Լու Հան (Լուհան, հանգըլ՝ 루한, չինարեն՝ 鹿晗, ապրիլի 20, 1990(1990-04-20), Հայդյան, Պեկին, Չինաստան), չինացի երգիչ և դերասան։ Կորեաչինական EXO բոյբենդի նախկին անդամ է[1]։ 2014 թվականին Լու Հանը Չինաստանի Ազգային ռադիոյի «Երկրի ամենահայտնի աստղերը» ցանկում գրավել է 6-րդ հորիզոնականը։

Լու Հան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն루한 / 鹿晗
Ծնվել էապրիլի 20, 1990(1990-04-20) (34 տարեկան)
Հայդյան, Պեկին, Չինաստան
Երկիր Չինաստան
ԺանրերC-pop
Մասնագիտություներգիչ, դերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներկիթառ և վոկալ
Գործունեություն2011 – ներկա
ԼեյբլSM Entertainment, Avex Trax
ԿրթությունՅոնսեի համալսարան, Սեուլի արվեստի ինստիտուտ և Beijing Haidian Foreign Language Shi Yan School?
ԱնդամակցությունEXO
ԿապվածEXO
Պարգևներ
Կայքexo-m.smtown.com
 Lu Han Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

1990–2010: Կարիերայի սկիզբ խմբագրել

Լու Հանն ավարտել է Պեկինի Շիդա միջին դպրոցը և նախքան Հարավային Կորեա տեղափոխվելը սովորել է Պեկինի Հաիդան օտալ լեզվի Շի Յան դպրոցում՝ Յոնսեի համալսարան փոխանակման ուսանողի կարգավիճակով ընդունվելու համար։ Այժմ նա սովորում է Սեուլի գեղարվեստի ինստիտուտում «Կիրառական երաժշտություն» մասնագիտությամբ։

2008 թվականին մասնակցել է Չինաստանում JYP Entertainment ընկերության կողմից կազմակերպված գլոբալ քաստինգին։ 2010 թվականին՝ Սեուլում սովորելու տարիներին, Լու Հանը նկատվում է SM ներկայացուցչի կողմից, ով էլ տղային խորհուրդ է տալիս մասնակցել ընկերության ամենանամյա «S.M. Casting System» լսումներին։ Լու Հանը հաջողությամբ անցնում է լսումները։

2011–2014: EXO խմբագրել

Դեկտեմբերի 29-ին առաջին անգամ ելույթ է ունենում հեռաուտատեսությամբ՝ ապագա EXO-ի անդամ Թաոյի (EXO-М), Չենի և Քաիի հետ (EXO-K)[2]: 2012 թվականի հունվարի 30-ին չինական EXO-М-ը և կորեական կիսախումբ EXO-K-ն հեռարձակում են իրենց առաջին երգը՝ «What is Love»-ը[3]։ Իսկ մարտի 9-ին հեռարձակում են հաջորդ երգը՝ «History»-ն։ 2012 թվականի մարտի 31-ին Սեուլի Օլիմպիական ստադիոնում անցկացնում է իր առաջին շոուքեյսը[4]։ Հաջորդ նախադեբյուտային շոուքեյսն անցկացվում է ապրիլի 1-ին Պեկինի միջազգային բիզնեսի և տնտեսագիտության համալսարանում[5]։

Խմբի պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 8-ին՝ «MAMA» տեսահոլովակով[6][7]։ 2014 թվականի օգոստոսի 5-ին Լու Հանը «Weibo-ի ամենաշատ մեկնաբանվող գրառում» ռեկորդով ընդգրկվում է Գինեսի ռեկորդների գրքում։

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Լու Հանը պայմանագիրը լուծարելու համար SM Entertainment ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան՝ որպես պատճառ նշելով առողջական վիճակը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Վերնագիր Դեր
2015 Վերադարձ դեպի 20 Գլխավոր դերակատարի թոռ
2015 Ականատեսը Գլխավոր դերակատար

Սկավառակագրություն խմբագրել

Անվանում Տարի Զբաղեցրած հորիզոնական Ալբոմ
Baidu
Chart
[8]
«Our Tomorrow» 2014 1[9] «Վերադարձ դեպի 20» ֆիլմի OST

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Ստացող Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2014 Լուհան 2014 Baidu Moments կոնֆերանս Ամենաարժեքավոր տղամարդ աստղ Հաղթանակ[10]
iQiyi Night Ասիայի հայտնի տաղանդ Հաղթանակ[11]
Young Choice 2014 Տարվա անձ Հաղթանակ[12]
2015 2014 Sina Weibo Night Weibo-ի տարվա տղամարդ աստված Հաղթանակ[13]
Weibo-ի արքա Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EXO խմբի անդամ Լու Հանը պայմանագիրը լուծարելու համար SM Entertainment ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  2. «EXO makes their debut at SBS 'Gayo Daejun'». Allkpop. 2011 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  3. «EXO to release prologue single on January 30th». Allkpop. 2012 թ․ հունվարի 26. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  4. «EXO-K and EXO-M to release second prologue single, "History"!». Allkpop. 2012 թ․ մարտի 6. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  5. «EXO to hold showcases in Korea & China, announces April debut». Allkpop. 2012 թ․ մարտի 26. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  6. «EXO-K and EXO-M to pre-release their title track "MAMA" on April 8th». Allkpop. 2012 թ․ մարտի 5. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  7. «EXO-K and EXO-M release "MAMA"!». Allkpop. 2012 թ․ մարտի 7. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  8. «Baidu Weekly Music Charts» (Chinese). Baidu.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «2014 Week 50 Weekly Music Chart». Baidu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Luhan receives The Most Valuable Male Star Award at the '2014 Baidu Moments Conference'». allkpop. 2014 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  11. «爱奇艺尖叫之夜 亚洲人气偶像:鹿晗» (Chinese (China)). iQiyi. 2014 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  12. «2014青春的选择完全获奖名单» (Chinese (China)). Tudou. 2014 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  13. «2014微博之夜鹿晗封King Baby称Queen» (Chinese (China)). Sina Weibo. 2015 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լու Հան» հոդվածին։