Լեյլա Հաթամի (պարս.՝ لیلا حاتمی Leylā Hātamī, հոկտեմբերի 1, 1972(1972-10-01)[1], Թեհրան, Իրան), ժամանակակից իրանցի դերասանուհի, ռեժիսոր։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես իրանական կինեմատոգրաֆիայում կատարած աշխատանքի[2], ներառյալ՝ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին որպես լավագույն օտարալեզու ֆիլմ արժանացած «Ամուսնալուծություն» կինոնկարում իր տպավորիչ դերակատարման շնորհիվ, որը նրան բերել է նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[3]։

Լեյլա Հաթամի
պարս.՝ لیلا حاتمی
Ծնվել էհոկտեմբերի 1, 1972(1972-10-01)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ԿրթությունԼոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր և դերասանուհի
Ծնողներհայր՝ Ալի Հաթամի, մայր՝ Զարի Հոշկամ
Ամուսին(ներ)Ali Mosaffa?
Պարգևներ և մրցանակներ
Լեյլա Հաթամին 2014 թ. ապրիլին, Կաննում

Կենսագրություն խմբագրել

Լեյլան իրանցի ազդեցիկ ռեժիսոր Ալի Հաթամիի և դերասանուհի Զարի Խոշկամի դուստրն է։ Թեհրանում ավագ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Լոզան (Շվեյցարիա), ընդունվել այդ քաղաքում գործող Շվեյցարիայի Դաշնության տեխնոլոգիական ինստիտուտի (EPFL-ի) մեխանիկական ճարտարագիտության բաժանմունքը։ Երկու տարի այդ բաժանմունքում սովորելուց հետո որոշել է փոխել իր մասնագիտացումը և անցել է ֆրանսիական գրականություն ուսումնասիրելուն[4]։ Ուսումնառությունն ավարտելուց հետո վերադարձել է ապրելու Իրանում։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Պատանեկան տարիներին Լեյլան դրվագային փոքր դերեր է կատարել հոր նկարահանած ֆիլմերում, այդ թվում՝ Hezar Dastan հեռուստասերիալում ու Kamalolmolk կինոնկարում։ Գլխավոր հերոսուհու դերի կատարմամբ առաջին անգամ հանդես է եկել 1996 թվականին Դարիուշ Մեհրջուիի նկարահանած «Լեյլա» ֆիլմում։ Այդ դերակատարումը նրան բերել է լավագույն դերասանուհու պատվո դիպլոմ Fajr միջազգային 15-րդ կինոփառատոնում[5]։ Դրանից հետո, դարձյալ՝ մեծ հաջողությամբ, մեկ տասնյակից ավելի դերեր է խաղացել իրանական կինոնկարներում։ «Ամայացած կայարանը» ֆիլմի (2002 թ.) գլխավոր հերոսուհու դերը կատարելու համար Fajr միջազգային կինոփառատոնում մրցանակի է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ Մոնրեալի համաշխարհային 26-րդ կինոփառատոնում այդ աշխատանքի համար, այդ նույն անվանակարգում հաղթող է ճանաչվել ու արժանացել մրցանակի[6];

«Հեռավոր տիկնոջ դիմանկարը» (2005) և «Վերջին քայլը» (2012) ֆիլմերը Լեյլայի՝ արդեն որպես ռեժիսորի լավագույն աշխատանքներից են (ի դեպ, այդ ֆիլմերից վերջինում նա հանդես է եկել նաև իբրև գլխավոր հերոսուհու դերակատար և տարազների ու ձևավորման հեղինակ)։ Այդ ֆիլմում կատարած աշխատանքի համար Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում նա մրցանակի է արժանացել որպես լավագույն դերասանուհի, իսկ Fajr միջազգային կինոփառատոնում էլ «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակ է ստացել իբրև տարազների ու ձևավորման հեղինակ։

