Խմբի ամենափոքր անդամը՝ Կրիստալը, նկատվել է SM Entertainment-ի կողմից 2000 թվականին, երբ նա Կորեա էր այցելել իր ընտանիքի հետ։ Գործակալությունը նրան փոքրիկ դեր առաջարկեց հարավ-կորեական Shinhwa խմբի «Wedding March» տեսահոլովակում։
2005 թվականին, երբ Սոլլին դեռ երեխա էր, իր դեբյուտն արեց որպես դերասան՝ խաղալով արքայադստեր դերը «The Ballad of Seo-dong» դրամայում։ 2006 թվականին SM Entertainment-ը նկատեց Լունային, տեսնելով նրա ներկայացումը «Ճիշտ խաղ» հեռուսաշոուում։ Վիկտորիային նկատեցին Պեկինում՝ պարային մրցույթի ժամանակ։ Երկու ամիս անց Էմբերն անցավ «SM’s Global Auditions» լսումները Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)։
Դեբյուտ։ Առաջին տեսահոլովակներ La Cha Ta և Chu~
խմբագրել
SM-ն առաջին անգամ հեռարձակեց խմբի թիզերը Յություբում՝ օգոստոսի 24-ին, ներկայացնելով նրանց որպես «Ասիական պարային փոփ խումբ»։ Հինգ օրվա ընթացքում SM-ը հրապարակեց տեղեկություններ խմբի յուրաքանչյուր անդամի մասին և նկարներ տեղադրեց SM Town-ի պաշտոնական կայքում։ Սկսեցին կորեացի անդամ Սոլլիից՝ օգոստոսի 26-ին, չինացի-ամերիկացի Էմբերից՝ օգոստոսի 27-ին, կորեացի-ամերիկացի Կրիստալից՝ օգոստոսի 28-ին, կորեացի Լունայից՝ օգոստոսի 29-ին և վերջացրին չինացի Վիկտորիայով՝ օգոստոսի 30։
Սեպտեմբերի 1-ին դուրս եկավ նրանց առաջին տեսահոլովակը՝ La Cha Ta-ն։ Samseong-dong Fashion Center-ում հանդես գալուց հետո սեպտեմբերի 2-ին տեսահոլովակը հեռարձակվեց օնլայն տարբերակով։ Առաջին կենդանի կատարումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին՝ "Music Core" երաժշտական հաղորդման շրջանակներում։
Հոկտեմբերի 7-ին խումբը ներկայացրեց «Chocolate Love» տեսահոլովակի էլեկտրո-փոփ տարբերակը իրենց կոլեգաների՝ Girls Generation խմբի աղջիկների հետ։
Նոյեմբերի 9-ին դուրս եկավ f(x)-ի առաջին սինգլ-ալբոմը՝ «Chu~♡»-ն, որը ներառում էր երեք երգ՝ «Chu~♡», «Sorry (Dear Daddy)» (Լունա և Կրիստալ) և «Step By Me»։
Դեկտեմբերի 19-ին և 20-ին f(x)-ը Girls' Generation "Into the New World" в Olympic Fencing Gymnasium համերգի հատուկ հյուրն էր։
2010: Առաջին մինի-ալբոմ Nu ABO-ն և Էմբերի բացակայությունը
խմբագրել
f(x)-ը համագործակցեց չինական M.I.C խմբի հետ և հունվարի 2-ին դուրս եկավ նրանց համատեղ չինական «Lollipop» երգը։ Այն գրվել էր Julius Dixson-ի և Beverly Ross -ի կողմից՝ LG Cyon հեռախոսների գովազդի համար։ Տեսահոլովակը դուրս եկավ հունվարի 12-ին։
