Չժան Իսին (չինարեն՝ 张艺兴, հոկտեմբերի 7, 1991(1991-10-07)[1], Չանշա, Չինաստան), ավելի հայտնի է որպես Լեյ (կորեերեն՝ 레이), չինացի երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ, պարող և դերասան։ Հարավկորեաչինական հայտնի EXO բոյբենդի EXO-M ենթախմբի անդամ։ Նրան սկսել են ճանաչել 2005 թվականին թողարկած չինական Star Academy տաղանդների հաղորդման ժամանակ։ 2015 թվականի հունվարին ներառվել է Baidu ամսագրի «2014 թվականի ամենահայտնի սելեբրիթիներ»-ի ցուցակի մեջ և ճանաչվել 5-րդը։ 2015 թվականի սեպտեմբերին նա թողարկել է իր ինքնակենսագրական գիրքը, որն անվանվել է "Standing Firm at 24"։

Լեյ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունչինարեն՝ 张艺兴
Ի ծնե անունՉժան Իսին
Նաև հայտնի է որպեսԼեյ
Ծնվել էհոկտեմբերի 7, 1991(1991-10-07)[1] (32 տարեկան)
Չանշա, Չինաստան
Երկիր Չինաստան
ԺանրերC-pop, mandopop? և հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ, hulusi?, դաշնամուր, Էլեկտրակիթառ, թավջութակ, ney? և թմբուկ
Գործունեություն2005–այժմ
ԼեյբլSM Entertainment
ԱնդամակցությունEXO
 Lay Zhang Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Չժան Իսինը ծնվել է Չինաստանի Հունան նահանգի Չանշա քաղաքում 1991 թվականի հոկտեմբերի 7-ին։ 2000 թվականի, երբ նա 9 տարեկան էր, դերասան և երգիչ Ջիմմի Լինի հետ մասնակցել է չինական հեռուստաշոուի, դրանով հիմք դնելով կազմակերպական արդյունաբերության հետ պայմանագրերին կնքելուն։ Լեյն իր կարիերան սկսել է Հունանում, որպես երեխա աստղ, այն բանից հետո, երբ 2005 թվականին Star academy հեռուստաշոուի ժամանակ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ 2006 թվականի ապրիլին մասնակցել է Ջանգ Ջիջոնգի «The Duke of Mount Deer»-ի լսումների փուլին։ Դառնալով եզրափակիչի մասնակից, նա չի հաղթել այդ դերը։ 2008 թվականին Լեյն միացել է SM Enterainment-ին։ 2011 թվականին, EXO-ի առաջնելույթից առաջ, նա Shinee խմբի հետ մասնակցել է նրանց համերգային շրջագայություններին։

2015 թվականի սեպտեմբերի 17-ին թողարկել է իր ինքնակենսագրական «Standing Firm at 24» գիրքը։ Գրքի ստանդարտ տարբերակը թողարկվել է հոկտեմբերի 7-ին։ Գիրքը թողարկումից 24 րոպե անց առցանց վաճառքներից հավաքելով 68,537 օրինակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Կարիերա խմբագրել

2012-2013 թվականներ։ Առաջնելույթ խմբի կազմում խմբագրել

2012 թվականի հունվարի 17-ին Լեյն հանրությանն է ներկայացվել, որպես EXO խմբի վեցերորդ մասնակից։ Խմբի առաջին «What Is Love» երգը թողարկվել է հունվարի 30-ին։ Խումբը պաշտոնական առաջնելույթ ունեցել 2012 թվականի ապրիլի 8-ին։

2012 թվականի դեկտեմբերին, Լեյն Քայի, Յուն Հոյի, Ըն Հյոկի, Դոնգ Հեի, Մին Հոյի և Թեմինի հետ միասին ձևավորել են SM The Performance խումբը։ Խումբն առաջին անգամ ելույթ է ունեցել SBS Gayo Daejeon-ի բեմում դեկտեմբերի 29-ին և թողարկել «Spectrum» սինգլը հենց հաջորդ օրը։

2013 թվականի սեպտեմբերին Լեյն միացել է Mnet-ի «Dancing 9»-ի պարային կատարմանը, իսկ նրա հետ միացել են նաև Հյո Յոնը և Քայը, ու Knife party-ի ժամանակ կատարել են «Centipede», իսկ Gent & Jawns-ի ժամանակ «Coco» երգերի պարերը։ 2013 թվականի դեկտեմբերին կազմակերպությունը թողարկել է SM Rookies ծրագրի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը Լեյն էր։

