Լա Յանա (գերմ.՝ La Jana, փետրվարի 24, 1905(1905-02-24)[1], Mauer, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - մարտի 13, 1940(1940-03-13)[1], Բեռլին, Նացիստական Գերմանիա[2], իսկական անունը`Հենրիետա Մարգարետե Հիբել գերմ.՝ Henriette Margarethe Hiebel), համր կինոյի ավստրո-գերմանացի դերասանուհի և պարուհի[3]։

Լա Յանա
գերմ.՝ La Jana
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1905(1905-02-24)[1]
ԾննդավայրMauer, Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմարտի 13, 1940(1940-03-13)[1] (35 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա[2]
ԳերեզմանԴալեմի անտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
 La Jana (actress) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրիետա Մարգարետե Հիբել ծնվել է 1905 թվականի փետրվարի 24-ին, Մաուերում վիեննացի ոսկերիչի ընտանիքում։ Վաղ տարիքում ծնողների հետ տեղափոխվել Է Մայնի Ֆրանկֆուրտ։ Սովորել է երգել, զբաղվել է տեղի օպերայի պարային խմբում։

 
Լա Յանաի գերեզմանը

Լա Յանայի կեղծանվան ներքո 1913-1940 թվականներին որպես պարուհի նա նկարահանվել է ֆիլմերում։ 1913 թվականից որպես պարուհի հանդես է եկել նաև Ֆրանկֆուրտի օպերայի և բալետի թատրոնի մանկական բալետում։ 1924 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Ավստրիայում։ Հյուախաղերը շարունակել է նաև 1934-1937 թվականներին՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Անգլիայում և Շոտլանդիայում[4]։ 1938 թվականին նկարահանվել է «Հնդկական դամբարան» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Զետա տաճարի պարուհի Ինդիրայի դերը[5]։

Լա Յանան երբեք ամուսնացած չէ եղել և երեխաներ չուներ։ Նա մահացել է թոքաբորբից 1940 թվականի մարտի 13-ին, Վիլմերսդորֆ քաղաքում, 35 տարեկան հասակում։ Նրան թաղել են Բեռլինի Դահլեմ շրջանում գտնվող Անտառային գերեզմանատանը։ Վերջին կինոնկարի պրեմիերան` Լա Յանայի մասնակցությամբ« Ռիո դե Ժանեյրոյի աստղը », տեղի է ունեցել նրա մահից մեկ շաբաթ անց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135927838 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Ла Яна: звезда, которая сгорела в зените славы». БигПикча НОВОСТИ В ФОТОГРАФИЯХ (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Ла Яна». Кино-Театр.РУ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  5. «Фильм Индийская гробница (1937): описание, содержание, интересные факты и многое другое о фильме». www.ivi.tv. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Յանա» հոդվածին։