EXO-ի հարևանությամբ
EXO-ի հարևանությամբ (հանգըլ՝ 우리 옆집에 EXO가 신다, ռոմանացված՝ Յուրիյոփջիբէ Էքսոգա սինդա), հարավկորեական մինի դորամա, որը հեռարձակվել է Naver TV Cast հեռուստաալիքով։ Հեռարձակումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 9 –ից, ամեն երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 22։00 –ին։ Գլխավոր դերերում են Մուն Գա Յոնգը, Պակ Չան Յոլը, D.O.–ն, Բյուն Բեքհյոնը, Օ Սեհունը։
Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Ժանր | մելոդրամա, կինոկատակերգություն |
Թվական | 2015 թ. |
Լեզու | կորեերեն |
Պրոդյուսեր | Լի Կվոն |
Դերակատարներ | գլխ. դեր.՝ Մուն Գա Յոնգ Պակ Չանյոլ D.O. Բյուն Բեքհյոն Օ Սեհուն |
Պատմվածքի վայր | Հարավային Կորեա |
Կինոընկերություն | Naver TV Cast |
Տևողություն | 13 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Սյուժե
խմբագրելՀարավկորեական հայտնի EXO-K խմբի չորս անդամները՝ Չանյոլը, Սեհունը, Բեքհյոնը և D.O.–ն, գալիս են Չանյոլի պապիկի տուն՝ որոշ ժամանակ հանգստանալու նպատակով։ Այն տան դիմաց, որտեղ նրանք ապրում են, ապրում է մի աղջիկ, որը դեռ նրանց գալու գիշերը նկատում է նրանց։ Բայց այդ ժամանակ նա անգամ պատկերացնել չի կարողանում, որ դրանք EXO–ի անդամներն են։ Հաջորդ օրը, այդ աղջկա մայրը, նրան ուղարկում է տղաների տունը կարգի բերելու։ Նա հենց այդ ժամանակ միայն հասկանում է, թե ովքեր են այդ տղաները։
Դերերում
խմբագրելԳլխավոր դերերում
խմբագրել- Մուն Գա Յոնգ– Ջի Յոնգ Հվի, 23 տարեկան մի աղջիկ, որը տառապում է շատ արտասովոր մի հիվանդությամբ։ Նա ամեն անհարմար իրավիճակի մեջ հայտնվելուն պես սկսում է կարմրել։ Նա առաջինն է, ով իմանում է EXO–ի՝ իրենց տան դիմաց ապրելու մասին։ Յոնգ Հվին հետագայում հայտնվում է Դիօ– Յոնգ Հվի– Չանյոլ սիրային եռյակի կենտրոնում։
- Չանյոլ– ինքն իր դերում։ Նա և Յոնգ Հվին փոքր հասակում եղել են ընկերներ։ Նրա պապը ապրել է նույն տանը, որտեղ հիմա ապրում են նրանք։ Մի անգամ պապիկին հարցնում է, թե ինչպես է նա այդքան երկար ապրում։ Պապը՝ ցույց տալով իր վզնոցը, ասում է, որ դրա օգնությամբ։ Այնուհետև նա այդ վզնոցը նվիրում է թոռանը։ Չանյոլը մտավախությամբ հարցնում է, թե արդյոք դրանից հետո նա չի մեռնի։ Պապը դրան ի պատասխան ասում է, որ ունի ևս մեկը։ Մի քանի տարի անց, Չանյոլը անզգուշության պատճառով կոտրում է վզնոցը և նրան հայտնում են, որ պապը մահացել է։ Դրանից հետո անհաջողությունները հանգիստ չեն տալիս նրան։
Հիմա նա եկել է պապիկի տուն, որ գտնի պապի մյուս վզնոցը։ Նա միանգամից չի ճանաչում Յոնգ Հվիին, բայց ժամանակի ընթացքում հիշում է նրան։ Վերջինս չի ճանաչում Չանյոլին։ - Դիո– ինքն իր դերում։ Նա առաջինն էր, որ նորմալ է ընդունում Յոնգ Հվիի հիվանդությունը։ Նա հասկանում է, որ սկսում է սիրահարվել Յոնգ Հվիին, բայց նկատում է նաև, որ Չանյոլը ևս անտարբեր չէ Յոնգ Հվիի նկատմամբ։
Երկրորդական դերերում
խմբագրել- Օ Սեհուն – ինքն իր դերում։ Նա ընկերանում է Յոնգ Հվիի եղբոր հետ, և նրա մոտ գտնում Յոնգ Հվիի փոքր տարիքի նկարը, որտեղ պատկերված է նաև Չանյոլը։ Նա միանգամից ճանաչում է Չանյոլին և հասկանում ամեն ինչ։
- Բյուն Բեքհյոն – ինքն իր դերում
- Չոն Սու Ջին – Գա Յոն Հի, Յոնգ Հվիի ամենամոտ ընկերուհին
- Չան Յու Սան – Ջի Կվանգ Սու, Յոնգ Հվիի եղբայրը
- Կիմ Հի Ջոնգ – Յոնգ Հվիի մայրը
- Յուն Ջու Սանգ – Չանյոլի պապիկը
- Քաի – ինքն իր դերում
- Լեյ – ինքն իր դերում
- Չեն – ինքն իր դերում
- Սիումին – ինքն իր դերում
Ֆիլմի սաուդթրեք
խմբագրելԿատարող | Երգի անվանում | Տևողությունը |
---|---|---|
Բյուն Բեքհյոն | Beautiful | 3։45 րոպե |