2014-ներկա։ Դերասանական կարիերա և այլն խմբագրել

2014 թվականի մայիսին սկսած EXO-ի «The Lost Planet Tour» համերգային շրջագայության ժամանակ Լեյն կատարել է «I'm Lay» երգ։

2014 թվականի հունիսի 19-ին չինական «Music Billboard Charts» ծրագիրը թողարկել է Լեյի լուսանկարներից և դա անվանել մեծ հաջողություն։

2014 թվականի դեկտեմբերի 31-ին Լեյն Hunan TV հաղորդման տարեվերջյան հատուկ թողարկման ժամանակ կատարել է «I'm Coming» երգի պարը, որի կոմպոզիտորը ինքն էր։

2015 թվականի մարտի 18-ին Լեյն հայտնել է իր «Երեխա տիեզերքից» ֆիլմում մասնակցության մասին, որի պրոդյուսերը Ջանգ Զիյին է, և, որը թողարկվել է նույն տարվա դեկտեմբերի 4-ին։ 2015 թվականի ապրիլին Լեյն խմբի մյուս անդամների ու Մուն Գա Յոնի հետ նկարահանվել է «EXO-ի հարևանությամբ» վեբ-դորամայում։

2015 թվականի մարտին կազմակերպությունը հայտնել է, որ Լեյի համար ստեղծում է հատուկ անձնական ստուդիա։ Ստուդիան հիմնադրվել ու գրանցվել է, որպես «Zhang Yixing Studio» 2015 թվականի մարտի 31-ին։

Մայիսի 13-ին Լեյին ներկայացրել են որպես «Go Fighting!»հեռուստահաղորդման կանոնավոր հյուր։

Ավելի ուշ նա գրել է «Promise» երգը, որը ներառվել է EXO խմբի երկրորդ ալբոմի՝ «Love Me Right»-ի մեջ, որը թողարկվել է 2015 թվականի հունիսի 3-ին։ Նա նաև գրել է այդ երգի չինական տարբերակի բառերը, քանի որ կորեական տարբերակի բառերը գրել էին Չանյոլն ու Չենը։

Օգոստոսի 18-ին հաստատվել է Լեյի մասնակցությունը «To Be A Better Man» հեռուստասերիալում։ 2015 թվականի սեպտեմբերին Լեյի հաստատել է իր մասնակցությունը «Kung Fu Yoga» ֆիլմում, որի նկարահանումներին մասնակցել է նաև Ջեքի Չանը։ 2015 թվականի հոկտեմբերին նա ընտրվել է «Unexpected Love» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, որոնց մասնակցել է նաև F(x) խմբի անդամ Քրիսթալ Չոն։

Նա գրել և կատարել է «Alone» երգը, որը դարձել է «Ex Files 2: The Backup Strikes Back» ֆիլմի սաունդթրեքը և գրավել է «Baidu Music Chart» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Լեյը նաև 2015 թվականի նոյեմբերին թողարկել է «Happy Youth» երգը, որն էլ դարձել է «Երեխա տիեզերքից» ֆիլմի սաունդթրեքը, որն էլ զբաղեցրել է «Billboard Chart V.» հիթ-շքերթի 8-րդ հորիզոնականը։

Սկավառակագրություն խմբագրել

 
Լեյը «24th Seoul Music Awards»-ի ժամանակ
Անվանուն Թվական Ամենաբարձր հորիզոնականը
հիթ շքերթներում
Ալբոմ
Baidu
[2]
Billboard
Billboard V Chart

[3]
Billboard
[4]
"Happy Youth"
(青春快樂)(Coco Jiang Wen-ի և Լի Շիալոուի հետ)
2015 8 8 Երեխա տիեզերքից
"Alone (One Person)" [一個人] 1 4 Ex Files 2: The Backup Strikes Back OST
"Monodrama '' (獨角戲) 2016 1 5 Non-album single

Հեղինակային երգեր խմբագրել

Թվական Ալբոմ Երգ Լեյբլ Բառեր Երաժշտություն
Մասնակցած Միասին Մասնակցած Միասին
2014 Exology Chapter 1: The Lost Planet Tour "I'm Lay" Այո Այո
"I'm Coming" Այո Այո
2015 Love Me Right "Promise" (Կորեերեն տարբերակ) S.M. Entertainment Այո Չեն & Չանյոլ Այո Deez
"Promise" (Չինարեն տարբերակ) Այո Այո Deez
Ex Files 2: The Backup Strikes Back "Alone (One Person)" Այո Այո
Baby from Universe "Youth Happiness" Այո Hou Hao Zhong Այո Hou Hao Zhong
2016 "Monodrama" S.M. Entertainment Այո Այո Devine-Channel