2012 թվականին Լեյլա Հաթամին բազմազգ կինոսիրողների, քննադատների, արվեստագետների ու արվեստաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ասղար Ֆարհադիի «Ամուսնալուծություն» ֆիլմում իր դերակատարման շնորհիվ, ֆիլմ, որն արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի[7]։ Անձամբ դերասանուհին նույնպես մի շարք մրցանակներ է շահել, ներառյալ բեռլինյան միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ»[3]։ IndieWire-ը նրա դերակատարումը բնորոշել է որպես 21-րդ դարի կանացի լավագույն դերակատարումներից մեկը[8]։

 
Լեյլա Հաթամին Կաննի 2014 թ. կինոփառատոնի ժյուրիի անդամների հետ

2014 թվականին Լեյլա Հաթամին, ի նշան բարձր հեղինակության ու պատվի, ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային ժյուրիի կազմում[9]։ Այստեղ նախագահ Ժիլ Ժակոբին ողջունելիս համբուրել է նրա այտը, մի բան, որ ողջույնի սովորական ձև է Ֆրանսիայում[10]։ Իրանի մշակույթի նախարարի տեղակալ Հոսեին Նուշաբադին խստորեն քննադատել է նրան այդ արարքի համար՝ նշելով, որ Իրանի ժողովուրդը չի կարող հանդուրժել իսլամական նորմերի, հասարակական արժեքների ու ազգային չափորոշիչների որևէ ոտնահարում[10]:

Իր այդ չարաբաստիկ համբույրի համար ստանալով բազում հակահարվածներ (հնչել են նույնիսկ հանրության աչքի առաջ գանահարության ենթարկելու կոչեր), Լեյլան հարկադրված էր ներողություն ու ներողամտություն հայցել[11][12]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է 1999 թվականին՝ «Լեյլա» կինոնկարի իր խաղընկերոջ՝ Ալի Մոսաֆայի հետ։ Մի տղա ու մի աղջիկ ունեն։

Մայրենի պարսկերենից բացի՝ Լեյլա Հաթամին հիանալի տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին։