Մայիսի 4-ին f(x)-ը ներկայացրեց իր առաջին մինի ալբոմը՝ Nu ABO-ն, բաղկացած վեց երգից։ Համանուն երգը գրավեց բարձր հորիզոնականներ Monkey3, Dosirak և Bugs աղյուսակներում։ Մի քանի շաբաթ շարունակ այն առաջին տեղում էր Gaon աղյուսակում։ Տեսահոլովակը դուրս եկավ մայիսի 6-ին։ Հունիսին Էմբերի գործունեությունը խմբում ժամանակավոր դադարեցվեց ոտքի վնասվածքի պատճառով և նա մեկնեց հայրենի ԱՄՆ՝ հանգստանալու։ Խմբի մյուս չորս անդամները հուլիսի 17-ից սկսեցին հանդես գալ իրենց նոր սինգլով՝ «Mr. Boogie», նոր մինի-ալբոմով՝ «Nu ABO»։ Նրանց առաջին ներկայացումը այս երգով կայացավ MBC "Music Core"-ում։
f(x)-ը օգոստոսի 21-ին իրենց ընկերների հետ մասնակցեցին "SM Town Live’10 World Tour"-ին՝ Չամսիլի Սեուլյան համալիրում։ Նրանք նաև ելույթ ունեցան Տոկիոյում, Շանհայում և Լոս-Անջելեսում։ Այս տուրը նշանավորվեց նրանով, որ խումբն ու իրենց ընկերները ելույթ ունեցան նաև Ասիայից դուրս։
Նոյեմբերի 24-ին Avex Entertainment-ը և SM Entertainment Japan-ը հայտարարեցին իրենց պայմնագրի ընդարձակման մասին SM-ի արտիստների, նաև f(x)-ի հետ և պայմանագիր կնքեցին Avex-ի հետ։ Այնուհետև f(x)-ի ալբոմներն արդեն ներկայացվեցին Ճապոնիայում, Թայվանում, Չինաստանում, Հոնգ Կոնգում։
2012: Electric Shock և ճապոնական դեբյուտ
խմբագրել
f(x)-ը մասնակցեց "SM Town Live World Тour"-ին Անահայմում, Հոնդա կենտրոնում 2012 թվականի մայիսի 20-ին և Հսինչուում՝ Թայվանյան "Hsinchu County Stadium" կենտրոնում՝ 2012 թվականի հունիսի 9-ին՝ իրենց կոլեգաների հետ։
2012 թվականի հունիսի 5-ին SM-ը հայտարարեց, որ աղջիկները հանդես են գալու նոր մինի-ալբոմով, որը կոչվում է "Electric Shock"։ Հունիսի 5-ին SM Entertainment-ը ներկայացրեց Կրիստալի թիզեր-նկարը, իսկ հաջորդ օրերին՝ մնացած անդամներինը։ Հունիսի 8-ին արդեն կար վիդեո-թիզերը։ Վերջապես, 2012 թվականի հունիսի 10-ին դուրս եկավ մինի-ալբոմը՝ թվային տարբերակով։ Հունիսի 14-ից սկսած խումբը սկսեց իր գործունեությունը M.net "M! Countdown" ալիքում և, որպես վերադարձի նշան կազմակերպեց «Jet» ներկայացումը։ «Electric Shock»-ը մասնակցեց մի շարք երաժշտական մրցանակաբաշխությունների, այդ թվում Music Bank, Music Core և Inkigayo և, հուլիսի 15-ին ավարտելով գործունեությունը, տարավ 9 հաղթանակ։
Ակտիվությունը Ճապոնիայում խումբը սկսեց «Hot Summer» երգով։ Այն առաջին անգամ հնչեց «Uminoie» գովազդում, հնարավորություն տալով երկրպագուներին լսել կրքոտ երգը։ 2012 թվականի հունիսի 27-ին բացվեց f(x)-ի ճապոնական պաշտոնական կայքը։ SM-ի ներկայացուցիչները հայտարարեցին. «Ճիշտ է, մեր հետագա պլաններում սա որոշված չէր, բայց մինչ տարվա երկրորդ կեսը f(x)-ը պատրաստ կլինի ճապոնական առաջին պաշտոնական դեբյուտին»։ Փրեվյու-հոլովակը ներկայացվեց 2012 թվականի հուլիսի 3-ին։ ~1st Shock~ անվանմամբ շոուքեյսերը, որոնք պլանավորված էին հոկտեմբերի 19-ի և 28-ի համար, չեղյալ հայտարարվեցին Կորեայի և Ճապոնիայի միջև եղած լարվածության պատճառով։