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Թվական Անվանում Դերակատարում Ծանոթ․
2015 SMTOWN The Stage Ինքն իրեն SM Town-ի մասին վավերագրական ֆիլմ.[5]
Ex-Files 2: The Backup Strikes Back. Լի Շիանգ Հի Հատուկ
Baby from Universe Լե Յի Գլխավոր դեր
2016 Go Fighting The Movie: Royal Treasure Ինքն իրեն Գլխավոր դեր
Unexpected Love Հան Բինգ Գլխավոր դեր
2017 Kung Fu Yoga Շիագուանգ Երկրորդական դեր

Դորամաներ խմբագրել

Թվական Անվանում Դերակատարում Հեռուստաընկերություն Ծանոթ․
2015 EXO-ի հարևանությամբ Լեյ Naver TV Cast Հատուկ մասնակցություն
2016 Ինը հին դարպասներ Էր Յու Հոնգ IQiyi Գլխավոր դեր
To Be A Better Man Շիաո Սայի ZTRG: Zhejiang Television
JSBC
LeEco: LeTV
Supporting Role

Հեռուստաշոուներ խմբագրել

Թվական Անվանում Հեռուստաընկերություն Դերակատարում Ծանոթ․
2005 Star Academy HBS: Hunan Television Մասնակից
2013 Beatles Code 2 Mnet Հյուր Դիոյի, Սիումինի, Սուհոյի, Բեքհյոնի և Սեհունի հետ
Star Face-Off SBS Չանյոլի, Չենի և Դիոյի
Dancing 9 Mnet Քայի և Girls' Generation խմբի Հյո Յոնի հետ
Our Home's Maknae MBC Քրիս Ուի հետ
Super Hit Mnet Դիոյի, Բեքհյոնի, Չենի և Լուհանի
2014 Celebrity Chef Has Arrived JSBC Մրցակից Դրվագներ 1 և 2
Star Room Escape ZRTG Հյուր Դրվագ 3 և 4
The Generation Show SZMG Սիումինի հետ
Crazy Magic- Happy Baby Go HBS Դրվագ 4
2015 Happy Camp HBS Մարտի 14, 2015
Hurry Up, Brother ZRTG Դրվագ 20
Go Fighting! SMG Հիմնական դեր
Happy Camp HBS Հյուր Նոյեմբերի 21, 2015
2016 Go Fighting! SMG Հիմնական դեր 2-րդ եթերաշրջան

Երաժշտական տեսահոլովակներում մասնակցություն խմբագրել

Թվական Երգ Կատարող Ծանոթ․ Տեսահոլովակ
2014 "Missing You" Fly to the Sky EXO 90:2014 MV Remake Missing You

Պատմագրություն խմբագրել

Թվական Անվանում Ծանոթ․
2015 Standing Firm at 24 Ինքնակենսագրական

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Անվանակարգ Արդյունք
2015 The Wind of the East Ceremony[6] Տարվա երաժիշտ դաշնակահար Չկա տվյալ Հաղթանակ
Asian Influence Awards Ասիայի ամենաազդեցիկ արտիստ Չկա տվյալ Հաղթանակ
Cosmopolitan Beauty Awards China Տարվա ամենագեղեցիկ այդոլ Չկա տվյալ Հաղթանակ
2016 Qingting FM Awards[7] Ամենահայտնի դերասան Չկա տվյալ Հաղթանակ
16th Top Chinese Music Awards[8] Լավագույն սաունդթրեք "One Person" Հաղթանակ
Լավագույն դերասան նորեկ Չկա տվյալ Հաղթանակ
4th V-Chart Awards Տարվա սաունդթրեք "One Person" Հաղթանակ
Ամենահայտնի նորեկ Չկա տվյալ Հաղթանակ
LeTV LeEco Night Ամենահայտնի այդոլ Չկա տվյալ Հաղթանակ
China-Britain Film Festival Լավագույն երկրորդական դեր Ex-Files 2 Հաղթանակ

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Baidu Weekly Music Charts». Baidu Music (Chinese). Baidu.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «China V Chart». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Billboard - Lay Chart History». Billboard. Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «'SMTOWN The Stage' concert documentary film to be released this summer». Allkpop. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  6. «EXO'S ZHANG YIXING RECEIVES MUSIC PIONEER OF THE YEAR AWARD: LAY ADMITS HE WAS 'VERY NERVOUS'». Movie News Guide. 2015 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  7. «2015蜻蜓空中音乐榜投票结果». marketingvote.qingting.fm. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.(չաշխատող հղում)
  8. «EXO, Kangta, and Lee Soo Man take home awards at the '16th Top Chinese Music Awards' + NCT U debuts in China | allkpop.com». www.allkpop.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյ» հոդվածին։