմաներենը։ Այդ իսկ պատճառով էլ 1786 թվականի օգոստոսի 5 (16)-ի ժողովրդական ուսումնարանների կանոնադրության հիման վրա 1788 թվականին ստեղծված գլխավոր ժողովրդական ուսումնարանը գերմանալեզու դպրոց էր («նորմալիշուլե»), որը ենթարկվում էր Պետերբուրգի գերմանական դպրոցների վարչությանը։ Դպրոցն ուներ չորս դասարան, որտեղ ընդհանուր առմամբ սովորում էին 67-ից 99 աշակերտներ, հիմնականում պաշտոնյաների և հարուստ առևտրականների երեխաներ։ Դպրոցում աղջիկների դասարանների բացումով սկսվեց Հյուսիսային Եվրոպայում առաջին պետական կանանց միջնակարգ ուսումնական հաստատությունների պատմությունը։

1803 թվականի հունվարի 24-ին (փետրվարի 5-ին)[3] Ալեքսանդր I-ը հաստատեց «Ժողովրդական կրթության նախնական կանոնները», որի համաձայն գլխավոր ժողովրդական ուսումնարանները վերափոխվեցին գիմնազիաների կամ նահանգային ուսումնարանների։ Վիբորգյան «նորմալիշուլեն» հանձնվել էր Դորպատի ուսումնական օկրուգին, Դորպատի համալսարանի դպրոցական հանձնաժողովի ենթակայությանը։ Համառուսական «Ուսումնական հաստատությունների կանոնադրության» հիման վրա 1804 թվականի նոյեմբերի 5-ին իրականացված վերակառուցման ընթացքում, կանանց գիմնազիան («Töchterschulle zu Wiborg») 1805 թվականից ինքնուրույն կառավարման հնարավորություն ստացավ։

1809 թվականին Շվեդական Ֆինլանդիան մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ՝ ստանալով Մեծ դքսության կարգավիճակ։ Ալեքսանդր I-ի հրամանագրով 1812 թվականին Ֆինլանդիայի նահանգը նորից վերանվանվեց Վիբորգյան և միացավ Ֆինլանդական Մեծ դքսությանը։ Այդ իսկ պատճառով էլ նահանգում գործավարության պաշտոնական լեզուն դարձավ շվեդերենը, իսկ գիմնազիան անցավ Մեծ դքսության օրգանների իրավասության ներքո։ Այնուամենայնիվ գերմաներենը մնաց դասավանդման լեզու մինչև 1842 թվականի վերակազմավորումը, երբ դպրոցը ստացավ շվեդական անվանում «Fruntimmersskolan i Viborg» («Կանանց մեծ գիմնազիա Վիբորգում»)։ 1886 թվականից գիմնազիան դարձավ հինգ դասարանային համակարգով, 1919 թվականից՝ վեց դասարանային համակարգով։

Իր գոյության ողջ ժամանակահատվածում՝ 1788-1937 թվականներին, գիմնազիան տվել է շուրջ 3000 շրջանավարտ։ Դրանց թվում է եղել Հելսինկիի համալսարանի առաջին կին պրոֆեսոր Ալմա Սեդերյելմը։

Գիմնազիայի շենք խմբագրել

 
Գիմնազիայի շենքի նախնական տեքը

Վիբորգում գտնվող ուսումնական հաստատության գտնվելու վայրը բազմիցս փոփոխվել է մինչև 1873 թվականին որոշում կայացվեց հատուկ շենք կառուցելու վերաբերյալ։ 1874 թվականին Ալեքսադրովսկու պողոտայի և Եկատերինյան փողոցի անկյունում գիմնազիայի շինարարության համար տարածք հատկացվեց, որտեղ Կոնստանտին Կիսելյովի նախագծով 1882-1885 թվականներին ճարտարապետ Յոհան Յակոբ Արենբերգի ղեկավարությամբ նեոկլասիցիզմի ոճով կառուցվեց եռահարկ շենք։ Շինարարության ընթացքում լցվեցին Ռոգատի ամրոցի վերջին բերդախրամները։ Շինարարության, շենքի կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 219000 մարկ։ Միաժամանակ, Ալեքսադրովսկու պողոտայի հակառակ կողմում կառուցվեց Կանանց ռուսական գիմնազիայի շենքը։

Տարբեր ժամանակներում գիմնազիայի փակվելուց հետո շենքը զբաղեցրել են տարբեր ուսումնական հաստատություններ (մասնավորապես, մինչև 1939 թվականը՝ ֆիննական կանանց գիմնազիան[4], հետպատերազմական տարիներին՝ գյուղատնտեսության մեքենայացման ուսումնարանը, 1963 թվականից՝ գյուղատնտեսության պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանը)։ 1995 թվականից շենքում տեղակայված է Կառավարման Հյուսիսարևմտյան ինստիտուտի Վիբորգի մասնաճյուղը, որը 2010 թվականին վերակազմավորվեց Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության Ռուսական ակադեմիայի Վիբորգի մասնաճյուղի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Больше, чем просто уроки
  2. Р. Швейцер. Выборгские немцы
  3. «Указ Императора Александра I Объ устройствѣ училищъ».
  4. «Koivunen Pia: Yksityisestä sivistysinnosta valtion korkeakouluksi – Viipurin tyttökoulu 1921–1940» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Страницы Выборгской истории. Сборник статей. Книга вторая / Сост. С.А. Абдуллина. — СПб.: «Европейский дом», 2004. — 732 с. — ISBN 5-8015-0167-3.
  • Адаскина В. И., Вассель И. П., Зуев Б. В., Риор Э. М. Знакомьтесь, Выборг.. — Л.: Лениздат, 1965.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.