Ֆիլմագրություն և պարգևներ խմբագրել

Տարին Վերնագիրը Ռեժիսորը Նշումներ
1984 Kamalolmolk Ալի Հաթամի
1992 Del Shodegan (a.k.a. Սիրուց զարկվածը) Ալի Հաթամ]
1996 Լեյլա Դարիուշ Մեհրուջի Fajr միջազգային կինոփառատոնի պատվո դիպլոմ՝ դերասանական աչքի ընկնող վարպետության համար
Donyaye Tasvir մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի
1998 Շեիդա Քամալ Թաբրիզի Առաջադրվել Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի և Donyaye Tasvir մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2000 Խառը Դարիուշ Մեհրուջի
2000 Անգլիական պայուսակ (a.k.a. Keef-e Englisi) (հեռուստասերիալ) Սեյեդ Զիաէդդին Դոռի Սիմա փառատոնի մրցանակ՝ հեռուստասերիալի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2001 Ab va Atash (a.k.a. Ջուր ու հուր) Ֆերեյդուն Ջեյրանի Իրանական կինոյի աստղի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2001 Moraba-ye Shirin (a.k.a. Քաղցր մուրաբա) Մարզիե Բորումանդ
2002 Ցածր բարձունքներ (a.k.a. Ertefae Past (UK) / Low Heights (US)) Էբրահիմ Հաթամիքիա Առաջադրվել է Իրանական կինոյի աստղի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Nominated – Առաջադրվել է Donyaye Tasvir մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2002 Istgah-e Matrouk (a.k.a. Ամայացած կայարանը) Ալիռզա Ռաեյսիան Մոնրեալի համաշխարհային փառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Cinema Haghighat մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի
2005 Sima-ye Zani Dar Doordast (a.k.a. Հեռավոր տիկնոջ դիմանկարը) Ալի Մոսաֆա
2005 Salad-e Fasl (a.k.a. Տարեշրջանի սալաթը) Ֆերեյդուն Ջեյրանի Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2005 Hokm Մասուդ Կիմիաի
2005 Shaer-e Zobale-ha (a.k.a. Կորուստների բանաստեղծը) Մոհամադ Ահմադի
2007 Har Shab Tanhayi (a.k.a. Ամեն գիշեր՝ մենություն) Ռասուլ Սադրամելի Զիմբաբվեի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2007–2008 Paridokht (հեռուստասերիալ) Սաման Մողադդամ
2008 Bi Pooli (a.k.a. Առանց գռոշի) Համիդ Նեմաթոլլա Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Donyaye Tasvir մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2008 Շիրին Աբաս Քիառոստամի
2009 Chehel Salegi (a.k.a. 40 տարեկան) Ալիռզա Ռաեյսիան Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2009 Parse dar Meh (a.k.a. Թափառումներ մշուշում) Բահրամ Թավաքոլլի Առաջադրվել է Իրանի կինոաստղի մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2010 Բաներ կան, որ դու չգիտես Ֆարդին Սահեբ Զամանի Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2011 Aseman-e Mahboob (a.k.a. Ի՜նչ հրաշալի կյանք կամ՝ Սիրալիր երկինք) Դարիուշ Մեհրջուհի
2011 Ամուսնալուծություն Ասղար Ֆարհադի Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Սառե Բայաթի ու Սարինա Ֆարհադիի հետ)
Palm Springs միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Սառե Բայաթի ու Սարինա Ֆարհադիի հետ)
Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Asian Film Awards մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2011 Երջանկության երկիր Մազիար Միրի Քերալայի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2012 Դիմավորելով Լեյլային Ադել Յարաղի Իրանական «Նուր» կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2012 Վերջին քայլը Ալի Մոսաֆա Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ լավագույն ձևավորման և տարազների համար
2012 Նարնջագույն կոստյում Դարիուշ Մեհրջուի Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2013 Կնքված գաղտնիք Հադի Մողադամդոստ Առաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2014 Ժամը քանի՝սն է ձեր աշխարհում Սաֆի Յազդանիան
2014 Time of Love Alireza Raisian Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2015 Ես Սոհեիլ Բեյրաքի
2017 Subdued Համիդ Նեմաթոլլա
2017 Խենթացած սիրտ Բահման Ֆարմանարա
2017 Ռումբ Փեյման Մոաադի
2018 Խոզ Մանի Հաղիղի
2019 Կապույտ կետաձուկ Ֆերեյդուն Ջեյրանի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Terri Ginsberg; Chris Lippard (2010 թ․ մարտի 11). Historical Dictionary of Middle Eastern Cinema. Scarecrow Press. էջեր 175–. ISBN 978-0-8108-7364-3.
  3. 3,0 3,1 (www.dw.com), Deutsche Welle. «Gold and Silver Bears for Iranian film as Berlinale closes | Culture| Arts, music and lifestyle reporting from Germany | DW | 20.02.2011». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  4. Tom Vick (2007). Asian cinema: a field guide. Collins.
  5. 15th Fajr Film Festival Awards Արխիվացված 2009-06-29 Wayback Machine. Fajr International Film Festival, Retrieved June 25, 2006.
  6. Awards 2002 Արխիվացված 2006-04-14 Wayback Machine. World Film Festival, Retrieved June 25, 2006.
  7. «Iran's Leila Hatami among Best Actresses of 21st Century». IFPNews. 2017 թ․ սեպտեմբերի 24.
  8. «Iran's Leila Hatami among Best Actresses of 21st Century». IFP News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  9. «The Jury of the 67th Festival de Cannes». Cannes. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  10. 10,0 10,1 Cannes 2014: Iran Criticises Leila Hatami for Kissing Film Festival President. Ibtimes.co.uk (2014-05-19). Retrieved on 2015-10-16.
  11. «Iranian actress Leila Hatami apologises for kissing Cannes president on the cheek». The Telegraph. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  12. «Leila Hatami: Student group calls for Iranian actress to be flogged following Cannes Film Festival kiss». Independent. 2013 թ․ մայիսի 24.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Հաթամի» հոդվածին։