Բացել գլխավոր ցանկը

Դո Կյոնգ Սու (հանգըլ՝ 도경수, հանջա՝ 都敬秀, կորեերենի նոր ռոմանականացում՝ Do Gyeong-su, հունվարի 12, 1993(1993-01-12), Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա, առավել հայտնի բեմական D.O.Դի Օ (հանգըլ՝ 디오) անվամբ), հարավկորեացի երգիչ և դերասան։ EXO բոյ-բենդի անդամ է։

D.O
180715 엘리시온 닷 in 서울 (디오) 2.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն디오
Ի ծնե անուն도경수 ― Դո Կյոնգ Սու
Ծնվել էհունվարի 12, 1993(1993-01-12) (26 տարեկան)
Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերփոփ, Contemporary R&B, պարային, Electronic music
Մասնագիտություներգիչ, դերասան, մոդել, պարող, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2012 - ներկա
ԼեյբլS.M. Entertainment (Հարավային Կորեա)
Avex Trax (Ճապոնիա)
ԿրթությունPungsan Elementary School?, Baeksin Middle School?, Baekseok High School? և Կյոնգ Հվի համալսարան
ԱնդամակցությունEXO, EXO-K? և SM Town
ԿապվածS.M. Town
EXO
EXO-K
ԿայքEXO-յի պաշտոնական կայք
Ստորագրություն
Ստորագրություն
D.O. Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

ԿենսագրությունԽմբագրել

D.O.-ն ծնվել է 1993 թվականի հունվարի 12-ին Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում։ Հաճախել է Գոյանգ Փունգսան տարրական, Բեքշին միջին և Բեքսոկ ավագ դպրոցները։ Ուներ ավագ եղբայր, ով 3 տարով մեծ էր նրանից։ D.O.-ն երգել սկսել է տարրական դպրոցում՝ մասնակցելով զանազան մրցույթների և դրանով կերտելով երգչի կարիերան։

2010 թվականին տեղական երաժշտական ֆեստիվալում հաղթելուց հետո երաշխավորվում է S.M. Entertainment ընկերության կողմից[1]։ Հետագայում ավագ դպրոցում 2 տարի սովորելուն զուգընթաց S.M. ընկերության սան էր։ Նա կատարել է Նա Յուն Քվոնի «Anticipation» և Browneyed Soul-ի «My Story» երգերը S.M. ընկերության կազմակերպած լսումներին[1]։

ԿարիերաԽմբագրել

Անհատական գործունեությունԽմբագրել

2013 թվականին D.O.-ն պիտակվել է f(x)-ի «Pink Tape» նոր ալբոմում «Goodbye Summer» երգում։ Որպես դերասան դեբյուտել է 2014 թվականին Cart ֆիլմում, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին։ Ավելի ուշ նկարահանվել է SBS ընկերության «Ամեն ինչ լավ է, սա սեր է» դորամայում, որտեղ խաղացել է Հան Կվանգ Ուի դերը, ով երազում էր գրող դառնալ և երջանկացնել մորը[2]։

ՖիլմագրությունԽմբագրել

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարի Վերնագիր Դեր
2014 Ամեն ինչ լավ է, սա սեր է Հան Կվանգ Ու

ՖիլմերԽմբագրել

Տարի Վերնագիր Դեր
2014 Cart Չոի Տե Յունգ

ՍկավառակագրությունԽմբագրել

Համագործակցություններ և սաունդթրեքներԽմբագրել

Վերնագիր Տարի Զբաղեցրած հորիզոնական Ալբոմ
Gaon Chart
[3]
Baidu Chart
[4]
Billboard K-pop
[5]
«Dear My Family» (SM Town-ի հետ) 2012 - - - I AM. OST
«Goodbye Summer» (f(x)-ը D.O.-ի հետ) 2013 7 17 26 Pink Tape
«Scream» 2014 22 - * Cart OST
«-» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել այդ հիթ շքերթում կամ չի թողարկվել այդ երկրում։
«*» Billboard Korea K-Pop հիթ շքերթը 2014 թվականի հուլիսից այլևս գոյություն չունի։

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք
2014 Սեուլի երիտասարդական ֆիլմերի 16-րդ փառատոն Լավագույն երիտասարդ դերասան Ամեն ինչ լավ է, սա սեր է Հաղթանակ
APAN Star 3-րդ մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «EXO-K 사용설명서② 디오·카이·세훈 편» (կորեերեն)։ Oh My News via Oh My Star։ մայիսի 11, 2012։ Վերցված է մայիսի 11, 2012 
  2. EXO‘s next steps under spotlight following successful concert Koreaherald.com (May 27, 2014). Retrieved on January 9, 2015.
  3. «Gaon Chart» (Korean)։ Gaon Chart 
  4. «Baidu Weekly Music Charts» (Chinese)։ Baidu 
  5. «Korea K-Pop Hot 100»։ Billboard 

Արտաքին հղումներԽմբագրել