Բացել գլխավոր ցանկը

Չոի Մին Հո (հանգըլ՝ 최민호, հանջա՝ 崔珉豪, դեկտեմբերի 9, 1991(1991-12-09), Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեփեր հարավկորեական SHINee բոյզ բենդից[1]:

Չոի Մին Հո
Choi Min-ho at the 54th Grand Bell Awards 01.jpg
Չոի Մին Հոն 2017 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն최민호
Ի ծնե անունՉոի Մին Հո
Ծնվել էդեկտեմբերի 9, 1991(1991-12-09) (27 տարեկան)
Ինչոն, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան, ռեփեր, պարող, մոդել, երգահան,
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլSM Entertainment
ԿրթությունԿոնկուկ Համալսարան
ԱնդամակցությունSHINee
ԿապվածSHINee
Կայքshinee.smtown.com
Ստորագրություն
Ստորագրություն
Choi Min-ho Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սովորաբար կրճատ անվանում են Մին Հո (կորեերեն՝ 민호

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 9-ին Ինչոն քաղաքում։

2006 թվականին նրան նկատել են S.M. Casting System լսումների ժամանակ։ SHINee կազմում մինչև դեբյուտը Մին Հոն աշխատել է որպես մոդել Սան Բեկի ցուցադրություններին (Seoul Collection F/W 08-09)։

Դերասանական գործունեությունԽմբագրել

Նկարահանվել է նաև մի քանի տեսահոլովակներում, ինչպիսիք են Girls' Generation-ի «SNSD»-ը և VNT-ը։

2010 թվականի նոյեմբերի 20-ին էկրան բարձրացավ Դաշնակահարը դրաման, որտեղ նրան էր վստահված գլխավոր դերը։

Երաժշտական գործունեությունԽմբագրել

Մին Հոն SHINee բոյս֊բենդի մի շարք երգերի բառերի հեղինակն է․

  • The SHINee World: «Replay», «Love Like Oxygen», «Love’s Way», «One for Me», «Graze», «Best Place».
  • Juliette: «Talk to You», «Juliette», «Hit Me», «Romeo + Juliette».
  • Lucifer: «Up & Down», «Obsession», «Your Name», JQ֊ի հետ համահեղինակ է նաև «WOWOWOW» երգի բառերի։ «Shout Out» երգի բառերը գրել է MISFIT֊ի և խմբի մյուս անդամների հետ։
  • Hello: «Hello», «One», «Get It».
  • The First: «Better», «To Your Heart», «Stranger».

Անձնական կյանքԽմբագրել

 
Չոի Մին Հոն 2014 թվականին

2008 թվականին երիտասարդական միջազգային երրորդ վիդեո փառատոնում նա Shinee-ի անդամ և իր ընկեր Քեյի հետ արժանացել է բարի կամքի դեսպան և «աուրա» կոչմանը։

Մինհոն 2010 թվականին նշանակվել է Կոնկուկ համալսարանի դեսպան։ 2010 թվականի փետրվարի 10-ին ավարտել է Կոնկուկի համալսարանին առընթեր ավագ դպրոցը։ Նախորդ տարի հանձնելով ընդունելության թեստերը՝ 2010 թվականին նա հեռակա ուսուցման համակարգով ընդունվել է Կոնկուկի համալսարանի արվեստի և մշակույթի բաժին՝ ֆիլմերի մասնագիտությամբ, որտեղ նա այժմ էլ սովորում է[2]: Նրա հայրը՝ Չոի Յուն Գյոմը, Հարավային Կորեայում ֆուտբոլային հայտնի մարզիչ է։ Նա ունի ավագ եղբայր՝ Չոի Մինսոկ անունով։

2010 թվականի մարտին «Երազների հավաքականի» երկրորդ սեզոնը նկարելու ընթացքում Մինհոն վնասվածք է ստացել և պետք է հրաժարվեր իր գործունեությունից, և նրա գործընկեր Shinee-ի անդամ Թեմինը նրա բացակայության ժամանակ փոխարինեց նրան[3][4]: Վերականգնումից հետո Մինհոն 2010 թվականի օգոստոսին վերջականապես վերադարձավ շարունակելու իր գործունեությունը և նպաստելու Shinee-ի երկրորդ ամբողջական ալբոմի՝ "Lucifer"-ի առաջխաղացմանը[5]:

2011 թվականի մայիսի 23-ին նրան շնորհվել է Youth 2011-ի պատվավոր դեսպան կոչումը, այնուհետև COEX դահլիճում անցկացված «երիտասարդության շաբաթ» միջոցառման ժամանակ ստացել է անվանական ափսե[6]:

ՖիլմագրությունԽմբագրել

ՀեռոըստասերիալներԽմբագրել

Տարի Վերնագիր Դեր Հեռուստաընկերություն
2010 Դաշնակահարը Օ Ջե Րո
2012 Սալամանդր Գարուն և Ստվերները Չոի Մին Հյուկ  
2012 Քեզ համար՝ ամբողջ հմայքով Կանգ Տե Ջուն  
2013 Բժշկական խումբ Կիմ Սոնգ Վու  

Այլ շոուներԽմբագրել

Տարի Վերնագիր Հեռուստաընկերություն Դեր
2009-2010 Երազանքի խումբ KBS2 Խմբի անդամ
2011 Երաժշտական բանկ Հատուկ հյուր Սոհիի և Յուբինի հետ
2013-2015 Շոու: Երաժշտություն   Հյուր
2014 Վազող մարդը   Իր դերը

Մասնակցություն տեսահոլովակներումԽմբագրել

Year Երգի անվանում Արտիստ Դեր
2007 Gee Girls' Generation Ամսվա աշխատող
2010 Gee (Ճապոնական տարբերակ) Girls' Generation Հաճախորդ
Sound VNT DJ

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ներկայացված աշխատանք Արդյունք
2010 SBS ընկերության միցանակներ Տարբեր շոուների նորեկ աստղ[7] Հաղթանակ
2011 Երիտասարդության 2013 թվականի պատվավոր դեսպան[8] N/A N/A Հաղթանակ
Լավագույն տղամարդ իդել և մոդել[9] N/A N/A Հաղթանակ
2012 SBS դրամա մրցանակաբաշխություն Նոր Աստղ մրցանակ[10] Քեզ համար՝ ամբողջ հմայքով Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ (Սուլիի հետ)[11] Առաջադրված
2013 MBC դրամա մրցանակաբաշխություն Լավագույն նոր դերասան[12] Բժշկական խումբ Առաջադրված
2014 Բեկսանգ մշակութային մրցանակավաշխություն Ամենահայտնի դերասան (TV)[13] Առաջադրված
2014 MBC ընկերության մրցանակներ Music Talk Show Popularity մրցանակ[14] Շոու։ Երաժշտություն։ Հաղթանակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. (կոր.) «SHINee's iple profile»։ Վերցված է նոյեմբերի 11, 2010 
  2. (կոր.)샤이니 민호, 건국대 정시 합격 Today Korea. Retrieved December 15, 2010.
  3. SHINee’s Minho injured during Dream Team recording. Allkpop.com (2010-03-17). Retrieved on 2012-10-14.
  4. Taemin replaces Minho on Dream Team. Allkpop.com (2010-08-08). Retrieved on 2012-10-14.
  5. Following injury, SHINee’s Minho returns to the dance floor! | Ningin. Blog.ningin.com. Retrieved on 2012-10-14.
  6. (կոր.)샤이니 민호, '청소년 홍보대사 위촉' Osen. Retrieved May 25, 2011.
  7. (կոր.)"2010 SBS Entertainment Awards' Winners" GoKPop. Retrieved January 02, 2011.
  8. «SHINee Minho Named Honorary Ambassador for Youth 2011»։ Վերցված է մայիսի 23, 2011 
  9. «SHINee Minho won Best Male Idol as Model»։ Վերցված է փետրվարի 2, 2011 
  10. «SHINee Minho’s Speech for New Star Awards»։ Վերցված է դեկտեմբերի 31, 2012 
  11. «Best Couple Nominees for SBS Drama Awards 2012»։ Վերցված է դեկտեմբերի 23, 2012 
  12. «MBC연기대상 男신인상 후보, 박서준 오창석 최진혁 등 확정»։ Վերցված է դեկտեմբերի 27, 2013 
  13. (կոր.)Baeksang Award, Most Popular Male Actor ". Retrieved April 28, 2014, 2014.
  14. Winners of The 2014 MBC Entertainment Awards