2013: Pink Tape և առաջին համերգը
խմբագրել
Մարտի 6-ին իր me2day-ով Սոլլին ակնարկեց վերադարձի մասին։ f(x)-ը մասնակցեց «SXSW South By Southwest» երաժշտական փառատոնին՝ Օստին, Տեխասում, մարտի 8-17-ը, դառնալով առաջին K-pop արտիստները, ովքեր մասնակցեցին այդ շոուին։ Մնալով ԱՄՆ-ում, նրանք ուղևորվեցին Լոս-Անջելես, որտեղ Քևին Մահերի հետ սեվերեցին նոր խորեոգրաֆիա։ Փորձերի նկարները՝ Էմբերի, Քևինի և Սոհի Սուգիհարի հետ տեղադրվեցին համացանցում։ ԱՄՆ-ում անցկացրած վերջին օրը խումբը մասնակցեց «Funny or Die»-ին՝ Աննա Քենդրիքի հետ։ f(x)-ի այս ճանապարհորդությունը նկարահանվել և ցուցադրվել է Mnet ալիքի կողմից և հեռարձակվել որպես հաղորդում՝ «Go! f(x)» վերնագրով։
Մայիսին SM Entertainment-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ խմբի վերադարձը տեղի կունենա տարվա երկրորդ կեսին։ Վերադարձի առաջին նախադրյալները անդամների նոր սանրվածքներն էին Hong Kong Dome Festival-ում՝ հուլիսի 1-ին։ Հուլիսի 17-ին f(x)-ը ներկայացրեց իր արթ-ֆիլմը երկրորդ ստուդիական ալբոմ՝ «Pink Tape»-ի համար, որն արձակվեց հուլիսի 29-ին։ «Pink Tape»-ը բաղկացած է 12 երգից, ներառյալ «Rum Pum Pum Pum»-ը։
Նոյեմբերի 6-ին SM Entertainment-ը ներկայացրեց SM Town Week փառատոնը։ f(x)-ը և Exo-ն երկու համատեղ համերգ տվեցին դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ SMTOWN WEEK f(x) & EXO 'Christmas Wonderland։ f(x)-ը ներկայացրեց Pink Tape-ի և Exo-ի հետ մի քանի երգ։
Դեկտեմբերին հզորագույն ամերիկյան երաժշտական ալիք Fuse-ը Pink Tape-ը ընտրեց որպես 2013 թվականի 41 լավագույն ալբոմններից մեկը։ Ի դեպ, այն միակ կորեական ալբոմն էր ողջ ցուցակում։ Բացի այդ, «Rum Pum Pum Pum»-ը Billboard «2013 թվականի լավագույն 20 K-Pop երգերի» շարքում երրորդն էր։
f(x)-ի երրորդ ստուդիական ալբո «Red Light»-ը դուրս եկավ հուլիսի 7-ին։ Ընդամենը մեկ ժամ անց երգն առաջնորդում էր կորեական բոլոր ինը աղյուսակները։ Բարձր վարկանիշ ունեին նաև «Milk», «All Night», «Butterfly», «Paper Heart» և «Rainbow» երգերը։ Red Light ալբոմը պարունակում է 11 երգ՝ տարբեր ժանրերի։
Fuse TV-ն f(x)-ին վերագրեց k-pop գլխավոր հիփսթեր խումբ նրանից հետո, երբ «Red Light» տեսահոլովակը 22 ժամում հավաքեց 2 միլիոն դիտում։
Հուլիսի 25-ին Սոլլին արձակուրդ վերցրեց առողջական խնդիրների և հոգեբանական սթրեսի պատճառով։ Ներկայումս մյուս անդամները զբաղվում են անհատական ծրագրերով։